Ազգային խայտառակություն

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Նոյեմբերի 3, 2016
Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բոլոր սահմաններն արդեն անցել է: Այսօր Արթուր Պետրոսյանին որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ներկայացնելուց հետո նա որոշել էր անդրադառնալ նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ու, ինչպես ասում են, վերջինիս պորտը տեղը դնել: Բանն այն է, որ շաբաթներ առաջ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է հայկական ֆուտբոլը նման վատ վիճակում և պարբերաբար պարտություններ է կրում մեր թիմը, նախարարն ասել էր. «Իհարկե, արդյունքները մտահոգում են և բավարար չեն: Իսկ խնդիրները բազմազան են, կոնկրետ չկա, ես ինչպես նշել եմ, որ եթե ինչ-որ խնդիր մտահոգում է, մենք զբաղվում ենք: Մենք մասնագետների ենք հրավիրելու խնդիրը քննարկելու համար»: 

 

Այս արձագանքը բոլորովին դուր չէր եկել Նեմեց Ռուբոյին: Ո՞վ է Հրաչյա Ռոստոմյանը, որ խառնվի Հայրապետյանի գործերին: Եվ այսօր հակահարվածը չուշացավ: «Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով: Նա այնքան չգիտի ֆուտբոլ, ու իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Եթե նա զբաղվի, ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:


Այո, Հրաչյա Ռոստոմյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, ինչպես որ Հայրապետյանն էլ ժամանակին էլեկտրամոնտյոր է եղել, բայց արի ու տես, որ իրեն կարելի է զբաղվել ֆուտբոլով, իսկ նախարարին՝ ոչ: Եվ հետո, եթե անձնական վիրավորանքները մի կողմ թողնենք, Նեմեց Ռուբոյի ներկա պահվածքը մարտահրավեր է ոչ այնքան Ռոստոմյանին, որքան գործադիր մարմնին: Հայրապետյանը փաստացի ասում է, որ ինքը վեր է կանգնած, և կառավարության ներկայացուցիչը չի կարող խառնվել կամ միջամտել իր գործերին: Իսկ եթե փորձ արվի, ապա պատիժն էլ անխուսափելի է լինելու:


Հազիվ թե նրա այս անպատկառ պահվածքն անարձագանք մնա: Ամենայն հավանականությամբ, կառավարությունն էլ իր պատժի մեխանիզմների ու հնարավորությունների լայն ցուցադրում կիրականացնի անձամբ Հայրապետյանի համար: Իսկ եթե Հրաչյա Ռոստոմյանն այնուամենայնիվ որոշի զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ, ապա կսկսի նրանից, որ առաջին հերթին կքաշի Ռուբեն Հայրապետյանի ատամները:







Դիտումների քանակ 23567


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Հունվարի 10, 2018


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Սեպտեմբերի 6, 2017


Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է: Ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտությունները դարձան դրա լավա...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Դեկտեմբերի 26, 2016


Բավականին երկար ժամանակ է, ինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ՀրաչյաՌոստոմյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախա...

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հոկտեմբերի 8, 2016


Մի քանի օր առաջ Երևանում մի անսովոր լուր տարածվեց: Ոմանք պնդում էին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները ...

Նեմեց Ռուբոյի կտակը

Նեմեց Ռուբոյի կտակը

Սեպտեմբերի 17, 2016


Հայկական ֆուտբոլի վիճակը նախկինում էլ առանձնապես նախանձելի չէր, բայց վերջին շրջանում այդ մարզաձևը մեր երկրում ապրում է իր ամենա...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Մարտի 24, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերը վերջին շրջանում երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա: Բոլոր...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Հոկտեմբերի 13, 2015


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո երկրպագուների հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ խլա...

Հայրապետյան Նեմեցի դաստիարակչական մեթոդոլոգիայի առիթով

Հայրապետյան Նեմեցի դաստիարակչական մեթոդոլոգիայի առիթով

Հոկտեմբերի 2, 2015
1

Ռուբեն Հայրապետյանը բոլոր հասկացություններով, բոլոր համակարգների նորմերով, հատկապես` բարոյական, ճիշտ է վարվել ազգի բարոյական նո...

Նախագահ Սարգսյանն ինքնարժեզրկվում է խայտառակ զանգերով

Նախագահ Սարգսյանն ինքնարժեզրկվում է խայտառակ զանգերով

Սեպտեմբերի 23, 2015
6

Տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Սարգսյանը կենսական պահանջ ունի ինքն իրեն արժեզրկելու և նվաստացնելու, ինչի արդյունքը նրա խ...

Վովա Գասպարյանը պարտավոր է Հայրապետյանին դրդել ավելի կոշտ գործողությունների

Վովա Գասպարյանը պարտավոր է Հայրապետյանին դրդել ավելի կոշտ գործողությունների

Սեպտեմբերի 22, 2015


Իրեն ազատամարտիկ համարող Սմբատ Հակոբյանը, որը երեկ ծեծ էր կերել օրը ցերեկով (հավանաբար, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից), ...

Հայաստանի ծեծողների ֆեդերացիայի նախագահը

Հայաստանի ծեծողների ֆեդերացիայի նախագահը

Սեպտեմբերի 22, 2015


Հայրապետյանը հետաքրքիր գործելաոճ է որդեգրել: Նա իր հաշվեհարդարները բաժանել է երկու մասի՝ հավասար չափաբաժիններով: Ոմանց ծեծում է...

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015


Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականնե...

Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին

Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին

Նոյեմբերի 8, 2014


Նեմեց Ռուբոն, նույն ինքը` ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դատարանի ...

Վարչապետ Աբրահամյանի ու Նեմեց Ռուբոյի կերակրամանները նույնը չեն

Վարչապետ Աբրահամյանի ու Նեմեց Ռուբոյի կերակրամանները նույնը չեն

Օգոստոսի 30, 2014


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ վիշտ ունի. նա հրավիրված չի եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին: Ուրիշներից է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը