Սովորական խայտառակություն

Հայաստանի ԼԳՊՏԻ համայնքը ուրախացնում է ԵՄ-ին

Դեկտեմբերի 2, 2016
Հայաստանի ԼԳՊՏԻ համայնքը ուրախացնում է ԵՄ-ին

Կարծես թե Հայաստանում շատ գոհ էին, որ գոյություն ունի ԼԳԲՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս անձանց համայնք, այսօր էլ դրանք ներկայացրին, այսպես կոչված, մարդու իրավունքների իրացման համապարփակ ռազմավարությունը, որն իրականում այլ բան չէ, քան նույն՝ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և չարաշահումների դեմ պայքարի ուղեցույց:

 

Հազիվ թե հայաստանցի սեռական փոքրամասնության ներկայացուցիչներն այդքան հեռու գնային, եթե իրենց թիկունքն ամուր ու պաշտպանված չզգային: Իսկ թիկունքում, ինչպես և պետք էր սպասել, կանգնած է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ հանձին միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Լինե Ուրբանի:


Այս տիկինը երբևէ չի թաքցնում իր ուրախությունը և խոստովանում է, որ անձամբ իր համար Հայաստանի ԼԳԲՏԻ համայնքը խիստ կարևոր է: «Մենք կարծում ենք՝ մի քանի հարցեր կան, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար, ու կարծում եմ, մենք՝ ԵՄ-ը, կցանկանար, որպեսզի ԼԳԲՏԻ համայնքի դեմ բռնություններին, ոտնձգություններին վերջ տրվեն հնարավորինս շուտ: Մենք սա դիտարկում ենք գլխավոր մտահոգություն՝ մարդու իրավունքների առումով»,- հայտարարում է նա:


Հետաքրքրական է, որ ԵՄ-ն ու Լինե Ուրբանը շատ հազվադեպ են նկատում, որ Հայաստանում սեռական փոքրամասնություններից զատ այլ մարդիկ էլ են ապրում, և եթե խոսքն իրավունքների հարգման մասին է, ապա այդ քաղաքացիները ոչ պակաս արժանի են հարգանքի ու ըմբռնումի: Իսկ ըմբռնում ասելով հայաստանցիները դեռևս միայն մի բան նկատի ունեն՝ այդ խնդրի պատմական ու սոցիալական համատեքստը, որովհետև, ինչպես արձանագրված է մեկ այլ ուսումնասիրության մեջ և որի մասին ԵՄ ներկայացուցիչները հրաշալի տեղյակ են, պատմականորեն ազգային ինքնությունը փրկելու խնդիրը դարեր շարունակ արդիական է, հայոց հետերոսեքսուալ ինքնության կերտումը կախված է էթնիկ ինքնության, կրոնի և Հայ Առաքելական եկեղեցու շաղկապումից: Այստեղ արժանապատվության ու հավասարության իրավունքի պահանջը գնահատվում է որպես մարտահրավեր սոցիալական նորմերին: Այնպես որ, Լինե Ուրբանի ուրախությունը դեռ ոչինչ չի նշանակում, իսկ ԼԳԲՏԻ անձանց տխրությունը հաստատապես տևական է լինելու:







Դիտումների քանակ 20228


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Հուլիսի 9, 2018


Մեր երկրի արդարադատության համակարգի մասին շատ դժվար է որևէ դրական բան ասել: Բոլոր ժամանակներում երկու ոտքից կաղ այս ոլորտը ավել...

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Հոկտեմբերի 31, 2017


Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկից ի վեր խորհրդարան են բերվում մեկը մյուսից ավելի խնդրահարույց և հակասական օրինագծեր` նիստ...

Տիկին Ռուզանը հանդուրժող է

Տիկին Ռուզանը հանդուրժող է

Սեպտեմբերի 8, 2017


Արևմտյան կասկածելի դրամաշնորհների գայթակղությունը կարող է խելքահան անել շատերին: Եվ այդ ցանցի մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվում ...

Պեդերաստության համար պայքարում

Պեդերաստության համար պայքարում

Մայիսի 28, 2017


Այն երկրների և քաղաքացիների շարքում, որոնք ոչ միայն ճնշում են համասեռամոլներին, այլև զրկում են նրանց կյանքից, ԱՄՆ ամենակարևոր դ...

Դեսպանատունը սադրանք է ծածանում

Դեսպանատունը սադրանք է ծածանում

Մայիսի 19, 2017


Հայաստանում ԼԳԲՏ սկանդալ է հասունանում, կամ, ավեի ճիշտ, հասունացնում են և այդ հասունացնողն էլ մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան...

Հիմա ո՞վ է ում դեմ պայքարում

Հիմա ո՞վ է ում դեմ պայքարում

Մայիսի 16, 2017


Հայաստանի նույնասեռականներն այս անգամ էլ նշեցին այսպես կոչված «Հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը»։ Ընդ որո...

Հայ մարմնավաճառներին Եվրոպայում մեծարում են

Հայ մարմնավաճառներին Եվրոպայում մեծարում են

Հունվարի 23, 2017


Գերմանիայում հայերը ցուցահանդես են բացում: Չէ, խոսքը ոչ մեր բազմադարյան մշակույթի նմուշների, ոչ էլ դասական կերպարվեստի ներկայաց...

Ամերիկյան ողբերգություն

Ամերիկյան ողբերգություն

Հունվարի 21, 2017


Չէր հասցրել Դոնալդ Թրամփը ձեռքը վերցնել կառավարման սանձերը, երբ անմիջապես էլ համատիեզերական մասշտաբի ողբերգություն հրահրեց։ Երդ...

Երկնագույն հանրույթի ճակատագրական պարտությունը

Երկնագույն հանրույթի ճակատագրական պարտությունը

Նոյեմբերի 28, 2016


Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Օրլանդո Կրուսը, որը չի թաքցնում իր համասեռամոլական կողմնորոշումը, Բռնցքամարտի համաշխարհային կազմակեր...

Գեյ շքերթը` նորաձևության շղարժի տակ

Գեյ շքերթը` նորաձևության շղարժի տակ

Հոկտեմբերի 25, 2016


Հոկտեմբերի 17-19-ին նախկին Մերգելյան ինստիտուտի ամենագործուն մասնաշենքում, «Երևան-էքսպո» ցուցահանդեսային երկհարկանի սրահում «Նո...

Հայաստանը հոմոսեքսուալիզմի համար գրեթե օֆշոր է

Հայաստանը հոմոսեքսուալիզմի համար գրեթե օֆշոր է

Մայիսի 18, 2016


Տեղեկությունն այն մասին, որ «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի է ունեցել Հայաստանի ԼԳՏԲ և որոշ դեսպանատների ներկայացուցիչներ...

Մեր մտահոգվելու փոխարեն իրենք են մտահոգվել

Մեր մտահոգվելու փոխարեն իրենք են մտահոգվել

Հունվարի 28, 2016


Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցի շուրջ քննարկումները շարունակվում են: Կազմակե...

Համասեռամոլությունը կփրկի ուկրաինացիներին Ուկրաինայից

Համասեռամոլությունը կփրկի ուկրաինացիներին Ուկրաինայից

Նոյեմբերի 10, 2015


Եվրամիությունը պահանջում է պաշտոնապես արգելել սեռական փոքրամասնությունների խտրականությունն Ուկրաինայում, որովհետև առանձին ուկրա...

Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

Սեպտեմբերի 30, 2015


ԱՄՆ-ում մշակում են հերթական խայտառակ օրենքը, որի կիրարկումն ի ցույց կդնի ամերիկյան իրավունքի, քաղաքականության և բարոյականության...

Միասեռականները գրոհում են նախագահականի վրա

Միասեռականները գրոհում են նախագահականի վրա

Հուլիսի 22, 2015


Հայաստանի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, որ դեռ երեկ բավարարվում էին գիշերային ժամերին Կոմայգու ծառերի տակ իրե...

Եվրոպան իտալացիներից պահանջում է կանգնել այլասերման ճանապարհին

Եվրոպան իտալացիներից պահանջում է կանգնել այլասերման ճանապարհին

Հուլիսի 21, 2015


Այն բանից հետո, երբ ԱՄՆ Գլխավոր դատարանը սահմանադրական համարեց միասեռական ամուսնությունները, իսկ պետքարտուղար Քերին հայտարարեց,...

Նախագահ Սարգսյանը պարգևատրում է միասեռականներին աջակցելու համար

Նախագահ Սարգսյանը պարգևատրում է միասեռականներին աջակցելու համար

Հունիսի 27, 2015
3

Այսօր հրամանագիր է ստորագրվել, որով Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: Հրամանագ...

Նահանգներում Սուպերգեյ է հայտնվել

Նահանգներում Սուպերգեյ է հայտնվել

Փետրվարի 26, 2015


Անհնար է պատկերացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներն առանց բացահայտ ցուցադրականության՝ հաշվարկված ոչ խստապահանջ հանդիսատեսի համար։...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ