Ազգային խայտառակություն

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Նոյեմբերի 2, 2016
Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

2017թ. բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը աչքալուսանք տվեց ժողովրդին՝ տեղեկացնելով, որ թոշակներն ու նվազագույն աշխատավարձը չի բարձրացնելու, նա այդ բարձրացումը զոհաբերել է տնտեսական աճը չվտանգելու համար: Մի խոսքով, փող չկա, եղածն էլ հազիվ է բավականացնում երկիր պահելու համար:

 

Բայց արի ու տես, որ, օրինակ, պաշտոնյաների կողմից թանկ ավիատոմսեր ձեռք բերելու և բիզնես կլասով թռիչքների համար միջոցներ գտնվում են, և սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը որոշում էր կայացրել ամրագրել միայն նվազագույն արժեք ունեցող ավիատոմս կամ դրա նկատմամբ մինչև 8 տոկոս տարբերություն ունեցողը, և մեկնելու են միայն «էկոնոմ» կարգով:


Նման հարցը թոշակներ զոհաբերող Արամյանի սրտով չէ, և նա անմիջապես արձագանքում է, թե պետք է հասկանանք՝ ինչն ենք ինչի հետ համեմատում, որ գումարը որ գումարի հետ: Բայց այստեղ հասկանալու բան չկա, քանի որ պետության փողը համեմատում ենք պետության փողի հետ, իսկ դրանք առավել քան համեմատելի են: Պարզապես նախարարն ուրիշ արդարացում չունի, այդ իսկ պատճառով էլ շարունակում է պնդել, թե նման մոտեցումն անթույլատրելի է: «Ես կարծում եմ, էդտեղ պետք չի համեմատել, դա սպեկուլյացիա է, երբ որ դուք ասում եք՝ դա վերաբերմունք է»,- պնդում է Վարդան Արամյանը՝ չցանկանալով ոչ մի կերպ ընդունել, որ սպեկուլյացիան երկրի գրպան մտնելն ու գումարները քամուն տալն է, այլ ոչ թե համեմատությունը:


Բանն այն է, որ Արամյանն ինքն էլ բիզնես կլասով է ճամփորդում և այդ ուղևորությունները համարում է մեծ հերոսություն։ «Բիզնես կլասով երբ որ մարդը թռչում է, նույն ֆինանսների նախարարը, եթե երկար թռիչք է լինում, ես գնում եմ, որպեսզի մեր Հայաստանի Հանրապետության հարցերը կարգավորենք: Եթե դուք մտածում եք, որ մարդը առողջության պրոբլեմներով պետք է 11 ժամ ծռված գնա, հետո փորձի իր երկրի համար թարմ ուղեղով գործի, ես այդպես չեմ կարծում»,- ասում է հայրենիքի համար զոհվելու պատրաստ նախարարը, և կարելի է հուզմունքից արցունքակալել, եթե չլինեն ավելի տխուր պատկերներ, ասենք, թոշակի հույսին ապրող մրսած ու քաղցած քաղաքացիները, ովքեր մեկ տարում չեն վաստակի այնքան, որքան Արամյանի կոմֆորտն արժե մեկ թռիչքի ընթացքում: Սակայն նախարարը նրանց համար էլ պատասխան ունի։ «Որպեսզի մարդը սոված չմնա, բոլորս պետք է լավ աշխատենք: Լավ աշխատելու համար պետք է լինեն անհրաժեշտ պայմաններ»,- հայտարարում է նա ու միանգամից անիմաստ է դարձնում իր հետ ամեն տեսակ լուրջ զրույցի նպատակահարմարությունը: Վարդան Արամյանին ուրիշ ի՞նչ ասես:







Դիտումների քանակ 18551


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չեն անում, բայց մտածում են

Չեն անում, բայց մտածում են

Փետրվարի 10, 2018


Խոստովանությունն այն մասին, որ առաջիկայում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, ոչ միայն մեծ հիասթափության պատճառ դ...

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Փետրվարի 8, 2018


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ավտոմեքենաների գույքահարկի չափի սահմանման մասին առանձնահատուկ վերաբերմունք ունի և կողմ չէ այ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Նոյեմբերի 15, 2017


Աղքատ երկրի համար խնայողությունը ծայրահեղ անհրաժեշտություն է: Եթե միջոցներն անբավարար են, ուրիշ ոչինչ չի մնում, քան հրաժարվել ո...

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Հոկտեմբերի 31, 2017


Սև հումորի գլուխգործոց կարելի է համարել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն միտքը, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է...

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Հոկտեմբերի 30, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ 2018 թվականին Հայաստանի պետական ապարատը կկրճատվի գրեթե 5560 մարդով: Ֆինանսների նախարար Վարդա...

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Սեպտեմբերի 28, 2017


Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվ...

Հազարը մեկի դիմաց

Հազարը մեկի դիմաց

Սեպտեմբերի 27, 2017


Ամբողջ տարին կրճատում ու կրճատում էին: Ամբողջ տարին փակում ու փակում էին: Ամբողջ տարին օպտիմալացնում ու խնայում էին: Հիմա այդ ք...

Էշն էլ դա կանի

Էշն էլ դա կանի

Սեպտեմբերի 25, 2017


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առա...

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Հուլիսի 27, 2017


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ: Բայց...

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Հունիսի 21, 2017


Ազգային ժողովն այսօր քննարկում էր կառավարության ծրագիրը և առաջին գծում բուռն պայքար էր մղում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյ...

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Մարտի 30, 2017


Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն իր համակիրներին պատմում էր այն մասին, թե ինչպես է ինքը փշաքաղվել, երբ իմացել է, որ իրենց դաշին...

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Հունվարի 12, 2017


Հետտոնական տրամադրություններն իրենց հետքն առաջին հերթին թողեցին կառավարության որոշումների վրա: Այսօր շարունակվեց կադրային ու կա...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Դեկտեմբերի 23, 2016


Գնումների ոլորտը թափանցիկ դարձնելու նախաձեռնությունը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամենասիրած թեմաներից է: Նա պատրաստ է ժա...

Ֆինանսների նախարարը հանցակից է դառնում

Ֆինանսների նախարարը հանցակից է դառնում

Հոկտեմբերի 31, 2016


Իշխանության ներսում հաճախ կարելի է լսել, որ իրենք կողմ են առողջ քննադատությանը: Գոնե այդպես ասում են: Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախ...

Քանի՞ թարգմանիչի կարիք ունի վարչապետը

Քանի՞ թարգմանիչի կարիք ունի վարչապետը

Սեպտեմբերի 22, 2016


Սկզբում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իմացավ, որ երկրի վիճակը շատ ծանր է և այդ մասին բարձրաձայն խոստովանեց: Հետո նա տեղ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ