Միջազգային խայտառակություն

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Նոյեմբերի 16, 2016
Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես մի առավոտ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն արթնացավ և հիշեց, որ աշխարհում նաև Հայաստան անունով պետություն գոյություն ունի: Ու ոչ միայն հեռախոսը վերցրեց՝ զանգահարելու այդ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, այլև իր ԱԳ նախարարին էլ նույնը հորդորեց՝ կապ պահպանել հայերի հետ, նրանց հետ ջերմ բառերով շփվել: Իսկ հիմա արդեն պարզ է դարձել, թե որն էր այդ հրաշք ջերմության ու մտաբերումների բուն պատճառը:

 

Երեկ գիշեր ՄԱԿ սոցիալական, մարդասիրական և մշակույթի հարցերով երրորդ հանձնաժողովն ընդունել է Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր Ուկրաինան: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, թե Ղրիմում ոտնահարվում են մարդու իրավունքները, խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Ղրիմի բնակիչների նկատմամբ, այդ թվում՝ ուկրաինացիների և այլ էթնիկ ու կրոնական խմբերի նկատմամբ: Բանաձևին կողմ է քվեարկել 73 երկիր, դեմ է քվեարկել 23-ը: Դրանց թվում է նաև Հայաստանը: Եվս 76 երկիր ձեռնպահ է մնացել: Ընդունված փաստաթուղթը դեկտեմբերին դրվելու է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ:


Ստացվում է, որ Կիևում Հայաստանի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ օգնություն է պետք: Մինչդեռ նույն ուկրաինացիները տարբեր միջազգային հարթակներում սիրով միանում են հակահայ բանաձևերին, դաշինք կազմում մեզ թշնամի երկրների հետ և առիթը բաց չեն թողնում թիկունքից գործել ընդդեմ Հայաստանի և Արցախի: Ու հավանաբար այս պահին էլ չափազանց վիրավորված են հայերի պահվածքից, որ չաջակցեցին Ղրիմի հարցում, մինչդեռ պարզից էլ պարզ է, որ Պորոշենկոյին բնավ էլ չի անհանգստացնում մարդու իրավունքների վիճակն այդ թերակղզում, իսկ եթե անհանգստության առիթներ կան, ապա թերևս սկսեր բուն Ուկրաինայից, որտեղ տիրող անարխիայի մասին ամբողջ աշխարհը գիտի:


Հայաստանը դեմ է արտահայտվել: Պետք է սպասել, որ մեր երկիրը նույն կերպ կվարվի նաև դեկտեմբերին: Եվ սա հերթական առիթը կլինի հիշեցնելու, որ ով ինչ ցանում է, այն էլ հնձելու է:






Դիտումների քանակ 35867


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Սեպտեմբերի 10, 2017


Եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը, որը Գերմանիայի կանցլեր է աշխատում, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Ուկրաինայի կողմից Ղրիմը կորց...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Փետրվարի 16, 2017


Այսօր մյուս քաղաքական ուժերի օրինակով «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունը նույնպես հրապարակե...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Դեկտեմբերի 15, 2016


Մշակույթի գործիչները ջանք չխնայեցին նախագահից շնորհակալ մնալու գործում` վերջինիս կատարած և հիմնականում չկատարած գործերի համար: ...

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Դեկտեմբերի 15, 2016


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուրախությունից խելքը կորցրել է. Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը նրան մղել է այն մտքի...

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած ՀՀԿ 16–րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, խոսել է հրապարակային գործունեություն իրականացնող այ...

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Նոյեմբերի 12, 2016


Օրերս ուկրաինական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանին էր զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Պաշտոնական հ...

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հոկտեմբերի 3, 2016


2016 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում Աստված մեզ ուղարկելու է ազգային համաձայնության կառավարո...

Կարեն Կարապետյանը հուշում է Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա

Կարեն Կարապետյանը հուշում է Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա

Հոկտեմբերի 1, 2016


Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը Երևանում է: Ընդհանրապես նրան պետք է լուրջ մարդ համարել` ի վերջո, իսկական գիտնական է, իսկ Խորհրդային...

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սեպտեմբերի 17, 2016


Սարգսյանի շրջապատում, որտեղ վաղուց են բոլորը զրկված ոչ միայն ձայնի, այլև լուռ կարծիքի իրավունքից, նկատվում են լրջագույն դժգոհու...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ