Ազգային խայտառակություն

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Նոյեմբերի 24, 2016
Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու: Առաքելյանը հրաշալի հասկանում է, որ դրանից մեր գյուղատնտեսության վիճակն ավելի լավը չի դառնա, բայց նաև գիտի, որ իր վիճակն անհամեմատ կլավանա: Ու դեռ սրա հետ մեկտեղ էլ շտապում է ասել, թե ինքը հետևելու է վարչապետի օրինակին, մի խոսքով, աչք է մտնում:


Նախարարը նախկինում կուսակցական չի եղել, ասում է՝ քաղաքականության մեջ չէի: Ուրեմն մտածում է, թե հիմա արդեն մեջն է, չնայած ոմանք կարծում են, որ նա հիմա ուրիշ մի բանի մեջ է: Բայց այս կարծիքների տարբերությամբ հանդերձ վստահեցրել է, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը «մոտիկ է» իրեն. «Բոլոր կետերը, հանրապետության անվտանգությունն ու նրա զարգացումը, բոլոր կետերը, որոնք կան կուսակցության կանոնադրության մեջ»,- ասել է նա՝ մինչև այն պահը, երբ հնչել է դավադիր հարցը:


Առաքելյանի համար հրաշալի կլիներ, եթե այդ մասին չհարցնեին: Բայց հարցրեցին: «Նժդեհի գաղափարախոսությունից ի՞նչը կառանձնացնեք»,- հետաքրքրվել է մի լրագրող: Եվ Իգնատի Առաքելյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ոչ մի բան առանձնացնել: Ծանոթ չեմ այդ գաղափարախոսությանը»: Հենց այսպես, անկեղծ ու հասկանալի: Որովհետև նախարարի ինչի՞ն է պետք Նժդեհն ու նրա գաղափարախոսությունը, ի՞նչ կարող է տալ ցեղակրոնի հիմնադիրը պարոն Իգնատիին, որը նա արդեն չունի: Ի վերջո, ՀՀԿ կուսակցության անդամների ճնշող մեծամասնությունը նույնիսկ Նժդեհի անունն առանց տառասխալի գրել չեն կարող, բայց հարում են այդ կուսակցությանը, քանի որ ՀՀԿ-ն այլ բան է, Նժդեհը՝ բոլորովին այլ բան: Եվ հիմա գյուղնախարարը դիմում է տվել անդամակցելու նժդեհազերծ, բայց նժդեհական ՀՀԿ-ին: Չէ՞ որ եթե Առաքելյանը դառնում է հանրապետական, արդեն իսկ իր ներկայությամբ ժխտում է նժդեհականության գոյությունը:


Այժմ՝ գլխավոր մասին: Իսկ գլխավորն այն է, որ պրն Իգնատիի անդամակցումը ՀՀԿ-ին որոշակի աշխուժություն կմտցնի մեր գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես, նախարարի նժդեհականացումը կարող է ակտիվացնել կովերի սեռական կյանքը, որոնք զարմանքից կգրգռվեն և, հետևաբար, կանցնեն ակտիվ սեռական կյանքի: Այսինքն, ինչ-որ յուրահատուկ վիագրայի դեր կխաղա նոր նախարարի նժդեհականացումը, ինչը կհանգեցնի կովերի գլխաքանակի և, հետևաբար, կաթնամթերքի արտադրության աննախադեպ աճին: Իսկ այս հանգամանքն, իր հերթին, զգալիորեն կազդի ՀՀ ՀՆԱ գյուղսեկտորի, հետևաբար, նաև ՀՀ տնտեսության աճի վրա: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ հաջորդ համագումարին վարչապետ Կարապետյանը և Իգնատի նախարարը կարող են իրենց վերագրել երկրի տնտեսական աճը: Որից հետո համագումարը կվավերացնի այդ խոստովանումը և կտա դրան իրավական ուժ: Մնում է սպասել, թե կստորագրի՞ արդյոք նախագահ Սարգսյանն այդ պատմական խոստովանումը:






Դիտումների քանակ 49764


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Հունիսի 28, 2017


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին լրագրողները վաղուց են ընդգրկել Հայաստանի ամենահարուստ նախարարների ցանկում, թեև,...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017


Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Ազատություն, որ մեզ վնասում է

Ազատություն, որ մեզ վնասում է

Հունիսի 10, 2017


Երևանի Կասյան փողոցում այսօր վերաբացվել էր գյուղատնտեսական շուկան: Ամեն տարի գյուղնախարարությունն այս բանն անում է, կարծես քաղա...

Ուշացել ես, Իգնատի

Ուշացել ես, Իգնատի

Հունիսի 1, 2017


Հայաստանի ամենազբաղված պաշտոնյան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Նա այնքան է զբաղված, որ չի հասցնում նույնիսկ իր...

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017


Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլո...

Հիդրոմետին ցուրտը տարել է

Հիդրոմետին ցուրտը տարել է

Ապրիլի 29, 2017


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրերս ի պաշտոնե հայտարարեց, որ մարդկանց անհանգստությո...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Նոր տարին կդիմավորեն խաբված

Նոր տարին կդիմավորեն խաբված

Դեկտեմբերի 21, 2016


Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարար Ռոբերտ Մակարյանի միջոցով խոստովանեց, որ մեկ տարի և երեք ամիս շարունակ պետութ...

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Նոյեմբերի 25, 2016


Գյուղնախարար Իգնատի Առաքելյանին շատ ծանր օրեր են սպասվում: Թեև առջևում ձմեռն է, հողն ու գյուղացին հանգստանում են, բայց ոչ նախար...

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Նոյեմբերի 25, 2016


Հայաստանի մեղվաբույծների բողոքներին չափ ու սահման չկա: Մի դեպքում դժգոհում են, թե իրենց արտադրանքը իրացնել չեն կարողանում, մեկ ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ