Սովորական խայտառակություն

Զուրաբյանի կշեռքն ու չափան միավորը

Հոկտեմբերի 28, 2016
Զուրաբյանի կշեռքն ու չափան միավորը

Ընդամենը օրեր առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հպարտությամբ ազդարարում էր, որ միայն իրենց հետևողականության շնորհիվ հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների շուրջ և, մասնավորապես. հնարավոր դարձնել ընտրական գործընթացը տեսախցիկներով նկարահանելու ու օնլայն հեռարձակելու խնդիրը: Բայց հետո, երբ հնչեցին կարծիքներ, որ ՀԱԿ-ը իր վրա չափից մեծ պատասխանատվություն է վերցրել ու դեպքերի ոչ բարենպաստ զարգացումների պարագայում կուժն ու կուլան կկոտրվի հենց նրա գլխին, Զուրաբյանի ձայնի տոնայնությունը փոխվեց: Հիմա նա արդեն այսպես է ասում. «Որոշ խոսակցություններ ենք լսում, որ որոշ ընտրակեղծարարներ ցանկանում են ինչ-որ կերպ այդ պայմանավորվածության մասը ձախողել»:


Փաստեր չկան, կան ընդամենը խոսակցություններ, բայց Զուրաբյան Լյովիկն այդ մասին ասում է հիմա, որ վաղն իրեն ոչ ոք որևէ հարցում չմեղադրի: Իսկ որպեսզի անվտանգության բարձիկը լիարժեք ապահովագրի ամեն կարգի վթարներից, զգուշավոր Զուրաբյանը նաև հավելում է. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս իշխանություններին կենտրոնանալ մեր համաձայնագրի բոլոր տարրերի իրականացման վրա: Մենք կատակ չենք անում, մեր խոսքն ու ստորագրությունը կշիռ ունեն»:


Նախկինում ՀԱԿ-ը կատակներ արել է, հիմա չի անում: Կատակելու տրամադրություն չկա: Բայց և այնպես Զուրաբյանի խոսքը շատ դժվար է ընկալել առանց թեթև քմծիծաղի, որովհետև երբ նա խոսում է խոսքի ու ստորագրության կշռի մասին, ակամա ուզում ես հարցնել, թե դա ի՞նչ չափման միավոր է և ի՞նչ կշեռքով է չափվել:


Վերջին շրջանում մի այդպիսի առիթ ներկայացավ ճշտելու ՀԱԿ-ի իրական կշիռը: Խոսքը Գյումրիում ու Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններն էին, որտեղ ՀԱԿ-ը զբաղեցրեց վերջին հորիզոնականը՝ հավաքելով ընդամենը միլիգրամանոց ձայներ: Սրա՞ մասին է ակնարկում Լևոն Զուրաբյանը: Եվ այսպիսի՞ կշիռով է պատրաստվում տեր կանգնել իր որոշումներին:







Դիտումների քանակ 15164


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

Հունիսի 29, 2018


Հայ ազգային կոնգրեսն արդեն ունի վերջնական որոշում` մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մնում է միայն հստակեցնել...

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Հունիսի 18, 2018


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը շատերին է տեղաշարժել իրենց անշարժ ու պասիվ վիճակներից: Նման «վերազարթոնք» ապր...

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Հունվարի 29, 2018


ՀԱԿ կուսակցության կարկառուն դեմքերից մեկը` Լևոն Զուրաբյանն այսքան ամիսներ հետո էլ ոչ մի գնով չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Դեկտեմբերի 11, 2017


«Ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց մարգարե լինել և կանխատեսել, թե ինչ կլինի»: Այս խոսքերի հեղինակը ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն...

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Նոյեմբերի 29, 2017


Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին մեր երկրում, հավանաբար, նոր մարդ է և այնքան էլ հստակ չի կողմնորոշվ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Ապրիլի 25, 2017


Սահմանադրական դատարանում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և այդ պատասխանատ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ