Սովորական խայտառակություն

Գեներալի որդին նաև դիզայներ է

Դեկտեմբերի 17, 2016
Գեներալի որդին նաև դիզայներ է

Նախատոնական տրամադրությունները հասան նաև Էջմիածին: Այսօր այդ քաղաքում միացվեց ամանորյա լուսավորությունը: Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, իսկ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի որդին արեց ամենածանր գործը՝ սեղմեց լույսերը վառելու կոճակը: Եվ հենց այդ ժամանակ էլ հրաշալի ձմեռային տրամադրությանը խառնեցին մի պտղունց պղպեղ: Ինչ-որ մեկի խելքին փչեց ասել, թե Էջմիածնի ամանորյա դիզայնի հեղինակը հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է, նա է նախագծում էսքիզները, իսկ դրանց շունչ հաղորդում են քաղաքապետարանի մասնագետները:

 

Մենք շողոքորթության ու քծնանքի տարատեսակ ձևեր ենք տեսել՝ կոպիտ քծնանք, նուրբ քծնանք: Բայց այս մեկն իսկապես առանձնահատուկ է՝ մարդուն վերագրել ուրիշի արածը և ընդունակություններ, որոնք նա երբեք չի ունեցել: Ինչպես վկայում է փաստագրական կողմը, գեներալի որդին դիպլոմով արևելագետ է, հետո դիպլոմով իրավագետ, հետո մի քիչ թաեքվոնդոյ գիտի՝ ըստ զբաղեցրած պաշտոնի, հետո արցախյան ազատամարտի վետերան է՝ ըստ հոր տված թղթերի, թեև այդ ժամանակ ընդամենը 12-13 տարեկան է եղել, բայց որ նա նաև մեծահամբավ դիզայներ էր, այդ մեկը բացահայտեցինք այս տարի: Ու եթե դա այդպես է, ապա գեներալ Մանվելը, ով ուղղակի պարտավոր է գերազանցել իր որդուն, Ջորջիո Արմանին է:







Դիտումների քանակ 47199


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Հունվարի 12, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քա...

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Հունվարի 16, 2017


Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուր տարածվեց այն մասին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու...

Գեներալ Մանվելի տղան ու Կոկո Շանելը

Գեներալ Մանվելի տղան ու Կոկո Շանելը

Հոկտեմբերի 11, 2016


Էջմիածնում ընտրություններն ավարտվեցին, և միանգամից մոռացության տրվեց վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու քաղաքապետի նախկին...

Գեներալական կյանքի օրենքները

Գեներալական կյանքի օրենքները

Սեպտեմբերի 19, 2016


Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հաղթեց ընտրություններում: Բայց նախօրեին քաղաքում հն...

Հռոմի պապը` գեներալ Մանվելի տղայի շտաբի պետ

Հռոմի պապը` գեներալ Մանվելի տղայի շտաբի պետ

Հունիսի 21, 2016
1

Լուրջ կասկածներ կան, որ գեներալ Մանվել Գրիգորյանը գիտի, թե ինչ է ներկայիս Հռոմի պապի անունը: Սակայն այդ հանգամանքը ամենևին նրան...

Մանվելի ընտանիքը կհարստանա երեխաների հաշվին

Մանվելի ընտանիքը կհարստանա երեխաների հաշվին

Փետրվարի 11, 2016


Էջմիածին քաղաքում, որը համարվում է գեներալ Մանվել Գրիգորյանի անձնական սեփականություն և որտեղ քաղաքապետ է աշխատում հենց նրա որդի...

Կարեն Գրիգորյանի հայրը չի ծեծել Օլանդին ու Պուտինին

Կարեն Գրիգորյանի հայրը չի ծեծել Օլանդին ու Պուտինին

Հունվարի 29, 2016
2

Չափից դուրս անբնական է հնչում վունդերկինդ քաղաքապետի խոսքը «օրենքից դուրս իրեն դասելու մասին»: Այս երիտասարդը գոնե հասկանո՞ւմ է...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը