Սովորական խայտառակություն

Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ

Նոյեմբերի 18, 2016
Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի լեզվապաշարում վերջին շրջանում խոր արմատներ են նետում սպորտային, մասնավորապես ֆուտբոլային տերմինալոգիան և համեմատությունները: Դեռ մի քանի օր առաջ էր, երբ նա գեներալ Սեյրան Սարոյանին համեմատեց Պելեի հետ, իսկ այսօր այդ բախտին արժանացան ԲՀԿ-ականները:

 

Երբ այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ այսօրվա արտահերթ նիստում 2017թ. բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթն ավարտեց՝ ասելով, որ մենք նման ենք մի պետության, որ հասել է կայարան, սակայն նրան չեն թողնում իջնել, Նաիրա Զոհրաբյանը տեղից բացականչեց. «Բրավո»: Այս արձագանքը այնքան էլ Շարմազանովի սրտով չէր, ու նա վրա բերեց. «Ոնց որ «Ռեալ Մադրիդ»- ի երկրպագուները ծափահարեն Ռոնալդուին»,- և հետո հավելեց՝ «Իսկ հիմա «Բարսելոնա»՝ ամբիոնի մոտ ելույթի համար հրավիրելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին:


Փաստացի Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ: Չի բացառվում, որ այստեղ մեծ դեր են խաղացել մարզասրահներում նրա պարբերական հանդիպումները ուսանողների և լրագրողների հետ: Բայց կա մի այլ ազդեցության կենտրոն, և դա Շարմազանովի սիրելի կուսակցությունն է: Հենց այդ պատերի ներքո է նա սիրում հաճախակի հայտարարել, թե իրենց մոտ գերիշխողը թիմային աշխատանքն է, թիմային մտածողությունը: Այս երևույթն այնքան էլ վատը չէր լինի, եթե նա ժամանակ առ ժամանակ մտածեր նաև անհատական մոտեցման մասին, թե չէ մարդն արդեն սովորել է, որ ինքն ընդամենը թիմի ավագի հանձնարարականներ կատարող է, բայց ինքնուրույն երբեք ոչինչ չի անի: Իսկ սա, հայտնի բան է, ինչ-որ պահի վերածվում է նախրային հոգեբանության:







Դիտումների քանակ 20014


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Շարմազանովը գլուխ չունի

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018


ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայ...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Հուլիսի 12, 2017


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմն Արցախ...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Մայիսի 7, 2017


ՀՀԿ նորընտիր խմբակցության որոշ ենթախմբակցություններում (հայտնի է, որ հանրապետականները բազմասորտ են. գողականներն իրենց առանձին ե...

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Ապրիլի 21, 2017


Հանրապետական կուսակցության և Դաշնակցության գալիք համագործակցությունն արդեն իսկ կարելի է համարել կատարված իրողություն: Դատելով ա...

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Մարտի 16, 2017


Արթուր Սարգսյանը հաց բերեց ու կրակն ընկավ հայ իշխանության թուլության պատճառով: Հետո մահացավ նույն իշխանության բթության պատճառով...

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Փետրվարի 13, 2017


Հավանաբար, դեռ ոչ ոք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի ասել, որ իր հումորն առանձնապես չի փայլում: Նման հումորի զգացողության...

Էդուարդ Շարմազանովի տեսողությունը

Էդուարդ Շարմազանովի տեսողությունը

Դեկտեմբերի 22, 2016


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի տարեվերջյան հարցազրույցն ընկալվեց իբրև այդ երկրի իշխանությունների մեսիջը մեր երկրին՝ ապագայ...

Ոստիկան Էդուարդ Շարմազանովը

Ոստիկան Էդուարդ Շարմազանովը

Դեկտեմբերի 8, 2016


Ոստիկանության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն առավել քան հայտնի է, այնպես որ հազիվ թե կարիք կա դրա մասին լսել Ազգային ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ