Սովորական խայտառակություն

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016
Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Օսկան Քոչարյան


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ նրանց ճնշող մեծամասնությունը եկել էր ոչ թե կուսակցության գլխավոր համաժողովին մասնակցելու, այլ գոնե ականջի ծայրով իմանալու, թե ինչ է իրենց սպասում ապագայում: Եվ դրա համար էլ բոլորովին պատահական չէր, որ շատերի շուրթերից հնչող նախադասություններն այնքան նման էին իրար:


Օրինակ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ համագումարից սպասվող ակնկալիքների մասին խորհուրդ տվեց հարցնել ակտիվ քաղաքականությամբ զբաղվողներին, իսկ իր ապագա անելիքների մասին հարցին պատասխանեց այսպես. «Ոչ մի բան այս պահին չեմ կարող ասել, դա իմ ցանկությունը չէ, Հանրապետության նախագահի որոշելիքն է, ինչպես կորոշի, այդպես էլ կշարունակեմ իմ գործունեությունը»:


Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որի անունն առնչվում է օֆշորային սկանդալին, գրեթե բառացի կրկնեց նախորդի ասածը, երբ հարցրեցին, թե հնարավո՞ր է, որ վերադառնա իր պաշտոնին: «Դա Հանրապետության նախագահի լիազորությունն է, և ավելորդ է դրա մասին բարձրաձայնելը: Եթե նախագահը գտնի, որ ես դեռ պետք եմ, ես կվերադառնամ»:


Ավելի նախանձելի չէր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի վիճակը, ով հանկարծ անկեղծացավ ու խոստովանեց, որ կարոտել է իր պաշտոնը։ «Ժողովուրդ, կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ, իհարկե, կարոտում ես»,- տեղի տվեց նա՝ չմանրամասնելով այդ կարոտը փարատելու ուղիները: Իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առանց վարանելու հաստատակամ պատասխան տվեց այն հարցին, թե հնարավո՞ր է վերադառնա, պաշտոն զբաղեցնի. «Եթե իշխանությունը ցանկանա, ես պատրաստ եմ»:


Այս անձանց ցանկը և նրանց պատասխանների շղթան դեռ երկար կարելի է շարունակել: Սակայն այսքանն էլ բավարար է պատկերը գծագրելու համար: Նախկին իշխանավորները դարձել են մեկ անձի կամքից կառչած, մի թելի վրա ճոճվող մարդիկ, ովքեր չունեն այլ հեռանկար, ինքնադրսևորվելու ուրիշ տարբերակ, կյանքը այլ հարթություններում տեսնելու երևակայություն: Եվ այսպես էլ պիտի շարունակեն ապրել՝ երազելով այն հրաշքը, որ գուցե թե մի օր կրկին մտաբերեն իրենց ու կանչեն: Եվ քանի որ առավել հավանականը նրանց չհիշելու տարբերակն է, ուրեմն պիտի շարունակեն ապրել իրենց հագեցած, ապահով կյանքով ու վայելել օրինաչափ ողբերգությունը:







Դիտումների քանակ 23373


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Մարտի 15, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննության էր առնվում «Դատական ակտերի հ...

Անձնական օգտագործման օրենքը

Անձնական օգտագործման օրենքը

Մարտի 14, 2018


Ինչեր ասես, որ չեն անի մարդիկ սեփական շահի համար: Անձնական նկատառումներից ելնելով՝ Քեթրինի Միհրանը նույնիսկ օրենսդիր է դարձել և...

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Մարտի 2, 2018


Ընդամենը երկու օր առաջ էր, երբ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ, թեև «Ելքը» նախապես հա...

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Փետրվարի 28, 2018


Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր մասնակցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, բ...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Փետրվարի 21, 2018


Ալիկ Սարգսւանն իր կյանքով չի ներում նախագահ Սարգսյանին: Թե որն է այդ հակաքրիստոնեական վերաբերմունքի պատճառը` հայտնի չէ, դա թողն...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Փետրվարի 14, 2018


Կինեմատոգրաֆը մեր երկրում նահանջ է ապրում: Այս տեսակետը շատերն են կիսում, բայց ոչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Աս...

Գաղտնի՞ են ներելու

Գաղտնի՞ են ներելու

Փետրվարի 8, 2018


ԱԺ-ում այսօր «Ներման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քն...

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Հունվարի 31, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը պաշտոնաթողությունից հետո դարձել է մեծ օրենսդիր և պարբերաբար նախագծեր է ներկայացնում Ազգայի...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Հոկտեմբերի 25, 2017


ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հանկարծ որոշեց մտահոգվել բանակի և զինծառայողների խնդիրներով: Սա անսպասելի անցու...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Հետո չգաք ու չբողոքեք

Հետո չգաք ու չբողոքեք

Հոկտեմբերի 6, 2017


Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի ...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Սեպտեմբերի 29, 2017


Թե ով կլինի մեր երկրի ապագա վարչապետը, դեռ հստակ չէ: Ոչ ոք չի շտապում առաջինը խոսել իր հավակնությունների մասին: Սրա հետ մեկտեղ ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը