Սովորական խայտառակություն

Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

Նոյեմբերի 23, 2016
Սեփականազրկում հանուն համընդհանուր շահի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է Համառուսական ժողովրդական ճակատի «Գործողությունների համաժողովի» նիստին և անկեղծորեն խոսել է մի քանի այնպիսի պահերի շուրջ, որոնց մասին այնքան էլ ընդունված չէ բարձրաձայն խոսել։ Մասնավորապես, ՌԴ ղեկավարն ասել է, թե ուր են գնացել ՅՈւԿՕՍ ընկերության վաճառքից գոյացած միջոցները, երբ այն փաստացի վերցվել էր նրա նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու ձեռքից։

 

«Այն բանից հետո, երբ ՅՈւԿՕՍ ընկերությունը վաճառվեց, առաջացան մի քանի նախագծեր այդ փողերի հիման վրա. մի շարք խոշոր գետերի վրա դեռևս խորհրդային շրջանում գցված, բայց բարձիթողի վիճակի մատնված կամուրջների վերջնակառուցումը և վթարային բնակելիների բնակիչների տեղափոխությունը։ Դե, նաև մասամբ ստեղծվել է «Ռոսնանո» ընկերությունը, քանի որ համարվում էր, որ դա մեր տնտեսության ապագայի առանցքային ուղղություններից մեկն է, և ես մինչև հիմա էլ այդպես եմ կարծում։ Համենայնդեպս, զգալի ռեսուրսներ են ուղղվել այդ ծրագրի (վթարային բնակելիների բնակիչներին նոր բնակարաններով ապահովելուն) իրականացմանը»,- ասել է Պուտինը։


Փաստորեն, Խոդորկովսկուն սեփականազրկելը ծառայել է հօգուտ հանրային բարիքի. օլիգարխի հափշտակածը վերադարձավ հասարակությանը, արդարությունը վերականգնվեց, էլ չենք ասում սեփականազրկման կողմնակի էֆեկտների մասին։ Սա օգտակար դաս է ՀՀ իշխանությունների համար։ Սակայն ոչ մի նման բան մենք այստեղ դեռ չենք տեսել։


Բանն այն է, որ սեփականազրկում և ֆինանսական հոսքերի վերաբաշխում Հայաստանում տեղի ունենում են, ընդ որում՝ կանոնավորապես։ Բայց ոչ հօգուտ պետբյուջեի և հանրային բարիքի։ Ամեն օր կարելի է լսել և կարդալ այն մասին, թե, օրինակ, Գագիկ Խաչատրյանից խլել են U-COM ընկերության կեսը, կամ թե ինչպես Գագիկ Ծառուկյանից վերցրել են ինչ-որ ձեռնարկության կեսը։ Թե ուր է ուղղվում սեփականազրկումից գոյացած բարիքը՝ հայտնի չէ, այդ մասին միայն կռահել կարելի է։


Եթե ինչ-որ բան վերցվի Գագիկ Խաչատրյանից, Գագիկ Ծառուկյանից, Սամվել Ալեքսանյանից, Մանվել Գրիգորյանից, Սեյրան Սարոյանից ու էլի մի քանիսից, ավելի ճիշտ՝ եթե վերցվի այն մասը, որն առաջացել է ոչ միայն իրավական նորմերի, այլ նաև հասկացությունների և խաղի չգրված կանոնների խախտման հետևանքով, և այն ուղղվի ազգային նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանը, ապա Հայաստանում շատ բան կարող է փոխվել։ Ի հայտ կգան աշխատատեղեր, կավելանա ՀՆԱ-ն, կառողջանա բարոյական մթնոլորտը հասարակության ներսում, կբարձրանա բնակչության վստահությունն իշխանությունների հանդեպ։ Մի՞թե այս ամենը բավարար չէ այն բանի համար, որպեսզի սեփականազրկված սեփականությունը գոնե երբեմն ուղղվի հասարակության և պետության կարիքների բավարարմանը։







Դիտումների քանակ 40403


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

Հուլիսի 10, 2017


Կար բալետի մի այսպիսի մեծ արտիստ՝ Ռուդոլֆ Նուրեև (էթնիկ թաթար)։ 60-ականների սկզբին փախավ ԽՍՀՄ-ից (չվերադարձավ հյուրախաղերից), հ...

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Հունիսի 24, 2017


«Իսկական տղամարդը ձախ կողմինն է, չգիտեմ ինչպես անվանել աջ կողմում կանգնած տղային»,- լուսանկարները մեկնաբանել է Michelle օգտատեր...

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Ապրիլի 18, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնեց ծննդյան 60-ամյակը: Մեծ էր վերջինիս ցանկությունը` տոնակատարությունը վեր...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Նոյեմբերի 5, 2016


Ռուսաստանն այսօր նշում էր Ազգային միասնության օրը: Եվ ահա այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատերի թվում շնորհավորական նամ...

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Սեպտեմբերի 21, 2016


Դեռ մինչև երևանյան զորահանդեսը՝ ադրբեջանական մամուլը վխտում էր Հայաստանի ռազմական հզորության և ներկայացված սպառազինությունների՝...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Հուլիսի 16, 2016


Օսկանյանը համոզված է, որ իր բալեն պիտի առաջին գիծ չգնա, քանզի պարբերաբար օգտագործում է մորֆի, հերոին և այլ թանկարժեք թմրանյութե...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Հունիսի 12, 2016


Երբ մայիսի 28-ին հայերի ազգային տոնի կապակցությամբ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորեց Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին, Հայաստ...

Հայերի տոնի առթիվ Պուտինը շնորհավորեց Ալիևին

Հայերի տոնի առթիվ Պուտինը շնորհավորեց Ալիևին

Մայիսի 28, 2016
4

Այսօր Հայաստանում պետական տոն է: 1918թ. Սարդարապատի ճակատամարտից հետո հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Դաշնակներն այ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ