Սովորական խայտառակություն

«Սասնա ծռերի» դաժան դարանը եվ մեր ճակատի խարանը

Հոկտեմբերի 28, 2016
«Սասնա ծռերի» դաժան դարանը եվ մեր ճակատի խարանը

Օսկան Քոչարյան


Կամ ևս մեկ անդրադարձ սրանց


Ալեք Ենիգոմշյանը աշխույժ, անգամ հեղաշրջումային աշուն-ձմեռ է խոստանում։ Նա, ինչ խոսք, բավականին խորամանկ քայլ է կատարում, հայտարարելով, որ «ՊՊԾ գունդ» շարժումը բնավ չի հենվում հավաքների բազմամարդության վրա։ Բնավ չի հենվում, չի էլ կարող հենվել, քանի որ այս արկածախնդրությունը էական ոչինչ չտալով ժամ առաջ իշխանափոխություն երազող հայ բազմատանջ ժողովրդին, մի «սխրանքով» մնաց մեր պատմության մեջ. սպանվեցին 3 անմեղ, դեռ երիտասարդ ոստիկաններ։ Սպանվեցին արյունոտ հեղաշրջման փորձի ժամանակ։ Սպանվեցին, երբ դեռ չէին սպիացել մեր սիրտը մխեցնող ապրիլյան մարտերում ընկածների ցավից չամոքվող վերքերը։ Սրան դեռ կանդրադառնանք։ Ենիգոմշյանին ձայնակցում է ճանաչված դերասանուհի, Մհեր Մկրտչյանի այրի, վաղուց ամերիկաբնակ տիկին Թամար Հովհաննիսյանը։ Բավականին ինքնատիպ է Թամարի հեղաշրջումային մտահղացումը, այն է` փակել մայրաքաղաքի կենտրոնական հատվածների սրճարաններն ու զվարճանքի մյուս օբյեկտները։ Պետք է երախտապարտ լինենք ճակատագրին, քանի որ տիկին Թամարը կարող էր նաև պահանջել հանրահավաքների օրերին գոցել հանրային արտաքնոցների դռներն ու դադարեցնել երթևեկությունը։


Մի խոսքով, Ալեքն ու այլք քաջ տեղյակ են, որ իրենց հանրահավաքներում ի մի կգան, լավագույն դեպքում, երկու-երեք հազար դժգոհները, կառավարությունը (իհարկե բարձրագույն իշխանավորի հրահրմամբ) սկսել է բարեփոխել երկիրը, հասարակությունն էլ լավատեսական սպասումների մեջ է և նրան արդեն անհնար է գայթակղել հեղաշրջման խունտայական սևեռուն գաղափարով։ Գրեթե անհնար է։


Ի՞նչ գաղափար են այսօր առաջ մղում արևմտյան հեղաշրջումային նախագծի տեխնիկները։ Հասկանալի է, նրանց ճարտարագետ չես համարի, հեղաշրջումային գործի ճարտարագետները ծրագրեր են մշակում մեկ այլ կիսագնդում։ Մեր տեխնիկները և նրանց գործին աջակից տեսաբանները «երկրի փրկությունը» պատկերացնում են հեղաշրջման ձևաչափում, իշխանափոխությունը` միայն «ՊՊԾ գնդի գրավում»-2, այնուհետև 3 նախագծերում։ Ցավոք, մեր սիրելի հասարակությունը անգամ 25-ամյա իր փորձությունները լիուլի մարսած, այնուամենայնիվ զարմանալիորեն հավատ է ընծայում դավադիր դուրսպրծուկներին։ Ինչո՞ւ. դե քանի որ իր ներքին ցավը, տառապանքն ու սպասումները հասարակությունը փորձում է պարպել... արյամբ, այլ ճանապարհներ ուղղակի չորոնելով։ Հենց այս քաղաքական վենդետայի խարույկն են փորձում մշտավառել Սէֆիլյանը, Չուգասզյանը, Խզմալյանը և մյուս քաղմոլագարները։ Նրանց միացած կանանց «տրոյկա»-ներն են արյան ապստամբության խարույկի բորբոքիչները։ Ազատության հրապարակի հարթակից (թերևս այս պարագայում այն անվանակոչենք «Խեղկատակության» հրապարակ) վերջին հրովարտակիչ-հեղափոխուհիներից մեկը` Գայանե Գասպարյանը, լրջագույնս հավատացնում էր, որ երկրի փրկությունը... երևանաբնակ ղարաբաղցիների վերադարձն է Ղարաբաղ։


Առհասարակ ապազգայնությունը այս հեղեղի (այսինքն` «Սարդարապատ» շարժում, «Նախախորհրդարան», «Հիմնադիր խորհրարան», «Սասնա ծռեր») գաղափարական արյունատար անոթն է։ Երբ ժամանակին Խզմալյան Տիգրան եվրոպոիդ-հերձվածողը ֆիլմ նկարեց Ալեքսանդր Թամանյանի մասին, մեկնաբանեց իր բավականին որակյալ ֆիլմի հայեցակարգը բավականին ինքնատիպ-սրիկայական ձևով, հայտարարելով, որ Թամանյանը Երևանը կառուցել է` այն նվիրելով իր անգլուհի կնոջը։


Մի խոսքով, «Սասնա ծռեր» դարանը դեռ բազմաթիվ խարաններ կփակցնի մեր ճակատին։ Արյունածոր խարաններ...






Դիտումների քանակ 33896


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արմատականները արդեն եղունգ են նայում

Արմատականները արդեն եղունգ են նայում

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն ինչ բառերի ու ձևակերպումների մեջ է: Օրինակ, ինչ-որ մեկը լռությունը կամ դադարը կարող է անվանել անգործություն ու պարապությու...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Այս ինչ արիք, ուսանողներ

Այս ինչ արիք, ուսանողներ

Նոյեմբերի 15, 2017


Ժիրայր Սեֆիլյանի թելադրանքների և թեզիսների հենքի վրա լույս աշխարհ եկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկա...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Նոյեմբերի 3, 2017


Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն այսօր վերջապես հրապարակել է իր հռչակագիրը, այն նույն շա...

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Հոկտեմբերի 21, 2017


Անշուշտ, հիշում եք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը դեռ անցյալ ամիս դիմել էր հասարակական և քաղաքական մի շարք գործիչ...

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Հոկտեմբերի 2, 2017


Ժիրայր Սեֆիլյանը ազգային դիմադրության ճակատ ձևավորելու գաղափարի համար հրապարակ էր կանչել 31 «մահապարտի»: Արձագանքել էին 20-ը, ո...

Հմայակին մայր են հայհոյում Ժիրոյի մեղքով

Հմայակին մայր են հայհոյում Ժիրոյի մեղքով

Սեպտեմբերի 25, 2017


Երբ մեկուսարանում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը անգործությունից դրդված հրապարակ նետեց իր նոր կոչը` համազգային ճակատ ձևավորելու մասին ...

Սեֆիլյանի վերջին հույսը

Սեֆիլյանի վերջին հույսը

Սեպտեմբերի 22, 2017


Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայ կանանց ճակատ» շարժման ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը ընթերցել է բեյրութցի ահաբեկիչ Ժիրայր...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Սեպտեմբերի 6, 2017


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հայտարարել է, թե սեպտեմբերին քաղաքական նախաձեռնություններ են սպասվում, իսկ...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

Հուլիսի 25, 2017


Կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը` Թորոս Սեֆիլյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում է արել. «Աշխարհահռչակ ռեժի...

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Հուլիսի 21, 2017


Ժիրայր Սեֆիլյանը, որը սիրում է, երբ իրեն անվանում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, բայց ներկա պահին կալանա...

Սեֆիլյանը Զարուհու համար արյուն կթափի

Սեֆիլյանը Զարուհու համար արյուն կթափի

Մայիսի 18, 2017


Մարդկության հազարամյակների պատմության ընթացքում համաժողովրդական ապստամբությունների և ընդվզումների բազում օրինակներ են հայտնի: Հ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ