Սովորական խայտառակություն

Ընդդիմադիրներին չեն հավատում

Նոյեմբերի 4, 2016
Ընդդիմադիրներին չեն հավատում

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Ասել է թե՝ եկել է պահը բացահայտելու նրանց, ովքեր արդեն իսկ «դավաճանի» պիտակ են կրում: Հիշենք, որ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ ընդդիմադիր 3 կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը», որ միավորվել էին իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու շուրջ, ունենալով ձայների առավելություն, չկարողացան իրագործել այդ պարզագույն նպատակը: Եվ հիմա, երբ նրանք հայտարարել են, թե բոյկոտելու են ավագանու նիստերը, հույս ունեն այդ ճանապարհով բացահայտել նաև նրանց, ովքեր անցել էին մրցակցի ճամբարը:

 

Սակայն այսօր քիչ չեն նրանք, ովքեր նույնիսկ բոյկոտ կազմակերպելու հնարավորությանը չեն հավատում: Եվ այս մարդկանց փաստարկը միանշանակ է. եթե այն ժամանակ երեք ուժերը չկարողացան համատեղ հանդես գալ, ապա ի՞նչ երաշխիք, որ հիմա կմնան իրենց խոսքի տերը:


Նման տեսակետի հետ դժվար է չհամաձայնել, առավել ևս, որ ընդդիմադիր ճակատում միասնության կամ համագործակցության մասին որևէ ծանրակշիռ դեպք կամ փաստ շատ դժվար է վերհիշելը: Միշտ էլ գտնվում է մեկը, ով վճռորոշ պահին կամ նահանջում է, կամ թիկունքից հարվածում է գործընկերոջը: Եվ այս իմաստով վաղվա ավագանու նիստը կարող է լրացուցիչ հնարավորություն լինել՝ ստուգելու, թե որքանով են իրավացի հոռետեսները: Իսկ մինչ այդ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նույնպես համալրում է նրանց շարքերը, ովքեր խորապես կասկածում են ընդդիմադիրների խոսքի արժեքին: «Դեռ ավագանու նիստ չի եղել: Երբ որ նիստը կլինի, բոյկոտ կլինի, մենք նոր բոյկոտի մասին կխոսենք»,- ասում է Նալբանդյանը, և նրա բառերի մեջ թաքնված շերտ կա, ճիշտ այնպիսի մի շերտ, ինչպիսին կար ՏԻՄ ընտրություններից առաջ ՀՀԿ-ական թեկնածուին սատարողների համոզմունքներում:






Դիտումների քանակ 22967


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

Նախարար դառնալն անբարոյական է

Նախարար դառնալն անբարոյական է

Դեկտեմբերի 23, 2016


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում: Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնա...

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Նոյեմբերի 23, 2016


Վանաձորում, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իրեն չի զգում լիրարժեք ղեկավար, ընդդիմադի...

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Հուլիսի 12, 2016
1

Զավեշտն այն է, որ Նալբանդյանի որոշումն իսկապես սողոմոնյան է: Միանշանակ կարելի է ասել, որ Ալավերդու բնակիչների կյանքում ոչինչ չի...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ