Սովորական խայտառակություն

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016
Բալասանյանը վրեժ է լուծում

«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ թե դարձավ քաղաքի ղեկավար, այլ իրեն դարձրեցին: Եվ այս միտքը նրան հանգիստ չի տալիս՝ մղելով ամեն կարգի վրեժխնդրության ու հաշվեհարդարների: Ընդամենը պետք է մի փոքրիկ առիթ, և Բալասանյանն անմիջապես ազատություն է տալիս ձեռքերին և իր իրավունքներին:

 

Հիմա էլ ներկայացել է հարմար առիթներից մեկը: Վաղը տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» նախագիծը: Սա նշանակում է, որ վաղը քաղաքապետարանում կարող է աշխատանքից ազատվել միանգամից 38 աշխատակից:


Բալասանյանի կազմած «սև ցուցակում» տեղ են զբաղեցրել 17 համայնքային ծառայող, 19 աշխատակից` տեխսպասարկման անձնակազմից և երկու հայեցողական պաշտոն ունեցողներ: Իսկ հետո քաղաքապետը հպարտությամբ վերևներին կզեկուցի, թե կենսագործված է վարչապետի հանձնարարականը օպտիմալացման մասին և ինքն էլ արդյունքում տնտեսել է 28 միլիոն դրամ, որով համայնքային խնդիրներն է լուծելու: Սակայն ոչ մի խոսք չի հնչելու այն մասին, թե ովքեր էին նրանք, որ հանկարծ դարձան գործազուրկներ, և ինչ մեղք էին գործել այդ մարդիկ: Մինչդեռ մեղքը մեկն է: Բալասանյանը համազված է, որ այս 38 աշխատակիցները ընտրությունների ժամանակ ձայներն իրեն չեն տվել, ավելին, աշխատել են այլ ուժերի համար: Եվ ուրեմն հատուցման ժամը վրա է հասել: Սամվել Բալասանյանը քաղաքապետարանի շենքում ուզում է տեսնել միայն հլու հպատակների:






Դիտումների քանակ 20666


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Բալասանյանը ինքնապահպանվում է

Բալասանյանը ինքնապահպանվում է

Հուլիսի 11, 2017


Գրեթե չկա մի շաբաթ, որ Գյումրիից լուրեր չստացվեն աղմկահարույց դեպքերի մասին: Օրվա լրահոսում անպակաս են դարձել կրակոցների, դանակ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Մարտունիկը դիմում է վենդետայի

Մարտունիկը դիմում է վենդետայի

Ապրիլի 3, 2017


Ընտրություններին կործանված Մարտունիկ Գրիգորյանը սգի մեջ է իր ողջ գերդաստանով: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից երկու հանրապետական` Ա...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Փետրվարի 7, 2017


Մինչ մենք ապրում ենք մեր ամենօրյա դարդուցավով, լուծում մեր առօրյա խնդիրները, բնավ տեղյակ չենք լինում, թե ինչ հրաշքներ են կատարվ...

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Փետրվարի 6, 2017


Սամվել Բալասանյան… Բալասանյան Սամվել... Միևնույն է, ոնց էլ ասես, գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, քանզի խոսքը Գյո...

Վարչապետի համար լավ եղանակ կպատվիրեն

Վարչապետի համար լավ եղանակ կպատվիրեն

Հունվարի 28, 2017


Այսօր նախատեսված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի: Բայց վերջին պահին պարզվեց, որ վարչապետը Երևանից չի բացակայի, քա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Բալասանյանի փոխարինող կազմը

Բալասանյանի փոխարինող կազմը

Դեկտեմբերի 19, 2016


Սամվել Բալասանյանի Գյումրու քաղաքապետ ընտրվելը նույնիսկ հարազատ կուսակցությունում գնահատվեց իբրև ձախողում: Այս բանը հասկանալով ...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Դեկտեմբերի 2, 2016


Այսօր Գյումրի էր մեկնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկեց ԱՄՆ դեսպանների մշակութային ար...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանի օրհնված ամոթը

Բալասանյանի օրհնված ամոթը

Հոկտեմբերի 10, 2016


Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Սամվել Բալասանյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև երդվել է: Սամվե...

Քավորը` ռեժիսոր, Քավորկինը` ասմունքող

Քավորը` ռեժիսոր, Քավորկինը` ասմունքող

Հոկտեմբերի 4, 2016


Մենք հերթական անգամ պետք է փաստենք, որ Հայաստանի անկախությունը չարիք դարձավ հայ ժողովրդի գլխին, գոնե այն բանի համար, որ հասարակ...

Բալասանյանը տոկոսի տակ է մնացել

Բալասանյանը տոկոսի տակ է մնացել

Հոկտեմբերի 4, 2016


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի բախտը մազից է կախված: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ստացվել է այնպես, որ «Բալասանյան»...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ