Սովորական խայտառակություն

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Նոյեմբերի 8, 2016
Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Մի երկար քաշքշուկ է ծայր առել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցի հետ, որ ներկայացվել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության: Պահանջն այսպիսին էր՝ հրապարակել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու խոր և համապարփակ առևտրի համաձայնագրի գոնե մի հատվածը, որը վերաբերում է սակագնային կարգավորումներին: Ավելորդ չէ հիշեցնել, որ նշված համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին 3 տարուց ավելի՝ մինչև 2013 թվականի օգոստոս, և տապալվեցին Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին որոշման պատճառով: Այսինքն՝ խոսքը մի փաստաթղթի մասին է, որն այդպես էլ կյանքի չի կոչվել, ու թվում է, թե դրա հրապարակումն իրենից այլևս որևէ բարդություն չի ներկայացնում:

 

Բայց արի ու տես, որ ԱԳՆ-ն շարունակում է պնդել, թե պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին: Մինչդեռ այդպես չի մտածել Վարչական դատարանը` բավարարելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը և պարտավորեցնելով ԱԳՆ-ին՝ հրապարակել համաձայնագրի նշված դրույթների լուսապատճենները:


Ինչ-որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Օրենքն արտոնում է հրապարակայնությունը, իսկ ԱԳՆ-ն դեմ է դրան: Այդ դեպքում ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը, ինչո՞ւ է այդքան համառությամբ ուզում հանրության աչքից հեռու պահել մի բան, որն այս պահին ավելին չարժե, քան արխիվային թղթապանակը: Այնքան չի ցանկանում, որ նույնիսկ վարչական դատարանի վճիռն օրերս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան:


Գուցե դրա հրապարակումը հարվածի տա՞կ է դնելու ոչ այնքան գաղտնիքը, որքան մեր արտաքին գերատեսչության ձախողումներից մեկի իրական պատճառները: Այս մասին դժվար է դատել, քանի դեռ փաստեր չկան: Փոխարենը հայտնի է, որ այժմ Հայաստանը Եվրոպական միության հետ բանակցություններ է վարում նոր համաձայնագրի վերբերյալ: Ընդ որում, հիմա դրանք արդեն չեն վերաբերում սակագնային կարգավորումներին: Եվ ուրեմն առավել քան պատճառ պիտի չլինի այդ տապալված համաձայնագրի դրույթները հրապարակելու համար: Սակայն Նալբանդյանը շարունակում է դիմադրել:

 







Դիտումների քանակ 25609


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Հուլիսի 12, 2017


Երբ այսօր տեղեկացվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորու...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Փետրվարի 4, 2017


Բեյրութցի Արսինե Խանջյանը, որին պոռնոաստղ առաջին անգամ մենք անվանեցինք դեռ անցած տարի, կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցներ...

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Նոյեմբերի 25, 2016


Հայաստանի մեղվաբույծների բողոքներին չափ ու սահման չկա: Մի դեպքում դժգոհում են, թե իրենց արտադրանքը իրացնել չեն կարողանում, մեկ ...

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Սեպտեմբերի 24, 2016


Նա որոշել էր ընդհանրապես ազատվել Նալբանդյանից և Օհանյանից, իսկ Վիգեն Սարգսյանին նշանակել ԱԳ նախարար։ Օհանյանը, թեպետ Ռուզան Խաչ...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Հունիսի 5, 2016


«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկայ...

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Մայիսի 31, 2016


Որքան էլ մեծ ցանկություն կա տպավորություն ստեղծելու, թե Հայաստան-ԵՄ բանակցություններն ընթանում են հարթ ու արդյունավետ, այնուհան...

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Մայիսի 30, 2016


Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը ԱՊՀ տարած...

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Մայիսի 26, 2016


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Խոսել է Եվրոպական ժողովրդական ...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Մայիսի 19, 2016
4

ՀՀ նախագահի հրամանագրով Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել Վիկտորյա Բաղդասարյանը: Խորապես գիտակցելով, որ Հայաստանի համար առավել կ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
15

Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ...

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Ապրիլի 13, 2016


Մարդկային տեսակներ կան, որոնց մասին ասում են. «Ինչքան երկրի երեսին է, 10 այդքան գետնի տակ է»: Հիմա այս համեմատությունը ուզում ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը