Տիեզերական խայտառակություն

Գեյ շքերթը` նորաձևության շղարժի տակ

Հոկտեմբերի 25, 2016
Գեյ շքերթը` նորաձևության շղարժի տակ

Օսկան Քոչարյան


Կամ ԼԳՏԲ-ական հեղաշրջման փորձ


Հոկտեմբերի 17-19-ին նախկին Մերգելյան ինստիտուտի ամենագործուն մասնաշենքում, «Երևան-էքսպո» ցուցահանդեսային երկհարկանի սրահում «Նորաձևության օրեր» ներկայացումն էր։ Մի շարք հայկական և ոչ հայկական ընկերություններ ներկայացրին իրենց բրենդները։ Ուշադրության արժանացան «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեխիկո» բրենդի առաջարկները։ Սա հոկտեմբերի 17-ին էր։ Հաջորդ օրվա մեխը, անկասկած, նորաստեղծ Taraz.am ընկերության հավաքածուի ցուցադրությունն էր։ Մեկ օր անց ասպարեզ իջավ դիզայներ Վահան Խաչատրյանը։ Կարծես թե սարսափելի ոչինչ չկար, համեմատաբար երիտասարդ մասնագետը սեփական արտադրանքով էր ներկայանում նորաձևության սիրահարներին։ Սեփական արտադրանքով, այսինքն` ուրույն մտահղացմամբ և ոճով։ Նշյալ երիտասարդի մասնագիտական շնորհքի գնահատումը դուրս է ներկա նյութի շրջանակներից։ Դա թողնենք նորաձևության մասնագետներին և սիրահարներին։ Թողնենք` անդրադառնալով այն հրեշապատմանը, որը ներկայացվեց նորաձևության սիրահարներին։


Տղամարդ մոդելները, մարզական կառուցվածքով, այրական դիմագծերով և առնացի քայլվածքով ցուցադրում էին գեյերի ներքնազգեստներն ու արդուզարդը։ Ընդ որում` սա մի ակնթարթ չէր, երբ, առիթից օգտվելով, նորաձևության «մաեստրո» հորջորջված նշյալ տխրահռչակ սուբյեկտը ինչ-ինչ հանգամանքներից դրդված (ասենք, խոշոր գումարի դիմաց) «ստիպված էր» մատուցել մի բան, որը համառորեն ճանապարհ է փորձում հարթել հայ իրականությունում։ Գեյ-սիրահարի նորաձևության ցուցադրումը Վահան Խաչատրյան սուբյեկտի ծրագրի մեխն էր և առանցքը։ Հետաքրքիր էր հանդիսատեսների վերաբերմունքը։ Մի քանիսը, նողկանքը չթաքցնելով, հեռացան։ Բայց շուրջ 100 հանդիսատես մնաց տեղում և բավականաչափ հետաքրքրված էր վերոնշյալ խայտառակության հանրահռչակմամբ։


2013-ին մի խումբ հայ նշանավոր մշակութային դեմքեր սփյուռքից ուղերձ հղեցին Հայաստանին և հայ ժողովրդին` պահանջելով չոտնահարել «ԼԳՏԲ-ական մեր բարեկամների իրավունքները»։ Այո, հենց այսպես, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Սրանց անունները անհայտ չեն. Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան, Նենսի Ագաբյան, Դահլիա Էլսայեդ և այլք։ Ցինիզմը անցնում է իր բոլոր սահմանները, արևմտյան խեղված արժեհամակարգը մեծացնում է ճնշումը, քանի որ մեր օրենսդիր և գործադիր մարմինները, արևմտյան վարկային պարտավորությունների տակ կքած, ունեն որոշակի պարտավորություններ` ի մասնավորի ԼԳՏԲ-ականների անձեռնմխելիության և նրանց գործունեության իմաստով։ Գեյական մեթաստազները բավականաչափ խոր են մխրճվել մեր իրականություն։ Առայժմ սա առերևույթ չէ, գլխավորապես գործում է ընդհատակում։


Բայց կարծես թե եկավ ժամանակը, նորաձևության շղարշի տակ գեյիզմ քարոզելու ժամանակը։ Քարոզարշավին միացավ «168 ժամ» թերթը, որը, մի ամբողջ էջ տրամադրելով, լուսաբանեց Վահան Խաչատրյանի այս բիրտ-հակահանրային ելույթը։ Լուսաբանեց, ըստ էության գովերգելով։ Սա թողնենք բավականին որակյալ այս լրատվամիջոցի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի խղճին։


ԱԺ-ում արդեն 3 տարի է, ինչ ննջում են ԼԳՏԲ-ականների և Յուվինալության ընդունման օրենքները։ ԱԺ-ն առայժմ չի համարձակվում դրանք ընդունել հասկանալի պատճառներով, ամիսներ անց բախտորոշ և ճամփաբաժանային խորհրդարանական ընտրություններն են և, իհարկե, չարժե վտանգել սեփական վարկն ու հեղինակությունը։


Այս ամենում, անշուշտ, շատ մեծ է հայ ժամանակակից հանրության մեղքի բաժինը։ ԼԳՏԲ-ական հայտնի ուղերձին հակադարձեց մեկ-երկու թերթ։ Հասարակությունն անտարբեր էր, մտավորականությունը` պապանձված։


Արսինե Խանջյանը ՊՊԾ գնդի գրավման արկածախնդրության առաջամարտիկ-ջատագովներից էր։ Մեր մոլորված հասարակությունը (գոնե նրա մի ստվար հատվածը) Արսինե Խանջյանին համարեց և համարում է նորօրյա փրկիչ։ Իսկ իմ կարծիքով նա և նրա հայտնի անհայտ «կուսակիցները», առայժմ ոչ այնքան բացահայտ, Հայաստանում փորձում են ԼԳՏԲ-ական հեղաշրջում իրականացնել:







Դիտումների քանակ 29744


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Հուլիսի 9, 2018


Մեր երկրի արդարադատության համակարգի մասին շատ դժվար է որևէ դրական բան ասել: Բոլոր ժամանակներում երկու ոտքից կաղ այս ոլորտը ավել...

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլից այսօր վերջապես լավ բան լսեցինք: Պարզվում է, Բեյրութ քաղաքի դաշնակները միացել են նրա շարժմանը: Թե ինչ բան է Բեյ...

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Հոկտեմբերի 31, 2017


Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկից ի վեր խորհրդարան են բերվում մեկը մյուսից ավելի խնդրահարույց և հակասական օրինագծեր` նիստ...

Տիկին Ռուզանը հանդուրժող է

Տիկին Ռուզանը հանդուրժող է

Սեպտեմբերի 8, 2017


Արևմտյան կասկածելի դրամաշնորհների գայթակղությունը կարող է խելքահան անել շատերին: Եվ այդ ցանցի մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվում ...

Արսինեն և Ատոմը տվայտում են

Արսինեն և Ատոմը տվայտում են

Հուլիսի 10, 2017


Դերասան Արսինե Խանջյանին ու ռեժիսոր Ատոմ Էգոյանին մեր երկրում հարգում ու մեծարում էին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չորոշեցին ...

Պեդերաստության համար պայքարում

Պեդերաստության համար պայքարում

Մայիսի 28, 2017


Այն երկրների և քաղաքացիների շարքում, որոնք ոչ միայն ճնշում են համասեռամոլներին, այլև զրկում են նրանց կյանքից, ԱՄՆ ամենակարևոր դ...

Դեսպանատունը սադրանք է ծածանում

Դեսպանատունը սադրանք է ծածանում

Մայիսի 19, 2017


Հայաստանում ԼԳԲՏ սկանդալ է հասունանում, կամ, ավեի ճիշտ, հասունացնում են և այդ հասունացնողն էլ մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան...

Հիմա ո՞վ է ում դեմ պայքարում

Հիմա ո՞վ է ում դեմ պայքարում

Մայիսի 16, 2017


Հայաստանի նույնասեռականներն այս անգամ էլ նշեցին այսպես կոչված «Հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը»։ Ընդ որո...

Վարչապետ Կարապետյանը փախչելու է երկրից

Վարչապետ Կարապետյանը փախչելու է երկրից

Մարտի 25, 2017


Այդ ի՜նչ օրի ենք մենք հասել, որ Բեյրութից գալիս են մեզ հսկելու, ստուգելու, սովորեցնելու: Սա է խայտառակությունը: Հասկացող մարդիկ...

Ի՞նչն է հրապուրում պոռնոաստղին հայկական գյուղերում

Ի՞նչն է հրապուրում պոռնոաստղին հայկական գյուղերում

Մարտի 24, 2017


Նախկին պոռնոաստղ Արսինե Խանջյանը շրջում է Հայաստանի գյուղերով: Կարծես նախընտրական կամպանիա է ծավալում, սակայն քարոզ չի անում: Թ...

Նախկին պոռնոաստղի խոստովանումը

Նախկին պոռնոաստղի խոստովանումը

Մարտի 23, 2017


Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու կանադահայա կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը մարտի վերջին արդեն կլինեն Հայաստանում: Այս մասին աս...

Սեյրան Օհանյանը փչացավ

Սեյրան Օհանյանը փչացավ

Մարտի 3, 2017


Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ պաշտոնանկությունից հետո նախկին նախարար Սեյրան Օհանյանը վիրավորված կնոջ կեցվածք էր ընդունել, ...

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Փետրվարի 4, 2017


Բեյրութցի Արսինե Խանջյանը, որին պոռնոաստղ առաջին անգամ մենք անվանեցինք դեռ անցած տարի, կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցներ...

Հայ մարմնավաճառներին Եվրոպայում մեծարում են

Հայ մարմնավաճառներին Եվրոպայում մեծարում են

Հունվարի 23, 2017


Գերմանիայում հայերը ցուցահանդես են բացում: Չէ, խոսքը ոչ մեր բազմադարյան մշակույթի նմուշների, ոչ էլ դասական կերպարվեստի ներկայաց...

Ամերիկյան ողբերգություն

Ամերիկյան ողբերգություն

Հունվարի 21, 2017


Չէր հասցրել Դոնալդ Թրամփը ձեռքը վերցնել կառավարման սանձերը, երբ անմիջապես էլ համատիեզերական մասշտաբի ողբերգություն հրահրեց։ Երդ...

Բեյրութը աղետալի հարված է պատրաստում Հայաստանի դեմ

Բեյրութը աղետալի հարված է պատրաստում Հայաստանի դեմ

Դեկտեմբերի 6, 2016


Ապրիլի 2-ից հետո հայ ժողովուրդը «Սասնա ծռերին» կհիշի որպես չարաճճի մանուկների և կպահանջի նրանց անմիջապես բանտից տեղափոխել մանկա...

Ուշադրություն. ախպար եղբայրները մեզ պիտի հսկեն ու դաստիարակեն

Ուշադրություն. ախպար եղբայրները մեզ պիտի հսկեն ու դաստիարակեն

Դեկտեմբերի 5, 2016


Ուշադիր նայեք Թանկյանի դեմքին և փորձեք Շոպենհաուերի ֆիզիոգնոմիկայի տեսությամբ պարզել սրա խելքի չափն ու մակարդակը: Կարծում ենք` ...

Հայաստանի ԼԳՊՏԻ համայնքը ուրախացնում է ԵՄ-ին

Հայաստանի ԼԳՊՏԻ համայնքը ուրախացնում է ԵՄ-ին

Դեկտեմբերի 2, 2016


Կարծես թե Հայաստանում շատ գոհ էին, որ գոյություն ունի ԼԳԲՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս անձանց համայնք, այս...

Երկնագույն հանրույթի ճակատագրական պարտությունը

Երկնագույն հանրույթի ճակատագրական պարտությունը

Նոյեմբերի 28, 2016


Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Օրլանդո Կրուսը, որը չի թաքցնում իր համասեռամոլական կողմնորոշումը, Բռնցքամարտի համաշխարհային կազմակեր...

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Հոկտեմբերի 25, 2016


Այսօր շատ է խոսվում գալիք դրամատիկ իրադարձությունների մասին: Ավելի շուտ` կանխատեսումներ են արվում «Սասնա ծռեր»-2, «Սասնա ծռեր»-...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ