Սովորական խայտառակություն

Բրեժնևի աշակերտը՝ ՀՀԿ-ում

Նոյեմբերի 26, 2016
Բրեժնևի աշակերտը՝ ՀՀԿ-ում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ներկայիս կազմից դուրս մնաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Այս առիթով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իբր Ռազմիկ Զոհրաբյանն ինքն է դիմել ՀՀ նախագահին` գործադիրի կազմից դուրս գալու համար: «Մեր կուսակցության ավագ ընկեր, երկարամյա անդամ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն իր ցանկությամբ դիմել է երկրի նախագահին գործադիրի կազմից դուրս գալու համար` առողջական խնդիրներից ելնելով»,- նշեց Շարմազանովը:


Շատ մեղմ որակումներ ընտրելով՝ պիտի պնդենք, որ Շարմազանովը ճիշտ չի խոսում: Ռազմիկ Զոհրաբյանը ոչ միայն ամուր առողջություն ունի, այլև համագումարից 10 օր առաջ բոլորովին չէր պատրաստվում լքել իր պաշտոնը: Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահին փոխելու հարցը չի քննարկվել, իսկ իրեն Կարեն Կարապետյանով փոխարինելու հնարավորությանն էլ անթաքույց դժգոհությամբ էր արձագանքել: Ասենք ավելին, Զոհրաբյանն այնքան առողջ է, որ նույնիսկ դեմ չէ կրկին պատգամավոր դառնալ ու դրա մասին էլ ասել էր. «Եթե կուսակցությունն անհրաժեշտություն գտնի, որ ես պետք է լինեմ կազմում՝ կլինեմ, եթե չլինեմ, դրանից չեմ նեղվի»։


Այս ամենից հետո այնքան էլ բարոյական չէ մարդուն թոշակի ուղարկել՝ հղում անելով նրա ֆիզիկական վիճակին: Սա հիշեցնում է ԽՍՀՄ-ի, մասնավորապես Բրեժնևի տարիները, երբ քաղբյուրոյի անդամներին ազատելիս անպայման գրում էին, թե հեռացավ իր դիմումի համաձայն, առողջական խնդիրների պատճառով: Իսկ Շարմազանով Էդիկը թեև երիտասարդ է, բայց հրաշալի է յուրացրել իր վաղ մանկության տարիների ավանդույթները:






Դիտումների քանակ 18821


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Հետո չգաք ու չբողոքեք

Հետո չգաք ու չբողոքեք

Հոկտեմբերի 6, 2017


Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի ...

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Սեպտեմբերի 29, 2017


Թե ով կլինի մեր երկրի ապագա վարչապետը, դեռ հստակ չէ: Ոչ ոք չի շտապում առաջինը խոսել իր հավակնությունների մասին: Սրա հետ մեկտեղ ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Սեպտեմբերի 13, 2017


Քաղաքական նորաձևությունը հրաշքներ է գործում: Բավական է որևէ մեկը ինչ-որ անծանոթ կամ նոր բան ձեռնարկի, երբ անմիջապես ի հայտ են գ...

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ապրիլի 13, 2017


Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հետ մրցակցության են դուրս եկել իրենց ընդդիմադիր համարող երկու ուժեր` «Ելք» դաշինքն ու «...

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Ապրիլի 13, 2017


Հարցն այն մասին, թե ինչու պիտի Հանրապետական կուսակցությունը դաշինքի գնա ՀՅԴ-ի հետ, եթե նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմ...

Ինչո՞ւ են քիչ խայտառակությունները ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում

Ինչո՞ւ են քիչ խայտառակությունները ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում

Փետրվարի 15, 2017


Զարմանալի է, բայց երեկ հայտարարված ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում չէին վխտում խայտառակությունները: Ցուցակը գլխավորող Վիգեն Սարգս...

ՀՀԿ-ն վտանգում է ինքն իրեն

ՀՀԿ-ն վտանգում է ինքն իրեն

Հունվարի 27, 2017


Գաղտնիք չէ, որ ՀՀԿ և այլ կուսակցությունների հենարանն այսպես կոչված թաղային հեղինակություններն ու օդիոզ դեմքերն են: Հենց նրանք ե...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

ՀՀԿ վատ թվաբանությունը

ՀՀԿ վատ թվաբանությունը

Դեկտեմբերի 20, 2016


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարին փակում է 158 հազար անդամով: Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ երկրի իշխող կուսակցության...

ՀՀԿ-ն գազեր ունի

ՀՀԿ-ն գազեր ունի

Նոյեմբերի 28, 2016


Մի գիշերվա մեջ Հանրապետական կուսակցությանը անդամագրված 7000 քաղաքացիների առեղծվածը հետզհետե գաղտնազերծվում է: Հիմա գոնե հասկանա...

ՀՀԿ ապոլոգիան

ՀՀԿ ապոլոգիան

Նոյեմբերի 27, 2016


ՀՀԿ համագումարն այլևս անցյալում է: Այդքան երկար սպասված միջոցառումը, որի մասին Շարմազանովն ու նրա դասի հանրապետականներն ասում է...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Աշոտյանի երազների Հայաստանն իրականություն է

Աշոտյանի երազների Հայաստանն իրականություն է

Նոյեմբերի 26, 2016


ՀՀԿ փոխնախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր առիթ ու հնարավորություն ունեցավ խոսելու Հանրապետական կուսակցության ծրագր...

Գետանցումին ձիերը չփոխեցին

Գետանցումին ձիերը չփոխեցին

Նոյեմբերի 26, 2016


ՀՀԿ 16-րդ համագումարում այսօր հրապարակվեց ՀՀԿ գործադիր մարմնի նորընտիր անդամների կազմը: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը ընթ...

ՀՀԿ-ական Նավասարդը եկել էր եղբայրների մոտ

ՀՀԿ-ական Նավասարդը եկել էր եղբայրների մոտ

Նոյեմբերի 26, 2016


Մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ համագումարը հրաշալի պատրվակ էր բացահայտելու իշխանական վերնախավում և առանձին անհատների մի...

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած ՀՀԿ 16–րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, խոսել է հրապարակային գործունեություն իրականացնող այ...

Կարեն Կարապետյանի իմիջի դեմ խաղ չկա

Կարեն Կարապետյանի իմիջի դեմ խաղ չկա

Նոյեմբերի 26, 2016


Կարեն Կարապետյանին իմիջին ոչ մի բան չի լինի, եթե նա անգամ անդամակցի Սեռական փոքրամասնությունների միջազգային լիգային, Ուկրաինայի...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ