Սովորական խայտառակություն

Արեյանի առաջին սերը: Իսկ երկրո՞րդը

Նոյեմբերի 1, 2016
Արեյանի առաջին սերը: Իսկ երկրո՞րդը

Երևանում առաջին ձյունը հաշված րոպեների ընթացքում քաղաքը վերածեց քաոսի: Մեկը նույնիսկ համացանցում գրեց. «Երևանը պոլիգոն է դարձել»: Իսկ փոխքաղաքապետ Կամո Արեյանը ժպիտը դեմքին արձագանքեց. «Աչքներս լույս, լավ բան է՝ առաջին ձյուն»: Հետո տոգորվեց բանաստեղծական տրամադրությամբ ու արտասանեց. «Առաջին սերը, ինչպես որ հացը, միշտ կուտ է գնում: Առաջին ձյունը, ինչպես սերը, միշտ հալվում է ու գնում»:

 

Երևանի փոխքաղաքապետի հույսը հալոցքն է: Համբերատար կսպասի, մինչև փողոցները լցվեն վտակներով ու գետակներով: Իսկ իրենք անելիք չունեն, քանի որ առաջին սերն է այդպիսին՝ գալիս ու գնում է: Ինչ վերաբերում է Արեյանի երկրորդ սիրուն, այստեղ պատկերը փոքր-ինչ բարդ է: Կարող է գալ ու չգնալ: Կարող է պահանջ լինել ավանդական աղ ու ավազի, մաքրման տեխնիկայի, վառելիքի: Իսկ սա ոնց որ թե այնքան էլ Արեյանի սրտով չէ: Ծախսատար է շատ: Հալոցքն ավելի լավ է: Իսկ եթե հալվելու հույսը պիտի վերանա, ապա այսօրվանից նա սերտում է բոլոր հնարավոր պատճառաբանությունները: Օրինակ, ասում է. «Բնության առջև ոչ մեկը չի կարող ասել՝ բնություն, ես քո առջև 100 տոկոս պատրաստ եմ: Բնության անակնկալները անկանխատեսելի են»: Կամ եթե հիշեցնեն, որ Հիդրոմետը նախազգուշացրել էր, ինքը կպատասխանի. «Երևանում այսօր չունեինք ձյան կանխատեսում»: Եվ սա կասի այն պահին, երբ պատուհանից այն կողմ քաղաքը ծածկված կլինի սպիտակով, ինչպես այսօր էր և ինչպես նա այսօր ասաց: Դա արդեն ոչ առաջին, ոչ էլ երկրորդ սերն է: Դա գայթակղված ու կրքոտ սիրտն է կողքից կենակից գտել:







Դիտումների քանակ 9572


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թունավոր ժամանակներ ենք ապրում

Թունավոր ժամանակներ ենք ապրում

Հուլիսի 26, 2018


Անձնազոհություն բառն ընդամենը գեղեցիկ կամ դատարկ բառ չէ: Իսկապես կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց անձը զոհաբերել հանուն վեհ ն...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Հունիսի 16, 2017


Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրվեցին փոխքաղաքապետերը: Վերընտրվեց նաև Կամո Արեյանը, թեև մին...

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Հունիսի 12, 2017


Մարդկային մտքի գործողության մի քանի ձևեր գոյություն ունեն` պայմանավորված նպատակի իրագործման վերջնական արդյունքով: Ոմանք մտածում...

Արեյանն ասում է, որ վարչապետը գլուխը պատով է տվել

Արեյանն ասում է, որ վարչապետը գլուխը պատով է տվել

Նոյեմբերի 5, 2016


Ճշմարիտ դիտարկում է, որ շրջապատն ազդեցություն է թողնում անհատի վրա: Այսինքն՝ մարդն ինչ տեսնում՝ այն էլ սովորում է: Եվ եթե Երևան...

Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Մայիսի 27, 2016


Երևանի փոխքաղաքապապետ Կամո Արեյանը կարծում է, որ Գարեգին Նժդեհի արձանը գեղեցիկ է և առնական: Իսկ հարցին, թե ինչո՞ւ արձանը չի տեղ...

Արեյան, լավ չե՞ս

Արեյան, լավ չե՞ս

Փետրվարի 3, 2016


Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին այսօր կրակի բերանն էին գցել. հանդիպում էր լրագրողների հետ: Մեկ ուրիշը մի փոքր կանհանգստանար, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ