Սովորական խայտառակություն

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016
Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համար: Պարբերաբար հաղորդումներ էին ստացվում այն մասին, որ մայրուղիների վրա դժվարանցանելի ու փակ հատվածներ կան, մեքենաների մեծ կուտակումներ ու խցանումներ են առաջացել, մարդիկ մնացել են կես ճանապարհին և անհրաժեշտ է փրկարարների կամ հատուկ տեխնիկայի օգնությունը:


Պետք էր կարծել, որ առանձին ծառայությունների հետ այսօր արտակարգ ռեժիմով պիտի աշխատեին նաև ՀՀ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առանձին ստորաբաժանումները: Սակայն պարզվեց, որ նախարարությունում իրերի վիճակի մասին միանգամայն այլ պատկերացումներ կան: Ի պատասխան լրագրողների հարցումներին, նախարարությունից ասել էին, որ եղանակային դժվարությունների պատճառով չկան ճանապարհամաքրման թույլատրելի պայմաններ: «Երբ բուքը դադարի, մաքրումը կիրականացվի»,-բացատրել էին նախարարությունից:


Սա էլ հավանաբար նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի հերթական նորամուծություններից մեկն է: Եվ եթե առաջնորդվենք նրա տրամաբանությամբ, ապա մինչև գարուն իմաստ չկա իրականցնել ճանապարհների մաքրման աշխատանքներ, քանի որ չեն լինելու այն թույլատրելի, կոմֆորտ վիճակները, որոնց դեպքում միայն Մարտիրոսյանի ենթակաները կլծվեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը, մանավանդ որ, ըստ հավաստի աղբյուրների, Վահան Մարտիրոսյանի աշխատասենյակում ոչ բուք կա, ոչ ձյուն է տեղում և ներսում էլ տաք-տաք է:


Այսպես էլ պետք է լիներ, քանզի տրանսպորտի նախարարի աթոռին բազմած է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը, որը խելքն ու միտքը Google-n է կամ, ծայրահեղ դեպքում` Yandex-ը, իսկ այդ ոլորտում, ինչպես հայտնի է, ճանապարհամաքրման խնդիրներ չեն առաջանում:







Դիտումների քանակ 17491


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018


Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչակա...

Սուտ խոսելը տգեղ բան է

Սուտ խոսելը տգեղ բան է

Դեկտեմբերի 16, 2017


Բացառված բան է, որ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին երեխա ժամանակ ասած չլինեն, որ սու...

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Դեկտեմբերի 1, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Եվրոպական ներդրումային բանկի ներկայացո...

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ...

Նահանջ առանց ղեկի

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017


Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կ...

Մեր զորքերը` տիեզերքում

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017


Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնա...

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Հոկտեմբերի 13, 2015


Շատ է գրվում ու խոսվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ դա գնահատում են ...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Նոյեմբերի 24, 2014


Վերջին մեկ-երկու տասնամյակում հասարակության մեջ հաճախ է հիշատակվում օրենքների չգործելու մասին, մյուս կողմից՝հնչում են նաև այնպի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ