Ազգային խայտառակություն
«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը
Նոյեմբերի 1, 2016
Օսկան Քոչարյան
«Լեզվամարտի գլադիատորները» նետվում են մարտի
«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հայերը (ինչպես իրենք են ինքնակոչվել) Հայաստանը փրկելու մի ճանապարհ են փնտրել-հայտնաբերել` խառնվել ՀՀ իշխանական խաղերին, հաջողության դեպքում էլ միանձնյա կառավարել հանրապետությունը։ Նամակը բավականաչափ ազդեցիկ է, խոսուն, մի փոքր էլ` խորհրդավոր, վերնագիրը առավել ևս. «Գլոբալ հայերի ապագան այսօր է»։ Փառահեղ է։ Բայց, անկեղծ ասած, մի քիչ սնամեջ։ Ինչպես... պատգամավորական-նախընտրական խոստումը։ Կամ էլ ինչպես տնտեսական-շարունակական բարեփոխումները։ Իհարկե, ուղղակի չեն հնչում իշխանության ղեկն ստանձնելու կոչն ու պատրաստակամությունը։ Այն մատուցվում է տողատակում, ընդ որում` բավականին անբռնազբոս եղանակով։ Սակայն շան գլուխը, այն էլ գազազած շան, այլ փոսում է գարշահոտում։ Գարշահոտում է, քանզի «գլոբալացված հայերի» շարժիչ ուժը, որն է ֆինանսական ներուժը, պարզապես հերթական ժամանցային գլուխկոտրուկն է ներարկում հայաստանյան խեղված իրականություն։
Բայց ի՞նչն է բանը և ինչո՞ւ ենք մենք կտրուկ հակադրվում այս «փրկչական» հաղթարշավին։ Ահա թե ինչու...
«Գլոբալ» հայ «փրկիչները», բացառությամբ` Ազնավուրի և մի քանի այլ ազնվասիրտ հայերի, պարզապես պղտորում են հանրային գիտակցությունը, շեղում են նրա ուշադրությունը բուն խնդիրներից, այն է` 2017-ի շրջադարձային ընտրություններին նախապատրաստվելուց։ Մեր «փրկիչները» միավորված են զանազան բարձրադղորդ անվանումով աչք ու ականջ շոյող (հասկանալ է պետք` ականջ բռնաբարող և աչքին թոզ փչող) ինչ-ինչ հավաքներում։ Մերթ դա «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունն էր, մերթ էլ «Հոգևոր Հայաստանը», ավելի վաղ, արդեն քառորդդարյա կենսագրությամբ հպարտացող «Մտավորականների ֆորումը»։ Այստեղ չվարանենք և հուշենք բանին անտեղյակ մեր ընթերցողներին, որ վերոնշյալ երեք քաղաքակրթական միաբանություններում գրեթե ամբողջությամբ... միևնույն անձինք են։ Այսինքն` մի հարյուր-հարյուր հիսուն «բարեկիրթ խռովարարներ» պարբերաբար ի մի են գալիս, աշխարհացունց հայտարարություններով «սասանում են» ատելի իշխանության հենարանները, աշխարհաքաղաքական և ներհայկական փայլուն վերլուծություններ են կատարում, հետո մի քանի շաբաթ լռում են և կրկին հավաքվում են։ Սա հավանաբար ոմանց (այս հավաքների սադրիչ կազմակերպիչներին) մարզական հաճույք է պատճառում, նրանք լիցքաթափվում են, ինչ-ինչ սին հույսերով լիցքավորելով հայ հանրության 1-2 տոկոսին։ Կարելի է, իհարկե, առարկել, թե նրանց գործունեության մեջ, ըստ ամենայնի, չկա որևէ հակահանրային և հակապետական արարք։ Մենք սիրով միանում ենք այս տեսակետին, ընդամենը հիշեցնելով վերոնշյալ «փրկչական» ձեռնարկումներում առկա միակ քիչ թե շատ հիմնավոր վտանգի հասցեն, այս միավորումների հրավառ անվանակոչումները, որոնք դրոշակ դարձնելով դրա գունատ ստվերի մեջ արևին ու ցրտին պատսպարվում են լեզվամարտի մի խումբ նվիրյալ գլադիատորներ. «Մտավորականների ֆորում», «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն, «Հոգևոր Հայաստան», «Գլոբալ հայեր»։ Սա պատերա՞զմ է հողմաղացների դեմ։ Իհարկե` ոչ։ Դոն Քիշոտը գաղափարի մարտիկ էր, և հավատում էր բարու հաղթանակին։ Սրանք կանխավ գիտեն, որ անողոքաբար ստում են` ակնհայտորեն ինչ-ինչ պատվեր կատարելով։ Իսկ պատվերը անհայտ չէ. շեղել հասարակության ուշադրությունն իր բուն խնդրից` հավաքական միաձուլմամբ երկրում կարգ ու կանոն հաստատելուց։ Անկասկած, մեր հասարակությունը երբևէ չի դառնա այն հավաքական ուժը, որի մասին մեկ դար առաջ Չարենցն է ահազանգել։ Բնականաբար, վերոնշյալ «փրկչական փուչիկները» զբաղված են ժամանցով։ Նրանց ներկայացրած իրական վտանգը իշխանությունների համար, ցավոք (կամ էլ գուցե, բարեբախտաբար, ինչ իմանանք), զրոյական է։
Բայց ասպարեզում քաղաքական-փրկչական մի նոր, զորավոր ուժ է հայտնվել, գլոբալացված հայերն են նրանք։ Հայտարարության տեքստը որպես նորօրյա ավետարան դրվել է աշխարհի հայերի սեղաններին։ Հպանցիկ ընթերցումն անգամ հիմնավորում է, որ գործ ունենք հերթական, այս անգամ գլոբալ գլադիատորական լեզվամարտի հետ։ Հայ հանրությանը քաջ ծանոթ են գլոբալացված հայերից երեքը` Ռալֆ Յիրիկյանը, Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը։ Մարդիկ, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, Հայաստանում ծավալուն գործեր են կատարում, հսկայական շահույթներ են ստանում, նաև զբաղվում են խիստ ամոթալի մի գործով` բարեգործությամբ։ Այսինքն` ազգային հարստության առյուծի իրենց բաժինը կլանելով, թերմացքը (ոչ տասանորդը) նետում են երկրի ընչաքաղց խավին։ Այսինքն` նրանք ՀՀ իշխանությունների գաղութարար քաղաքականության կարևորագույն հանգույցներն են։ Եվ նրանց հավատալը նույնքան է հիմնավոր, որքան որ հնարավոր է հավատալ Երրորդ հանրապետության կործանարար երևույթի, Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը և Հայաստանում ժողովրդավարության բուրժուական տնտեսակարգ և իրավականություն հաստատելու մասին անսքող ցինիզմով համեմված զառանցանքին։
Եթե Ռուբեն Վարդանյանը բավարարվում է հանելուկային գործունեությամբ և ոչ պակաս ըստերևութական խոստումներով, ապա Սամվել Կարապետյանը բացահայտորեն և բավականին անկեղծ խեղանդամում է մեր, առանց այն էլ խորապես խեղված կյանքը։ Ինչ է նա կատարել Հայաստանում վերջին 10 տարիներին։ Նրա ներկայությունը առևտրա-զվարճանքային է, սկսած «Տաշիր պիցա» ցանցից, վերջացրած «Դալմա մոլ» համալիրով։ Բայց առանց նրա էլ հայկական տնտեսությունը ուղղակի տառապում է օլիգարխիայի բազմաբնույթ «շնորհների» ներքո։ «Տաշիրի» (կամ Կալուգայի) Սամվելը գնեց ՀԷՑ-ը։ Գնեց և խոստացավ հեղաշրջումային բնույթի կարգավորումներ իրականացնել։ Իրականացրեց։ 2016-ի հունվար ամսին ողջ երկիրը ցավից ու զայրույթից ուղղակի տնքում էր, ՀԷՑ-ը կրկնակի, անգամ եռակի բարձր գումար էր ներկայացրել սպառողներին։ Ճարահատյալ մարդիկ վճարեցին։ Նույնը կատարվեց վերջերս, օգոստոս ամսին։ Սամվել Կարապետյանի գրասենյակից ամոքիչ (իրականում սադրիչ) բացատրություններ չներկայացվեցին ժողովրդին, տեսուչները հեռացվել են, նրանց փոխարինել են անկաշառ հաշվիչները։ Հասկանալի է, որ ՀԷՑ-ի միլիարդատեր-սեփականատերը ՀՀ-ում նույն խնդիրներն է լուծում, որը մինչև նրա «հայտնությունը» լուծել են Լֆիկը, Նեմեցը, Դոդը և մյուսները։
Բայց էական մի հանգամանք առանձնացնում է տաշիրցուն։ Նա իր ակնհայտ գերշահույթ գողոնը (ավելի ճիշտ` դրա մի մասը) որպես ազգափրկչական ձեռնարկ փոխանցում է պատգամավոր եղբորը` Կարեն Կարապետյանին, վերջինս էլ հայրենի Տաշիրի մանկապարտեզները լիացնում է անհրաժեշտ սննդամթերքով։ Դե իսկ Յիրիկյանի բարեգործական ձեռնածությունները այնքան նողկալի են, որ դրանց չարժե անգամ կրկին անդրադառնալ։
Մի խոսքով, գլորվում է «գլոբալ հայերի» գույնզգույն փուչիկը։ Թե որ ուղղությամբ, շուտով կտեսնենք։
Դիտումների քանակ 37416
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
Թեկուզ ջրհեղեղ
Ստալինն ու Տաշիրի Սամոն
Ի՞նչ ջրեր է պղտորում բեյրութցի Յիրիկյանը
Յիրիկյանը` ՀՀ հաջորդ նախագահ
Չարլզի երազանքը տամպոն լինելն է
Լֆիկը Կատարի հույսն է
Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ
Փոքրիկ Յիրիկյանի մեծ ստերը
Ովքե՞ր են հարվածում պոռնոաստղ Յիրիկյանին
Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը
Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին
Խոսքդ շաքարով կտրեմ
«ՎիվաՍել»-ի խարդախ սելավը
Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց
Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը
Տաշիր Սամո՞ն է ձևավորում կառավարությունը
Կարապետյան եղբայրները անցնում են հարձակման
Յիրիկյան & Սեֆիլյան. վտանգավոր քաղաքական միություն
Ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը
Յիրիկյան & company-ն փորձում է տապալել Սերժ Սարգսյանին
Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը
Ծաղիկ Ռուբոն ատում է ինքն իրեն
Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք
Նիկոլը Զարուհու վարչապետն է
Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»
ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը
Նիկոլի կինը քաշում է ամուսնուն
Անառակ որդիների վերադարձը
Համբալներն ու հեղափոխությունը
Բանը հասավ դիվանբաշուն
Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին
Սիրավեպ տարիներ անց
Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը
Թեկուզ ջրհեղեղ
Հայր և որդի հեղափոխականները
Մի գիշերում ուրացավ
Ինչպես Ծառուկյանը փրկեց Նիկոլին
Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք
Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է
Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը
Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին
Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում
Բեյրութցի Սերժ Թանկյանը տեսնում է անտեսանելին
Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող
Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխակա...
Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխակ...
Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին
Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում
Շմայսն անցավ Նիկոլի կողմը
Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում
Ում վրա եք ձեր հույսը դրել
Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել
Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները
Փուչիկ Կարեն, կողմնորոշվի՛ր
«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել
Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց
Փախել է Արման Բաբաջանյանը
Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք
Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են
Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
Ո՞ւր են գնում դաշնակները
Փաշինյան Նիկոլն ահաբեկչական ակտ է ծրագրում
Նորերին փախչողներ են պետք
Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին
Լակոտը վտանգավոր է դառնում
Հեղափոխության ապագա զոհերը
Գոռ Վարդանյանի գարշելի կինոն
Նիկոլը փոխում է շրջապատը
Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ
Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում
Ազգը կփրկեն ապագա պառվաբոզերը
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, ...
Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը
Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը
Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը
Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը
Կաթողիկոս, քեզ չեն լսի
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին