Սովորական խայտառակություն

Նոր տարին կդիմավորեն խաբված

Դեկտեմբերի 21, 2016
Նոր տարին կդիմավորեն խաբված

Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարար Ռոբերտ Մակարյանի միջոցով խոստովանեց, որ մեկ տարի և երեք ամիս շարունակ պետությունը խաբել է հարյուրավոր այգեգործների՝ խոստանալով, որ մթերված բերքի դիմաց նրանց գումարները կհանձնվեն: Վերջին խոստումը հնչեցվեց մի քանի շաբաթ առաջ և ասվում էր, որ մինչև Նոր տարի գյուղացիները կվճարվեն: Հիմա արդեն պարզ է, որ մարդիկ տոները կդիմավորեն դատարկ գրպաններով ու դատարկ սեղաններով: Նվազագույնը հինգ հայտնի գործարար գրպանել են մարդկանց վաստակը, և այս 5-ի տոնական մթնոլորտն, անկասկած, լինելու է խիստ հագեցած ու ճոխ:

 

Իսկ գյուղնախարարությունը նոր խոստում է տալիս այգեգործներին: Ասում է, թե կպաշտպանի նրանց շահերը: «Առհասարակ լավ կլիներ, եթե նրանք առաջինը դիմեին դատարան ու հայտնեին, որ գործարանը, ըստ պայմանագրի, իրենց չի վճարում։ Այլ ոչ թե մեկ տարի ու երեք ամիս սպասեին։ Բայց եթե գործը դրան է հասել, ապա մենք գյուղացիներին կօգնենք։ Մենք նրանց գործով դիմել ենք դատախազություն։ Կարծում եմ, որ դա մեր ասածի լավագույն հաստատումն է»,- ասում է փոխնախարարն այնպիսի տոնով, կարծես պատրաստվում է շատ մեծ ու աննախադեպ լավություն անել խաբվածներին:


Ի դեպ, աննախադեպի հարցում նա, թերևս, ճիշտ է: Ո՞վ է հիշում, որ երբևէ գյուղնախարարությունն օգնած լինի հողագործին: Եվ հիմա էլ այս նոր խոստումից կեղծիքի հոտ է փչում: Դե մի՞թե ինչ-որ մի չինովնիկ կարող է դատի տալ, ասենք, «Վինար» գործարանի սեփականատիրոջը՝ պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարոյին) և դեռ հուսալ, թե կարող է դատը շահել: Չէ՞ որ նույնիսկ թալանված գյուղացիները չեն մոռացել, որ անցած տասը տարիների ընթացքում Կարոյի դեմ մի քանի լուրջ գործեր են հարուցվել, և միշտ էլ նրան հաջողվել է չոր դուրս գալ ջրից: Դրանց համեմատ խաղողն ի՞նչ է, որ Յուվեցի Կարոն չկարողանա մարսել:






Դիտումների քանակ 23545


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017


Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017


Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլո...

Հիդրոմետին ցուրտը տարել է

Հիդրոմետին ցուրտը տարել է

Ապրիլի 29, 2017


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրերս ի պաշտոնե հայտարարեց, որ մարդկանց անհանգստությո...

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ապրիլի 2, 2017


Այսօր լրագրողների տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Արարատի մարզի, Շահումյան գյուղի 12/35 ընտրատեղամասում Ազգային Ժողովի պատգամավ...

Ե՞րբ են դատելու Յուվեցի Կարոյին

Ե՞րբ են դատելու Յուվեցի Կարոյին

Փետրվարի 6, 2017


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Յուվեցի Կարոն ընդդեմ Արթուր Զադոյանի քրեական գործի...

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Դեկտեմբերի 24, 2016


Ամանորի նախաշեմին ՀՀԿ գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Եթե իսկ...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Նոյեմբերի 24, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու: Առաքելյանը հրաշալի հասկանում ...

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Նոյեմբերի 10, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օր օրի նոր անակնկալներ է մատուցում ինչպես իրեն վստահված ոլորտում, այնպես էլ մարդ...

Ոչխարային պատմության հետևանքները

Ոչխարային պատմության հետևանքները

Նոյեմբերի 9, 2016


Այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ դրսից Հայաստան են ներկրվում մեծ քանակի ոչխարներ: Մասնավորապես, Իջևանի ճանապարհին լրագրողներ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ