Ազգային խայտառակություն

Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Հոկտեմբերի 14, 2016
Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Օսկան Քոչարյան

 

Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հետ սինգապուրյան հույսեր են կապվել և որը Հայաստան է ժամանել սրբազան` ռեֆորմատորական առաքելությամբ, այսօր իրականացրեց իր հերթական ռեֆորմը, սակայն մյուսների նման` դատարկ ու անիմաստ: Ռեֆորմը կայանում էր վարչապետի հանձնարարության մեջ: Նա երեկ ասել է. «Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում»: Փաստորեն, վարչապետն ասում է, որ այլևս դպրոցների տնօրենների նշանակման հարցում ազգակցական կապերը պետք է բացառվեն: Իրոք ամոթ է, երբ Հայաստանում յուրաքանչյուր ծնող իր սրբազան պարտքն է համարում իր զավակին իր աթոռին թողնել, իսկ պետությունն ամեն ինչ անում է այդ ցանկությունների բավարարման համար:


Մի խոսքով, վարչապետի խոսքի առաջին մասն իրոք ռեֆորմատորական էր, բայց երկրորդ նախադասությամբ նա հերքեց ինքն իրեն և վստահեցրեց, որ այսուհետ մարզպետները կարող են խոշոր փողի դիմաց մոր տեղը դպրոցի տնօրեն նշանակել աղջկան: Մասնավորապես, վարչապետն ասաց. «Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»: Իսկ օբյեկտիվն ու սուբյեկտիվն այն է, որ ոչ ոք արդեն չի կարող գլուխ հանել: Օրինակ, վերջերս Արմավիրի անկաշառ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Սարդարապատի դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանին ասել է, թե` Անահիտ ջան, մի տարուց թոշակի ես գնում, ես էլ չգիտեմ, թե որտեղ կլինեմ: Մի 30.000 դոլար բեր, աղջկադ քո տեղը թողնեմ: Անահիտ Մանուկյանն այդպես էլ արեց` անմիջապես ճարեց այդ գումարը, հեռանալու դիմում գրեց, իսկ անկաշառ մարզպետը նրա դստերը նշանակեց Սարդարապատի դպրոցի տնօրեն:


Ահա թե որն է վարչապետի օբյեկտիվը և որն է նրա սուբյեկտիվը: Կոնկրետ Սարդարապատում դա արժեցավ 30.000 դոլար: Բայց այդ արժեքը փոփոխական է՝ կախված տարածաշրջաններից: Ինչևէ, սպասենք նոր վարչապետի ռեֆորմների նոր հաջողություններին նոր բնագավառներում:

 







Դիտումների քանակ 42784


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հունիսի 8, 2018


Արմավիրի մարզպետի ընտրության հարցը մնաց վերջինը: Դա հասկանալ կարելի է: Վարչապետ Փաշինյանն այստեղ սոսկ նոր մարզպետ չէր ուզում տե...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Առանց քավորի մնացածը

Առանց քավորի մնացածը

Հունիսի 1, 2018


Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Նա ...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ