Սովորական խայտառակություն

Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Նոյեմբերի 2, 2016
Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Տեղեկությունն այն մասին, թե գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը) մտադիր է նոր շարժում ստեղծել, անմիջապես դիտարկվեց այն նույն համատեքստում, որում գնահատվում է յուրաքանչյուր նոր քաղաքական ուժի ստեղծումը։ Այսինքն՝ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, մարդիկ մյուսների պես ակտիվության ու հավակնությունների հայտ են ներկայացնում: Միայն թե այս մեկը՝ «Միացյալ Արմենիա» անվանումը կրող շարժումը, էականորեն տարբերվում է մյուսներից, որովհետև, եթե նախորդների պես սա նույնպես որևէ լուրջ գաղափարական հենք չունի, ապա չունի նաև գոնե աննշան որոշակիություն: Ընդամենը ասվել է այն մասին, որ շարժման մեջ ընդգրկվելու են մի շարք հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ:

 

Այդ հայտնիներից մեկն էլ, պարզվում է, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է: Այստեղ ավելորդ չէ վերհիշել, որ միայն այս տարվա ընթացքում, երբ մի քանի կարևորագույն իրադարձություններ կատարվեցին երկրի ներքաղաքական կյանքում, պարոն Արշակյանը հասցրեց նույնքան դեմք ու երանգ փոփոխել՝ հարմարվելով մերթ այս, մերթ այն ուժի ազդեցությանը: Եվ հիմա նա հայտարարում է, թե պատրաստվում է Արթուր Ալեքսանյանի հետ համատեղ իրենց նախաձեռնությունը քաղաքականացնել ու պայքարել ԱԺ-ում պատգամավոր ունենալու համար, թեև դա դեռևս հեռանկարային է և օրակարգում չէ:


Բայց ավելի հետաքրքիր է նոր ուժի տեղն ընդհանուր դաշտում, և այստեղ էլ Արշակյանը հավատարիմ է մնում ինքն իրեն: Պարզվում է, հաստատուն տեղ չկա: Իսկ այդ բանը խոստովանելու համար ընդամենը պետք է մի լավ խաղալ բառերի հետ: Եվ Արշակյանն էլ խաղում է. «Բոլոր նրանք, ովքեր դեմ կլինեն մեր ծրագրին`լինելու են ընդդիմադիր: Մենք կլինենք իսկական, իրական ընդդիմություն: Համահայկական ծրագիր է դա և այստեղ տեղին չէ ընդդիմադիր, իշխանական, իշխանամետ»:


Ահա այսպես, պարզ ու հասկանալի և, որ կարևոր է, շատ ձեռնտու: Ընդդիմության աչքին կմնան իշխանություն, իշխանության համար կհամարվեն յուրային: Եվ գայլերը կուշտ կլինեն, և ոչխարներն՝ անվնաս: Իսկ դրան մեծապես կնպաստի նախնական ծրագիրը, ինչը ևս այլ բան չէ, քան ընդամենը գեղեցիկ շղարշ, որով կարելի է ծածկել թիկունքի դատարկությունն ու ամայությունը:


«Ծրագիրը ենթադրում է Արցախ-Սփյուռք-Հայաստան համերաշխությունը և ՀՀ ԱԺ երկրորդ պալատի ստեղծումը, որը կնպաստի Արցախի և Սփյուռքի քաղաքական և հասարակական ակտիվիստների կողմից համահայկական խնդիրների լուծմանը»,- պարզաբանում են նրանք՝ բոլորից լավ իմանալով, որ ոչ մի խնդիր էլ չի լուծվելու, քանի որ օրակարգում լինելու է ընդամենը մեկ խնդիր՝ մտնել իշխանական-քաղաքական համակարգի մեջ՝ ինչ գնով էլ դա լինի: Նույնիսկ Միացյալ Արմենիայի գնով:







Դիտումների քանակ 17730


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Մարտի 12, 2018


Ինչպես հայտնի է, երեկ կտրուկ վատացել էր ԱՄԿ անդամ, ՀՔԴՄ կուսակցության հիմնադիր, ճանաչված գործիչ Ազատ Արշակյանի առողջական վիճակը...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ազատ Արշակյանը մուկ է բռնում

Ազատ Արշակյանը մուկ է բռնում

Դեկտեմբերի 24, 2016


«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել է, որ իրենց շարժումն աջակցություն է հայ...

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Նոյեմբերի 4, 2016


Պաշտոնաթող գնադապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) կողմից ստեղծվող նոր նախաձեռնությունը դեռ լույս աշխարհ չեկած արդեն իսկ ...

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հոկտեմբերի 15, 2016


ՀԱԿ գագաթաժողովը առիթ տվեց տեղի ռուսատյաց արևմտամետ և փտած ազգայնականներին (ի դեմս Հայրիկյանի, Արշակյանի և այլոց) իրենց դժգոհու...

Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Հունվարի 21, 2016


Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն արդեն անցյալ է: Բայց եթե այլոք վերադարձի հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ