Միջազգային խայտառակություն

Վտանգավո՞ր է արդյոք Հայաստանի համար Կարեն Կարապետյանն իր ռուսաստանյան կոռումպացված անցյալով

Դեկտեմբերի 8, 2016
Վտանգավո՞ր է արդյոք Հայաստանի համար Կարեն Կարապետյանն իր ռուսաստանյան կոռումպացված անցյալով

Ջհանգիր Լֆիկյան


Ամերիկյան դեսպանը հիացրել է Հայաստանի որոշ շրջանակների, որոնց թվացել է, թե պրն Ռիչարդ Միլսը շատ նուրբ հարված է հասցրել վարչապետ Կարապետյանին և նրա ռուսաստանյան անցյալին: Ահա թե ինչ է ասել դեսպանը. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաև, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին և ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է և մտահոգված է այս ամենի մասին»:


Դեսպանի այս միտքը շատերը հակված են մենկանաբել այսպես. Կարեն Կարապետյանը Հայաստանից դուրս խոշոր պաշտոնյա էր, վարչապետի պաշտոնում նշանակվելով, նրան հնարավորություն է ընձեռվել ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարապետյանը երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում, որտեղ պետական համակարգն ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ: Այսինքն, դեսպանն ուզում է, որ Հայաստանում իրեն հասկանան այսպես. լինել ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյա` մեխանիկորեն նշանակում է լինել կոռումպացված պաշտոնյա:


Իհարկե, դեսպան Միլսի խոսքերի մեջ կա ճշմարտություն: Ռուսաստանը կոռումպացված երկիր է, ինչպեսև Հայաստանը: Սակայն ծիծաղելի են նրա փորձերը դրանով ըմբոստության ալիք բարձրացնել, քանի որ եթե ռուսական էլիտայի հետ ասոցիացվելը նշանակում է կոռուպցիոն մեխանիզմների, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինել, ապա ամերիկյան և ընդհանրապես արևմտյան էլիտաների հետ ասոցիացվելը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի համար կործանիչ նախաձեռնությունների իրականացում: Օրինակ, մի նախկին վարչապետ մի ռուսաստանաբնակ ազդեցիք դեմքի հետ, որոնք իրենց երջանիկ են զգում արքայազն Չարլզի հետ լուսանկարներ ունենալու համար, մի գեղեցիկ օր որոշեցին նրան յուրահատուկ հաճույք պատճառել: Իմացան, որ Ամուլսարում ոսկի կա, կապնվեցին մի քանի արևմտյան կասկածելի ընկերությունների հետ, համաձայնեցրին իրենց մտահղացումը տեղի իշխանության հետ, արդյունքում երևան եկավ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն այսօր աշխատանքներ է իրականացնում Սևանի և Ջերմուկի կործանման ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագիծը, որն աղետ է Հայաստանի համար, բազմիցս ողջունվել է արևմտյան (հատկապես ամերիկյան) դեսպանների կողմից: Այստեղ նրանք չեն տեսնում ոչ կոռուպցիա, ոչ վտանգ. այստեղ նրանք տեսնում են այն, ինչ ուզում են, այն է` հնարավորինս ծառայեցնել և շահագործել Հայաստանի ամեն ինչն արևմտյան շահերին:

 

Հիմա ինքներդ մտածեք, թե որ էլիտաների (ռուսական, թե արևմտյան) հետ տալ-առնելն է ավելի վնասակար Հայաստանի և հայ ժողովրդի համար:







Դիտումների քանակ 48687


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Հուլիսի 7, 2018


Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների մասին շատ օտաերկրացիներ են խոսել` դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուց...

Ազատ-անկախ Արսենյանի պայքարը

Ազատ-անկախ Արսենյանի պայքարը

Հունիսի 28, 2018


Այսօր հայտարարություն է տարածել «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը` տեղեկաց...

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Հունիսի 26, 2018


Ամուլսարում վերստին արշալույսները խաղաղ չեն: Արդեն որերոդ անգամ քաղաքացիները ստիպված են լինում իբրև բողոքի նշան փակել ճանապարհն...

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Հունիսի 5, 2018


Երբ դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում և փակում են քաղաքի փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերից դիմո...

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Առանց քավորի մնացածը

Առանց քավորի մնացածը

Հունիսի 1, 2018


Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Նա ...

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018


Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ