Սովորական խայտառակություն

Ֆիզիկական ներկայության խնդիր

Նոյեմբերի 24, 2016
Ֆիզիկական ներկայության խնդիր

Ամեն անգամ, երբ որևէ կուսակցություն հայտարարում է, թե ինքը բանակցում է մեկ այլ քաղաքական ուժի հետ, առաջին պահի միտքն այն է, թե՝ տեսնես դրանք ինչի՞ մասին են խոսում, որովհետև բանակցություն բառը նման դեպքերում այնքան էլ տեղին չէ: Աշխարհի նույնիսկ ամենախրթին հարցերի շուրջ ընթացող բանակցություններն ի վերջո ինչ-որ պահի եզրափակվում են որևէ արդյունքով կամ ընդհանրապես ձախողվում են: Իսկ մեր կուսակցությունները, որոնք հաստատ աշխարհաստեղծ խնդիրների շուրջ չէ, որ երկխոսում են, սովորաբար ունենում են անվերջանալի, գերգաղտնի և անպտուղ բանակցություններ՝ մղելով այն ենթադրությանը, որ վերջիններս ավելի շատ ձևեր են թափում, թանկացնում են իրենց, քան իսկապես որևէ էական գործով են զբաղվում:


Օրինակ, արդեն մի քանի օր է, որ գրվում է, թե քաղաքական չորս ուժերի՝ «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի», «Ժառանգության» և «Հանրապետություն» կուսակցության միջև բանակցությունները շարունակվում են: Իրականության մեջ այս քառյակի բոլոր ներկայացուցիչներն այնքան լավ գիտեն իրար ու այնքան հստակ է նրանց պատկերացումների շրջանակը, որ վերջիններիս համատեղ զրույցը կարող էր տևել կես ժամից ոչ ավելի և ունենալ վերջնական, ամփոփիչ նկարագիր: Բայց երբ լսում ես, որ դրանք օրեր շարունակ ընթանում են, ապա զարմանքից բացի ի հայտ է գալիս նաև մի բարի ժպիտ՝ որպես կատարվածի բնորոշիչ:


Ի դեպ, ուշադրություն դարձնենք ևս մի մանրամասնի վրա, ինչն անտարբեր չի թողնում: Պարզվում է, հիշյալ բանակցություններին մասնակցում են կուսակցությունների առաջին դեմքերը՝ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը, սակայն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցություններին չի մասնակցում, նրա փոխարեն շփումների մեջ են Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը:


Սա շատ առողջ մոտեցում է: Ավելի լավ է շփումներ ունենալ կենդանի, ֆիզիկական գոյությունը փաստող շնչավորների հետ, քան առնչվել այնպիսի մեկի հետ, որ մերթ կա, մերթ չկա և դեռ հայտնի էլ չէ, թե ամենավճռորոշ պահին աշխարհի որ ծայրում կհայտնվի: Այնպես որ, ձևավորվող դաշինքը եթե մինչև այս պահը որևէ կարևոր բան արել է, ապա դա այն է, որ որոշել է հարաբերության մեջ չմտնել ուրվականների հետ:







Դիտումների քանակ 18833


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Հուլիսի 31, 2018


Պետք է ասել, որ Փաշինյան Նիկոլին այս ցուգցվանգի մեջ տեղավորել է Սերժ Սարգսյանը: Ո՞րն էր իմաստը 90 տարեկան մարդուն, որը կյանքու...

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Հուլիսի 31, 2018


Առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «թավշյ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Հուլիսի 27, 2018


Եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներից հետո մեկ օրվա մեջ...

Արամը դարձավ հավատացյալ

Արամը դարձավ հավատացյալ

Հուլիսի 26, 2018


Այսօրվա կարևորագույն իրադարձությունը շատերի կարծիքով այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք ...

Կարևորը միայն կառավարողներն են

Կարևորը միայն կառավարողներն են

Հուլիսի 26, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան է մտածել: Նա խոսել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին ու հայտնել...

Կոմիքսը և դրա հերոսները

Կոմիքսը և դրա հերոսները

Հուլիսի 24, 2018


Հեղափոխության լիդերի աստվածացման և նրան կից հեղափոխականներին Օլիմպոսի գագաթին տեղավորելու գործընթացը գնալով նոր թափ է հավաքում:...

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

Հուլիսի 23, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության նախա...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մուրացկանը շարունակում է մուրալ

Մուրացկանը շարունակում է մուրալ

Հուլիսի 13, 2018


Քաղաքական մուրացկանների շարքում ամենահամառը շարունակում է մնալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե մ...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ