Միջազգային խայտառակություն

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Դեկտեմբերի 15, 2016
Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Օսկան Քոչարյան


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուրախությունից խելքը կորցրել է. Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը նրան մղել է այն մտքին, թե Ղրիմն ուկրաինական հող է։ Բայց ի՞նչ է նշանակում սա։


Սկսենք հարցի նախապատմությունից։ 2014թ. փետրվարին, մինչև Ռուսաստանին Ղրիմի վերամիավորվելը, Ղրիմի մի շարք թանգարաններ Նիդեռլանդներ էին ուղարկել իրենց ցուցադրանմուշները (ավելի քան միլիոն եվրո ապահովագրական արժեքով)՝ «Ղրիմ. Սև ծովի ոսկին և գաղտնիքները» ցուցահանդեսի ձևավորման համար, որը 2014թ. փետրվարից մինչև օգոստոս տեղի էր ունենում հոլանդական ուսումնական հաստատությանը պատկանող Ալարդ Պիրսոնի թանգարանում։ Հասկանալի է՝ Ղրիմի վերամիավորվելուց հետո Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են «սկյութների ոսկու» հանդեպ սեփականության իրենց իրավունքների մասին։ Քննությունը նախաձեռնվել էր Ղրիմի թանգարանների կողմից, որոնք 2014թ. նոյեմբերին հայց ներկայացրին Ամստերդամի համալսարանի դեմ՝ պահանջելով վերադարձնել մոտ 2000 ցուցանմուշից բաղկացած հավաքածուն։ «Սկյութական ոսկու» գործի լսումները սկսվեցին Ամստերդամում 2015թ. հոկտեմբերին։


Եվ ահա այսօր՝ 2014թ. դեկտեմբերի 14-ին, Ամստերդամի շրջանային դատարանը վճռել է, որ Ղրիմի թանգարաններից բերված սկյութական ոսկու հավաքածուն պետք է վերադարձվի Ուկրաինային։ Ընդ որում, դատարանը հրաժարվել է վճիռ կայացնել ցուցանմուշների պատկանելության հարցի վերաբերյալ։ «Երկու կողմերն էլ հայտարարել են ցուցանմուշների հանդեպ իրենց օրինական իրավունքների մասին։ Բայց օրենքով այս հարցը պետք է դիտարկի ուկրաինական դատարանը, հավաքածուն Ուկրաինա վերադարձնելուց հետո»,- ասվում է դատարանի վճռի տեքստում։ Ղրիմի թանգարանները խոստացել են բողոքարկել Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը սկյութական ոսկու հավաքածուն Ուկրաինային հանձնելու վերաբերյալ։ Ռուսաստանի մշակույթի նախարարությունում ասել են, որ Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը սկյութական ոսկու հավաքածուն Ուկրաինային հանձնելու մասին խախտում է միջազգային միջթանգարանային փոխանակման սկզբունքները։


Բանն այն է, որ հոլանդական դատարանն առաջնորդվել է միջազգայնորեն ընդունված երկու փոխբացառող նորմերով, բայց որոշում կայացրել է՝ հենվելով դրանցից մեկի վրա, բնականաբար՝ ոչ հօգուտ Ղրիմի և Ռուսաստանի։ Մի կողմից՝ ցուցանմուշները պատկանում են պետությանը, սույն պարագայում՝ Ուկրաինային։ Մյուս կողմից՝ գործում են միջթանգարանային փոխանակման նորմերը և Ղրիմի թանգարանների համաձայնագրերը հոլանդական կողմի հետ, որոնց համաձայն՝ ցուցանմուշները պետք է վերադարձվեն հենց թանգարաններին, որտեղից էլ տարվել են։


Մի խոսքով՝ լուրջ քննություն է պետք բոլոր մակարդակներով։ Բայց այս պատմության մեջ զարմանալի թվաց նախագահ Պորոշենկոյի խոստովանությունը։ Հոլանդական դատարանի որոշման հետ կապված՝ նա եկել է միանշանակ եզրահանգման և այն ներկայացրել է Facebook-ում: «Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը նշանակում է, որ միայն սկյութական ոսկին չէ, որ ուկրաինական է։ Ղրիմը նույնպես ուկրաինական է, Ղրիմը մերն է, և վե՛րջ։ Սա է բխում եվրոպական երկրի դատարանի որոշումից»։


Հարց է ծագում. եթե եվրոպական դատարանի որոշմամբ Ղրիմն ուկրաինական է ճանաչվել, էլ ինչի՞ համար են կազմակերպվում մնացած քաշքշուկները, պատերազմը Դոնբասում, պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, որոնք առաջ են բերում պատասխան պատժամիջոցներ։ Ինչո՞ւ չէր կարելի կոնֆլիկտի հենց սկզբից այս գործը վստահել եվրոպական երկրի դատարանին և լուծել խնդիրը։


Դեկտեմբերի 14-ը Ուկրաինան պետք է հռչակի ազգային տոն և հավերժ ընտելանա այն մտքին, որ Ղրիմը հենց իրեն է պատկանում։ Եվ վե՛րջ։ Քանզի եվրոպական երկրի դատարանի որոշումը վերջին ատյանն է Ուկրաինայի և նրա նախագահ Պետրո Պորոշենկոյի համար։







Դիտումների քանակ 48148


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Մարտի 22, 2018


Ուկրաինայում ձերբակալել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Սա այն նույն օդաչու Սավչենկոն է, որին ռուսները ժամանակին դատել էին ռ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Սեպտեմբերի 10, 2017


Եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը, որը Գերմանիայի կանցլեր է աշխատում, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Ուկրաինայի կողմից Ղրիմը կորց...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Նոյեմբերի 16, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես մի առավոտ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն արթնացավ և հիշեց, որ աշխարհում նաև Հայաստան ա...

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Նոյեմբերի 12, 2016


Օրերս ուկրաինական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանին էր զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Պաշտոնական հ...

Պուտինը Պորոշենկոյին մաղթեց վերադարձնել Ղրիմը

Պուտինը Պորոշենկոյին մաղթեց վերադարձնել Ղրիմը

Մայիսի 28, 2016


Նադեժդա Սավչենկոյից հետո ուկրաինացիներն ուզեցին Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին ասել է ինքը՝ Պյոտր Պորոշենկոն։ Հազիվ թե իմաստ ունի ...

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ապրիլի 7, 2016


Թեպետ ճիշտ կլինի, եթե Պոոշենկոն Ալիևի դեպքում չսպասի վերջինիս վերջնական կործանմանը և իր կադրային որոշումն ընդունի հենց այսօր: Ա...

Յացենյուկը ճախրում է երկնքում

Յացենյուկը ճախրում է երկնքում

Մարտի 5, 2016


Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը, երկու տարի առաջ երկինք բարձրանալով, ոչ մի կերպ չի ուզում վայր իջնել մեղսավոր հողի վրա և ա...

Ջեմիլևն արդեն նաև Ադրբեջանի պաշտպանն է

Ջեմիլևն արդեն նաև Ադրբեջանի պաշտպանն է

Փետրվարի 2, 2016
1

Այսպես կոչված «Ղրիմի թաթարների առաջնորդ» Մուստաֆա Ջեմիլևը, որը զրկված է Ռուսաստան այցելելու իրավունքից, Ղրիմի՝ Ռուսաստանին միան...

Բանդերական ռեժիմը ժանտախտի պես սարսափում է ճշմարտությունից

Բանդերական ռեժիմը ժանտախտի պես սարսափում է ճշմարտությունից

Հունվարի 28, 2016


«2016թ. հունվարի 27-ին Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ ուկրաինական պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախաձեռնեց...

Պուտինի վարչապետը թաթարներին խոստացել է վերադարձնել Ղրիմը

Պուտինի վարչապետը թաթարներին խոստացել է վերադարձնել Ղրիմը

Հունվարի 27, 2016
1

Ուկրաինայի նախագահի՝ այսպես կոչված «Ղրիմի թաթարների հարցերով լիազոր» Մուսթաֆա Ջեմիլևը, որը Ռուսաստանում պերսոնա նոն-գրատա է հայ...

Էրդողանը ֆինանսավորում է մարտական գործողություններն ընդդեմ Ռուսաստանի

Էրդողանը ֆինանսավորում է մարտական գործողություններն ընդդեմ Ռուսաստանի

Դեկտեմբերի 26, 2015
1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը մաքսանենգության և ահաբեկչության, նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի հանդեպ իր հակվածությամբ, ինչը նրա երկիրը հաս...

Պորոշենկոյին կվճարեն հաճույքի դիմաց

Պորոշենկոյին կվճարեն հաճույքի դիմաց

Դեկտեմբերի 8, 2015


ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կինը լիովին իրավունք ունի խանդի տեսարաններ սարքելու և վիրավորվելու համար: Բանն այն է, որ նրա բարձր...

Ադրբեջան և Ուկրաինա. երկու «ողբերգություն»՝ մեկ ճակատագիր

Ադրբեջան և Ուկրաինա. երկու «ողբերգություն»՝ մեկ ճակատագիր

Դեկտեմբերի 5, 2015
1

Անշուշտ, ոչ Ուկրաինական ԽՍՀ-ին Խրուշչովի նվիրած Ղրիմը, ոչ Ադրբեջանի կազմում բոլշևիկների հետ քեմալականների կասկածելի պայմանավոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը