Ռետրո խայտառակություն

«Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում

Նոյեմբերի 25, 2016
«Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում

 

14 հունվարի, 2013
Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան


Որքա՞ն փող են աշխատել հայ եւ ռուս պաշտոնյաները «Նաիրիտից»


2006 թվականի օգոստոսին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությունը «Հայգազարդ»-ից գնեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: Մնացյալ 10 տոկոս բաժնեմասը ցայսօր տնօրինում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Սակայն Rhinoville Property Limited ընկերությունը գումար չի ներդրել գնումն իրականացնելու համար, այլ գրավադրել է գործարանը Միջպետական բանկում: Ընկերությունը 70 մլն դոլար վարկ է վերցրել և նույն բանկին հանձնել բաժնետոմսերից բխող՝ գործարանի կառավարման իրավունքը:


Rhinoville Property Limited-ը «Նաիրիտի» համար վճարել է ստացած 70 մլն դոլարից 39 մլն-ը, իսկ 1 մլն դոլարը հաշվարկվել է որպես գործարանի հաշվետու տարվա պակասորդ: Մնացյալ 31 մլն դոլարի ճակատագիրն առ այսօր անհայտ է, սակայն դրան մենք կանդրադառնանք ավելի ուշ:


Rhinoville Property Limited-ի հետ կառավարության կնքած պայմանագրի համաձայն (ստորագրել են հանգուցյալ վարչապետ Ա. Մարգարյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը)` ընկերությունը «Նաիրիտ գործարանում» պետք է ներդներ 120 մլն դոլար: Ներդրման առաջին մասը` 60 մլն դոլարը, ընկերությունը պետք է կատարեր մինչև 2009թ. հունվարը և արտադրանքի ծավալը հասցներ ամսական 2500 տոննայի, իսկ մինչև 2012-ի հունվարի 1-ը պետք է ներդներ մնացյալ 60 մլն դոլարը: Եթե մինչև 2009թ. hունվարի 1-ը արտադրանքի քանակը չէր դառնում 2500 տոննա, և ներդրումների քանակն այդ ծավալով չէր կատարվում, ապա կառավարությունը արված ներդրումների տարբերության չափով հետ էր վերցնում «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ից գործարանի բաժնետոմսերը:


Գործարքը կատարվել է ՀՀ կառավարության համաձայնությամբ, քանզի դեռ չգնված գործարանը չէր կարող գրավադրվել` առանց ՀՀ կառավարության` իր բաժնետոմսի մասով համաձայնության: Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս գործարքի մանրամասներին տեղյակ են, քանի որ Միջպետական բանկի ռոտացիոն կարգով ղեկավարը 2006-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր, հետևաբար, գործարքն անցել է նաև նրա ձեռքի տակով:


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ուղղված` Rhinoville Property Limited ընկերության, բաժնետերերի և ստանձնած պարտավորությունների կատարման մասին մեր գրավոր հարցադրումներին այդպես էլ պատասխան չենք ստանում, հարցազրույց տալ նախարարը չի ցանկանում և համառորեն լռում է:


Հայ պաշտոնյաները «Նաիրիտ գործարանի» «վերականգնման» պատմության հետքերը թաքցնելու մասին ավելի շատ էին մտածում, քան գորածարանը աշխատեցնելու: Նրանք նույնիսկ կառավարության կայքից և տարբեր պաշտոնական շտեմարաններից հանել են «Նաիրիտի» վաճառքի մասին կառավարության 2006թ.-ի օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշումը: Տասնյակ օֆշորային ընկերություններ, իրավաբաններ, միջնորդներ, հսկայական գումարներ՝ և ոչ մի պաշտոնական ինֆորմացիա այդ ամենի մասին: Էներգետիկայի նախարարությունը մեր գրավոր նամակների էական հարցադրումներին չպատասխանեց, ֆինանսների նախարարությունը տեղեկությունները տրամադրեց մասամբ` պատճառաբանելով, թե մնացյալ տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում: «Նաիրիտ գործարանի» ներկայիս տնօրեն Հովհաննես Հախինյանը հրաժարվեց հարցազրույց տալ: Հարցազրույցից հրաժարվեց նաև գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը` պատճառաբանելով, թե մեր նախորդ հրապարակումները 10% ճշմարտությանը համապատասխանող փաստեր չեն պարունակել, հետևաբար մեր լրատվամիջոցը վստահություն չի ներշնչում իրեն:


«Երբ ՀՀ իշխանությունները կգտնեն նպատակահարմար, որ մեր միջազգային կազմակերպությունը (նկատի ունի Միջպետական բանկը, որի հայաստանյան ներկայացուցիչը ներկայումս ինքն է - հեղ.) պաշտոնապես հերքի այդ բոլորը, այդ ժամանակ մենք կհերքենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վահան Մելքոնյանը:


Ինչպե՞ս հայտնվեց Rhinoville Property Limited ընկերությունը


2011թ. ամռանը, երբ նախարար Մովսիսյանը ասուլիս էր տալիս, լրագրողները հետաքրքրվեցին, թե Rhinoville Property Limited ընկերության բաժնետերերի ցանկում արդյոք հայ պաշտոնյաներ կա՞ն: Ա. Մովսիսյանը հավաստիացրեց, որ որևէ հայ պաշտոնյա չկա ընկերության սեփականատերերի ցանկում: Նա նաև հավաստիացրեց, որ «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի սեփականատերերի ցանկում չէ նաև ՀՀ վարչապետը, ոչ էլ նրա եղբայրը:


«Հայաստանից որևիցե պետական այր, որևիցե Հայաստանի քաղաքացի «Ռայնովիլի» սեփականատերերի ցանկում չկա և չեն էլ կարող լինել»,- նշեց նախարարը: Նախարար Մովսիսյանը հավելեց, սակայն, որ «Ռայնովիլի» հիմնադիրները եղել են 3 եվրոպական ընկերություններ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվել են: «Անունները հիմա տենց չեմ կարող ասել»,- խուսափեց պատասխանել Ա. Մովսիսյանը:


Արմեն Մովսիսյանն իրականում քաջ գիտի, թե ովքեր են Rhinoville Property Limited ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերը, քանի որ ամբողջ գործարքը կատարվել է իր գիտությամբ ու անմիջական մասնակցությամբ: Իր խոսքի առաջին մասում նա ճշմարտությունն է հայտնել, փաստացի որևէ հայ պաշտոնյայի անուն Rhinoville Property Limited ընկերությունում չի երևում, իսկ 3 եվրոպական ընկերությունների մասին նրա հավաստիացումները ճշմարտությանը չեն համապատասխանում: Հիմա կպարզենք` ինչու: Ըստ ամենայնի, նախարարը դա ասաց լրագրողներին մոլորեցնելու համար:


Rhinoville Property Limited ընկերությունը գրանցվել է 2002-ի դեկտեմբերի 6-ին (գրանցման վերջին հասցեն է 60 Cannon Street, London, EC4N 6NP), սակայն առևտրային գործունեություն չի իրականացրել մինչև 2006թ. օգոստոսը, այսինքն` մինչ «Նաիրիտ գործարանի» ձեռք բերումը: Եվ այս անհայտ, քիմիական արդյունաբերության ոլորտում որևէ կենսագրություն չունեցող ընկերությանը ՀՀ կառավարությունը վստահել է հայկական քիմիական հսկայի ճակատագիրը: Տարօրինակ է, չէ՞: Պարզ հարց է առաջանում` նախարար Մովսիսյանն ի՞նչ շահ պետք է ունենար, որ «Նաիրիտը» վաճառեր անհայտ ծագման օֆշորային մի ընկերության:


«Նաիրիտ գործարանը» դարձել է Rhinoville Property Limited-ի բաժնետեր


Rhinoville Property Limited-ի հիմնադիրը և միակ բաժնետերն է եղել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված IMEX Executive LTD ընկերությունը: Սակայն 2006-ի ամռանը բաժնետերերի և տնօրենների փոփոխություն է տեղի ունեցել, և 2006-ի ավարտին Rhinoville Property Limited-իբաժնետեր են դարձել օֆշորային երկու այլ ընկերություններ` «Դրեյթոն ֆայնընս» ՍՊԸ-ն (Drayton Finance LTD)` 810 բաժնետոմսով և «Լաթերոն փրոփերթիս» ՍՊԸ-ն (Latheron Properies LTD)` 190 բաժնետոմսով:


Հիմա անդրադառնանք Rhinoville Property Limited ընկերության բաժնետերերին` առանձին-առանձին:


Drayton Finance LTD-ի հիմնադիրը նույն` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի հիմնադիրն է` IMEX Executive LTD-ն: Rhinoville Property Limited-ի 2006թ. ֆինանսական հաշվետվության մեջ, որը ձեռք ենք բերել բրիտանական պաշտոնական աղբյուրից, մի հիշարժան տող կա. այն է` Rhinoville Property Limited ընկերության մայր ընկերություն է Drayton Finance LTD-ն, որտեղ վերահսկող կողմը Ս. Կուլիկովն է՝ ընկերության թողարկած բաժնետոմսերի կապիտալում շահագրգռվածություն (մասնաբաժին) ունենալու շնորհիվ: Սերգեյ Կուլիկովը «Նաիրիտ գործարանի» վաճառքի ժամանակ զբաղեցնում էր Միջպետական բանկի տնօրենի տեղակալի պաշտոնը: Ռուսական մամուլը նրա մասին գրելիս հիշեցնում է, որ վերջինս օֆշորում գրանցված բազմաթիվ ընկերությունների միջոցով Միջպետական բանկից իր` ՌԴ-ում գործող ընկերությունների համար վարկեր է վերցրել, հետո այդ ընկերությունները սնանկ են ճանաչվել և անցել Միջպետական բանկին: Ավելի ուշ ՌԴ դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ: Այժմ Կուլիկովը միջպետական բանկում չի աշխատում (Սերգեյ Կուլիկովին և նրա ընտանիքի անդամներին դեռ կհանդիպենք «Նաիրիտ գործարանի» մասին մեր մյուս հրապարակումներում):


2007թ. ֆինանսական տարվա հաշվետվության մեջ (ներկայացվել է 2009-ին) նշվում է, որ 2008-ի նոյեմբերի 30-ին մայր ընկերության վերահսկող կողմը դարձել է ֆրանսահայ Էրիկ Նարսիսյանը, քանի որ Կուլիկովն իր շահաբաժինը Drayton Finance LTD ընկերությունում փոխանցել է նրան: Էրիկ Նարսիսյանն արդեն հինգ տարի է՝ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերության տնօրեններից մեկն է, ով հոր՝ Անդրե Նարսիսյանի մահվանից հետո ստանձնել է տնօրենի պաշտոնը:

 


Latheron Properties LTD-ն նույնպես հիմնադրել է նույն IMEX Executive-ը, սակայն 2008-ի նոյեմբերինբաժնետեր է դարձել «Նաիրիտ» ՓԲԸ-ն (ZAO NAIRIT): «Նաիրիտ» ՓԲԸ, ըստ «Նաիրիտ գործարանի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանի, չկա և չի էլ եղել: Սակայն ռուսական աղբյուրներում կա «Նաիրիտ» ՓԲԸ (ЗАО Наирит), և որպես կոնտակտային անձ նշված է Վարդուհի Մաթևոսյանի անունը, ով գործարանի իրացման դեպարտամենտի առևտրային գործակալն է: «Հետքի» հետ զրույցում վերջինս ասաց, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ն նույն «Նաիրիտ գործարանն» է, և ինքն այլ «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ առնչություն չի ունեցել:


Ըստ մեր ձեռքի տակ եղած պաշտոնական փաստաթղթերի` 2012թ. հունվարի 1-ի դրությամբ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի բաժնետերերը վերոնշյալ երկու ընկերություններն են՝ Drayton Finance Limited և Latheron Properties Limited: Իսկ Drayton Finance Limited-ի և Latheron Properties Limited-ի միակ բաժնետերը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն է:


Ստացվում է, որ «Նաիրիտ գործարանը» իր 90 տոկոսի բաժնետերն է, հետևաբար նաև Rhinoville Property Limited-ի վարկային պարտավորությունների պատասխանատուն:


Աղբյուրը` ՀԵՏՔ






Դիտումների քանակ 134347


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակցությունն ընդդեմ «Նաիրիտի»

Դաշնակցությունն ընդդեմ «Նաիրիտի»

Փետրվարի 2, 2017


«Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցների բողոքի ցույցերը շարունակվում են: Վաղվա օրվա անորոշությունն ու գործարանի ճակատա...

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Դեկտեմբերի 4, 2016


Գանձագողերի մոտ գործում է համերաշխության սրբազան սկզբունքը. էսօր ես եմ թալանել երկիրը, դու պարտավոր ես ինձ պահել, որպեսզի վաղը ...

Կառավարությունում վախն է թելադրում

Կառավարությունում վախն է թելադրում

Սեպտեմբերի 29, 2016


Կառավարությունն այսօր չմերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գո...

Երբ կարելի է լինել անգործ ու կուշտ

Երբ կարելի է լինել անգործ ու կուշտ

Հուլիսի 2, 2016
1

«Նաիրիտ» գործարանի անփառունակ ոդիսականը կարծես թե երբեք վերջ չի ունենալու: Գործարանի գլխին կախված անեծքը նորանոր անհաջողություն...

«Նաիրիտը» կպայթեցնի քաղաքական դաշտը

«Նաիրիտը» կպայթեցնի քաղաքական դաշտը

Հունիսի 18, 2016
3

Այն, ինչ պատրաստվում են անել «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր խաբված աշխատակիցներ, թերևս նախադեպը չի ունեցել և իր տեսակի մեջ շատ ...

Ժողովուրդը գնահատեց դաշնակ նախարարին

Ժողովուրդը գնահատեց դաշնակ նախարարին

Մայիսի 26, 2016


Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դարձյալ փողոց էին դուրս եկել: Սկզբում նրանք բողոքի ցույց էին անում կառավարության ...

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Փոքր խաբեությունն ու մեծ խաբերությունը

Հուլիսի 28, 2015


«Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման, տեխնիկական ու ֆինանսական կենսունակությանը նվիրված խորհրդարանական լսումներն այսօր դեռ չսկ...

Լսումներ դատարկ աթոռների համար

Լսումներ դատարկ աթոռների համար

Հուլիսի 25, 2015
1

Արդեն ընթանում է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերի գումարների փոխանցումը: Ենթադրվում է, որ մինչև հուլիսի 30-ը գործընթացը պետք...

Մեծ փողերի գաղտնիքը

Մեծ փողերի գաղտնիքը

Հուլիսի 16, 2015


Շաբաթներ առաջ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջ...

Խոստումների գծով նախարարը

Խոստումների գծով նախարարը

Հուլիսի 9, 2015


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերջին շրջանում մեկ այլ կոչում է ձեռք բերել: Նրան է վստահվել իշխանո...

Արմեն Մովսիսյանը մարսողության խնդիրներ ունի

Արմեն Մովսիսյանը մարսողության խնդիրներ ունի

Հունիսի 11, 2015


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվե...

Ռոբին Հուդը չի ճանաչում Արմեն Մովսիսյանին

Ռոբին Հուդը չի ճանաչում Արմեն Մովսիսյանին

Մարտի 7, 2015


Նրանք, ովքեր այսօր առիթ ունեցան մամուլում ընթերցելու տեղեկությունն այն մասին, թե ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախա...

Չկա մարդը, չկա պրոբլե՞մը

Չկա մարդը, չկա պրոբլե՞մը

Փետրվարի 6, 2015


Եղավ այն, ինչն ի վերջո պիտի լիներ: Այսօր կրճատվեցին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 1700 աշխատակիցներ: «Չվաստակված» հանգստի ուղարկվեցին...

Ու՞մ է խաբում Երվանդ Զախարյանը

Ու՞մ է խաբում Երվանդ Զախարյանը

Հունվարի 14, 2015


Այն բանից հետո, երբ վերջին անգամ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին բաց տեքստով ասացին, թե նրանց ամիսների կուտակված աշխատավարձեր...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ