Սովորական խայտառակություն

Պատրաստ է Հայաստանի լուսավոր ապագան երաշխավորող քառյակը

Նոյեմբերի 24, 2016
Պատրաստ է Հայաստանի լուսավոր ապագան երաշխավորող քառյակը

Քոչար Օսկանյան


Եվ այսպես, առաջին նախընտրական դաշինքը հրապարակում է։ Սա, իհարկե, մեր քաղաքական դաշտի համընդհանուր նեխվածության արգասիքն է, որտեղ փթթում են այնպիսի ահարկու մոլախոտափնջեր, որպիսին է դաշնակցությունը։ Եվ որտեղ Արամ Զավենի Սարգսյանը, հանրության լայն շրջանակներում հանրածանոթ որպես «Վազգեն-լայթ», քաղաքական դեմք է, երբեմն արժանանում է օտարերկրյա դեսպանների ընդունելությանը և «Հանրապետություն» կուսակցությանը անդամագրել է ծննդավայր Վեդի քաղաքի լյումպենական խավին։ Նա մի գերագույն կուռք ունի` ավագ եղբայր «սպարապետը», հանրապետության գերագույն պատուհասներից մեկը, մոլեգին խմբապետն ու ձախողված վարչապետը։


1999-ի աղետալի իրադարձությունից հետո «Վազգենի պուլպուլակը» (սա Արամի երկրորդ պատվանունն է) փորձում էր հայոց եկեղեցուն պարտադրել Վազգեն Սարգսյանի սրբադասումը։ Բարեբախտաբար, եկեղեցին դիմակայեց այդ նորօրյա արհավիրքին։
Նման «առաքինությունների» տեր մարդն իրավունք ունի՞ հայտնվելու 2017-ի շրջադարձային խորհրդարանում։ Կարծես թե ոչ։


...


Նիկոլ Փաշինյանը բավականին շրջահայաց սահանկեց մեծ հավակնություններով ասպարեզ իջած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` կուսակցապետ կարգելով նախկին ազատամարտիկ, սակայն հավերժորեն «գյադայիզմի» ախտանիշով տառապող քաղաքական հացկատակ Սասուն Միքայելյանին։ Մի՞թե պետք է մոռանալ, թե ի՜նչ ավյունով էր վերջինս 2008-ին միացել Լևոնի «ավազակապետականաքանդարար» ճարտար և կործանարար բլեֆին, մոռանալով, որ ողջ կյանքում առաջադիմել է Սերժ Սարգսյանի ողորմածությամբ։ Այսօր այս անբարեհույս սուբյեկտը նոր տեր է փնտրում, պատեպատ է խփվում և փորձում է կայանալ քաղաքական միջավայրում։ Անհնար է, ի տարբերություն իր կնքահայր և ուղեցույց Նիկոլի, նա ոչ քաղաքական ճկուն մտածողություն ունի, ոչ էլ հմուտ ճարտասան է։


...


Րաֆֆին, որպես հայ ժողովրդի գլխին կախված աղետ, թերևս մրցակցում է ՀՅԴ-ի պարագլուխների հետ։ Նրան դեռևս հավատացող մի քանի հարյուր մոլորվածներին հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ քիչ թե շատ էական գործ Հայաստանում չի կատարել, նա, ակնհայտորեն ամերիկյան դրածո է, ինչը հիմնավորվում է վերջինիս քար լռությամբ, երբ խոսքը վերաբերում է հայ ժողովրդի պարանոցին փաթաթված արևմտյան աղետալի քաղաքակրթության դրսևորումներին։ Դուք, հարգելի րաֆֆիահետևորդներ, երբևէ լսե՞լ եք, որ Րաֆֆի Հ.-ն, թեկուզ ձևականորեն, պայքար մղի երկիրը ճարակող աղանդավորական հեղեղի կամ էլ ԼԳՏԲ-ական աղտեղության դեմ։ Բնավ։ Նա մերթ Ծառուկյանի կողքին է հայտնվում, մերթ Լևոնի, այժմ էլ փորձում է խաղալ ինքնուրույն` ասպարեզ հանելով Արմեն Մարտիրոսյանին։ Ժամանակին մի ուշագրավ բան է կատարվել. Խորհրդային Հայաստան է ժամանում ամերիկահայ Ռիչարդ Հովհաննիսյանը 8-ամյա մի մանչուկի հետ։ Ծաղկաձորում են նրանք հանգստանում, վայելելով հայրենիքի անուշ հացն ու խորովածը։ Եվ ահա մի նեղ շրջապատում Ռիչարդը առաջ է մղում Րաֆֆիկին և ամենայն լրջությամբ նրան ներկայացնում է... որպես անկախ Հայաստանի ապագա նախագահ։ Այս պատմական անհեթեթությունը տեղի է ունեցել 1966 թվականին…


Հետգրություն 1


Այս եռյակի հետ բանակցություններ է վարում Էդմոն Մարուքյանը, «Լուսավոր Հայաստան» անունը կրող կուսակցության տնօրենը: Հավանական է, որ սրան վերցնեն դաշինք, քանզի համապատասխանում է Արամի և Նիկոլի հիմնական պայմանին` նա կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ: Բայց, ինչպես ասում են պրն Լուսավորի «բարեկամները», նա ունի մեկ այլ կապ` նախագահականի հետ, որը խնդիր է առաջացնում: Սակայն, կարծում ենք, դա լուրջ արգելք չի հանդիսանա այս հրաշալի միության ձևավորման համար:


Հետգրություն 2


Ամեն դեպքում Հայաստանին պետք է գոնե մեկ արևմտամետ խմբակցություն պառլամենտում, այնպես որ այս քառյակը շատ հարմար կլինի թե երկրի ղեկավարության, թե ամերիկյան դեսպանի համար: Ակնհայտ է, որ սրանք միայնակ որևէ շանս չեն ունենա ընտրություններում հաջողություն գրանցելու համար, բայց եթե միավորվեն, մի քիչ նախագահականից օգնեն փողով ու կեղծիքներով, մի քիչ ամերիկյան դեսպանատնից, մի քիչ էլ ընտրողները ձայն տան, ապա 7 տոկոսանոց շեմի հաղթահարումը լիովին հնարավոր կլինի:


Հետգրություն 3


Այս դաշինքը Հայաստանին և իշխանություններին ձեռնտու է նաև նրանով, որ չորս կուսակցությունների առաջնորդներն էլ անշառ են, այսինքն` սրանցից փորձանք սպասել չի կարելի: Այնպես որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը ճիշտ կանի, եթե հենց վաղվանից սրանց որդեգրի (իհարկե, կոնֆիդենցիալ կերպով), փաղաքշի և նախապատրաստի 2017-ի ապրիլյան տրիումֆին: Բոլորը գոհ կմնան այս միությունից` թե հանրությունը, թե ղեկավարությունը, թե արևմտյան հանրույթը: Այսինքն, սա այն դեպքը կլինի, երբ ասում են` ոչ շիշը կվառի, ոչ քյաբաբը:







Դիտումների քանակ 15673


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչ բաժանված, ոչ միասին

Ոչ բաժանված, ոչ միասին

Փետրվարի 17, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն այսօր ընթանում էր այն կասկածների ֆոնին, թե «Ելք» դաշինքը կարող է տրոհվել, և դաշին...

Նիկոլը կենսագրություն է գեղեցկացնում

Նիկոլը կենսագրություն է գեղեցկացնում

Փետրվարի 15, 2018


Շաբաթներ առաջ «Ելք» դաշինքն իր ներկայացուցչին` Արտակ Զեյնալյանին առաջադրեց նախագահի թեկնածու, ակնկալում էր որոշ ուժերի աջակցութ...

Նիկոլն ինչո՞ւ է լռում

Նիկոլն ինչո՞ւ է լռում

Հունվարի 30, 2018


Այսօր առավոտյան լուր տարածվեց, թե Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փորձել են ձերբակալել: Նա այդ մասին...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Հունվարի 8, 2018


Հայաստանում ով ասես, որ չի խոսում հեղափոխություն իրականացնելու մասին, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա: Բավական է մի փ...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Դեկտեմբերի 8, 2017


Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն իշխանությանը ճնշելը չէ,...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Նոյեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով առանձնապես ակտիվ չէ սոցիալական ցանցերում, այսօր շատ անսպասելի իր ֆեյսբուքյան էջում մի գրա...

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Նոյեմբերի 7, 2017


ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննության առնված հարցերը բազմաթիվ էին ու տարողունակ: Սա այ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ