Ազգային խայտառակություն

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016
Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Օսկան Քոչարյան


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ևս մեկ դաս է տվել իր «զինակիցներին», ինչը վատ չէր լինի, եթե փոխառեին նաև Հայաստանում։ Այսպես, Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու համար սողանցքների։ Մասնավորապես, Պուտինն ասել է, որ նախագահի գործերի կառավարչության, կրթության նախարարության, ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի աշխատակիցները, որոնք ընտրված են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) կազմում, հնարավորություն կստանան զբաղվելու միայն գիտական գործունեությամբ՝ իշխանության մարմիններում աշխատելու փոխարեն։ Այս մասին ռուսաստանյան պետության ղեկավարը հայտարարել է Գիտության և կրթության խորհրդի նիստում՝ հիշեցնելով, որ մինչ այդ խնդրել էր գործընկերներին չգրել ատենախոսություններ և չմասնակցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընտրություններին, քանի որ «դժվար է համատեղել գիտական և կառավարչական գործունեությունը»։


«Այնուամենայնիվ, մեր որոշ գործընկերներ նախագահի գործերի կառավարչությունից, կրթության նախարարությունից, ներքին գործերի նախարարությունից, պաշտպանության նախարարությունից, ԱԴԾ-ից և որոշ այլ գերատեսչություններից մասնակցել են ընտրությանը (գիտությունների ակադեմիայում- խմբ.) և ընտրվել են»,- ասել է Պուտինը։ Հետո նա դիմել է ՌԳԱ նախագահ Եվգենի Ֆորտովին հետևյալ հարցով. «Ինչո՞ւ Դուք արեցիք դա։ Նրանք այնպիսի խոշոր գիտնականներ են, որ առանց նրանց Ակադեմիան յոլա գնալ չի՞ կարող։ Առաջին հարց։ Եվ երկրորդ հարցը. հիմա ի՞նչ անեմ ես»։
Խեղճ Ֆորտովը, որ հայտնվել էր աննախանձելի վիճակում, արդարանում էր, թե ընտրությունների բոլոր մասնակիցները հավաստիացրել են, որ ստացել են իրենց ղեկավարների թույլտվությունը։ Այդ ժամանակ Պուտինը կրկնեց իր հարցը. «Հարցը դա չէր։ Նրանք այնպիսի խոշոր գիտնականներ են, որ պետք է թղթակից անդամներ ու ակադեմիկոսնե՞ր լինեն»։ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, նրանք անցել են ամբողջ մրցույթը, առանց որևէ բացթողնման ու բացառության։ Ես Ձեզ զեկուցել եմ, որ մեզ մոտ ընտրության պրակտիկան այնպիսին է, որ այդ մարդը վեց անգամ պետք է լսվի և վեց անգամ նրա համար քվեարկում են»,- բացատրել է Ֆորտովը։ «Ուրեմն, նրանք խոշոր գիտնականներ են... Այդ դեպքում երկրորդ հարցով Ձեզ չեմ տանջի, ես կարծում եմ, որ ես պետք է նրանց հնարավորություն տամ զբաղվելու գիտությամբ, որովհետև, դատելով ըստ ամենայնի, նրանց գիտական գործունեությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան ինչ-որ ամենօրյա վարչական պարտականությունների կատարումն իշխանության և կառավարման մարմիններում»,- ասել է Պուտինը։


Ինչպես տեսնում ենք, Վլադիմիր Պուտինը կտրականապես չի ընդունում ամեն տեսակ անարգանք առողջ բանականության հանդեպ։ Իսկապես, եթե մի որևէ նախարար կամ նահանգապետ խոշոր գիտնական է, գիտությունների դոկտոր, ինչպես մեր Լիսկան ու Տարոնն են, ապա ի՞նչ է անում նա իշխանության մարմիններում։ Ավելի լավ չէ՞, որ նա իրեն նվիրի գիտությանն ու շարժվի նոբելյան մրցանակների ուղղությամբ։ Իհարկե, այդպես էլ պետք է լինի։ Եվ կարելի է չկասկածել, որ մեկ տարի հետո Վլադիմիր Պուտինը կմաքրի ռուսական գիտությունն ամեն տեսակ տարոնակերպ տարրերից ու կվերադաստիարակի գիտության ոլորտի ռուսաստանցի չինովնիկներին։


Հիշեցնենք, որ երկար տարիներ մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ բացառել գիտության անարգանքը չինովնիկների և օլիգարխների կողմից։ Մենք գրել ենք, որ բավական է նախագահ Սարգսյանը հերթական կերուխումի ժամանակ մեկ անգամ բարձր տոնով ասի այն, ինչ մտածում է պրն Տարոնի ու Լիսկայի և նրանց նմանների, ինչպես նաև տիկին Ռուզաննա Խաչատրյանի գիտական գործունեության մասին, և անմիջապես երկրում կարգուկանոն կիշխի գիտության ոլորտում։ Բայց, ցավոք, նախագահ Սարգսյանը լռում է, և գիտությունը Հայաստանում ծաղկում է, իսկ գիտության դոկտորներն ու նրանց գիտական արարումներն անթիվ են։ Եվ այս ամենը՝ ի հաշիվ առողջ բանականության, բարոյականության, տարրական պարկեշտության։


Հուսանք, որ միասնական տնտեսական, պաշտպանական, հումանիտար, և որ գլխավորն է՝ բարոյական տարածքում Ռուսաստանի հետ ինտեգրման շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանգի որոշակի եզրակացությունների և մի քանի խոսք կասի, ինչից հետո Հայաստանի գիտական գործիչների մեջ «իզժոգա» կառաջանա դիսերտացիաների հանդեպ, և նրանք կզբաղվեն իրենց առտնին գործերով՝ գիտությունը թողնելով իր սպասավորներին։ Այլապես, «նորահայ գիտնականները» երբեք չեն հասկանա, որ չի կարելի անընդհատ անարգել այն ամենը, ինչ կա երկրում, և կարելի է լիովին բավարարվել միայն տնտեսության ու պետության օրենքների անարգանքով։ Եվ այսպես, կեցցե՛ Վլադիմիր Պուտինը, կեցցե՛ն նրա բոլոր նախաձեռնությունները, որոնք այնքան անհրաժեշտ են այսօր ՀՀ-ին։ 






Դիտումների քանակ 26468


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Գիտելիքին փող տալը վնասակար է

Գիտելիքին փող տալը վնասակար է

Հուլիսի 26, 2017


Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով...

Ծխելու լեզվական վնասները

Ծխելու լեզվական վնասները

Հունիսի 10, 2017


Հակածխախոտային պայքարը, որի մասին հանկարծ Հայաստանում հիշեցին ու որոշեցին առավել քան բուռն թափ հաղորդել, մինչ այս պահը դեռևս նե...

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Ապրիլի 22, 2017


Օրերս մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, թե առաջիկայում կմասնավորեցվի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը: Ասվո...

Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Հունվարի 14, 2017


Արդեն գրել էինք այն մասին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Սեպտեմբերի 21, 2016


ՀՀ ԳԱԱ-ն սնվում է պետբյուջեից։ Սնվում է նվաստացուցիչ գումարներով։ ԳԱԱ-ի երկու հազար աշխատակիցների չնչին մասը զանազան դրամաշնորհ...

Տարոնը վարձահատույց է լինում

Տարոնը վարձահատույց է լինում

Հունիսի 29, 2016
1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները նախատեսված են անցկացնել հուլիսի 12-ին, իսկ մասնակցելու համա...

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

Հունիսի 27, 2016


Այսօր կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է ...

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Հունիսի 19, 2016
1

Երբ թուրք-օսմանների նորաթուխ «սուլթան» Ռեջեփ Թայիփ էֆենդին հայտարարում էր, թե Կոլոմբոսից էլ, նորմաններից էլ շատ առաջ իր արյունա...

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Հունիսի 14, 2016


Ասենիզացիայի ու հականեխիչ գործողությունների և ՀՀ քաղաքացիների իմունիտետի իսպառ բացակայության պայմաններում վերջին 25 տարվա ընթաց...

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Մայիսի 20, 2016


Փաստորեն միայն Հայաստանում չէ, որ արագ տեմպերով զարգանում է գիտությունը: Ավելին, միայն Հայաստանը չէ, որ կարող է պարծենալ Լիսկայ...

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մայիսի 14, 2016
1

Այն բանից հետո, երբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի շնորհիվ մեզ հայտնի դարձավ, որ քոսոտ երկիր ենք, իսկ քոսոտ երկրներում ռազմարդյ...

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Մայիսի 13, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համար մեր երկիրը քոսոտ է միայն այն ժամանակ, երբ նրանից աշխատանք...

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Մայիսի 10, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի նման քոսոտ երկիրը չի կարող զ...

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Մայիսի 5, 2016
3

Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ...

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ապրիլի 15, 2016
1

Պատերազմը հիշեցնել տվեց, որ մենք նաև Գիտությունների ազգային ակադեմիա ունենք և այդ հաստատությունում աշխատող գիտնականները պիտի մա...

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Փետրվարի 15, 2016
4

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ շվեյցարական HSBC բանկում խոշոր գումարների լվացման դեպքերի և կասկածելի անձանց ցանկում Ամենայն ...

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոյեմբերի 9, 2015
10

Ուշադրություն դարձնենք, որ մեր երեք գիտնականներն էլ անցել են ստանդարտ ճանապարհ կարիերայի սկզբում. ինստիտուտի դիպլոմ, հետո, մի ե...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ