Սովորական խայտառակություն

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016
Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի աթոռը և հիմա էլ լուրջ մտավախություններ ունի, թե դրանից ավելի ներքև էլ կարող է սահել: Ու երբ նրան հարցնում են, թե որքանով էր օբյեկտիվ ու ճիշտ իրեն կարգաթող անելու վարչապետի որոշումը, շատ զգուշավոր, բայց ներքին դժգոհությունը չթաքցնող պատասխան է տալիս. «Հիմա եթե ես այդ հարցին անկեղծ պատասխանեմ, վաղը կոմիտեն էլ վարչություն կդարձնեն»:

 

Թե վաղն ուրիշ ինչեր կարող են կատարվել՝ թողնենք վաղվան: Այսօր Նարեկ Սարգսյանը մեկ գլխավոր խնդիր է լուծում՝ տպավորություն ստեղծել, որ դժգոհը միայն ինքը չէ և այնտեղ, որտեղ իր անձը չկա, սխալ սխալի հետևից է կատարվում: Օրինակ, նա պնդում է, որ հատկապես շինարարական կորպուսի մարդկանց մոտ կա անբավարարության զգացողություն: Երկար տարիներ քաղաքաշինության նախարարությունն ընկալվել է որպես շինարարության նախարարություն, բայց ինքն ամեն ինչ արել է, որ այդպես չլինի, որովհետև քաղաքաշինությունը շինարարություն չէ. «Եթե պետք է լիներ շինարարություն, դրա համար նախարարություն պետք չի»,- ասում է նա՝ զգուշանալով, թե հանկարծ որևէ մրցակից օֆիս չբացվի՝ իրեն զրկելով վերջին պատառներից:


Իսկ զրկվածությունն արդեն Սարգսյանի արյան բաղադրությունն է: Նրա մյուս դժգոհություն էլ կապված է հենց այն բանի հետ, որ իր ձեռքից խլեցին որոշ գործառույթներ: Օրինակ, նախարարությունը կոմիտեի վերածելու ժամանակ ասում էին, որ մշակութային հուշարձանների պահպանությունն անցնելու է կոմիտեի ենթակայությանը: Բայց այդպես չեղավ, մնաց մշակույթի նախարարության ենթակայության տակ: Անարդար փաստից զայրացած Նարեկին այժմ այլ բան չի մնում, քան գրոհել մշակույթի նախարարի վրա և նրա նախաձեռնություններում կոպիտ սխալներ փնտրել: Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Արմեն Ամիրյանի այն մոտեցմանը, որ 100 տարեկան բոլոր շինությունները պետք է համարել պատմամշակութային արժեք՝ նա պատասխանում է. «Կասկած չունեմ, որ երբ սկսվեն քննարկումները, այդպես միանշանակ չի կարող լինել այդ հարցի լուծումը: Չի կարող այդպես լինել, որ 100 տարի ցանկացած շինություն մնա: Յուրաքանչյուր շենքի հարցը լուծվում է՝ ելնելով նրա ճարտարապետական, պատմական արժեքից, շինարարական արժեքից, տվյալ քաղաքաշինական միջավայրում իր դիրքից կամ տեղից»:


Սա ասում է մի մարդ, ով նույն այդ ճարտարապետական, պատմական արժեքներից ելնելով հողին հավասարեցրեց Երևանի ողջ մշակութային միջավայրը և հիմա բողոքում է, որ իրեն թույլ չեն տվել ավերածությունները հասցնել վերջնական կետին: Իսկ իր բարբարոսության համար հրաշալի բացատրություն է գտել. «Երիտասարդները կծնվեն ու նրանց չի հետաքրքրի, թե ինչ է եղել այդտեղ նախկինում ու ինչ կարծիքներ են եղել»: Նարեկ Սարգսյանը վատ պատկերացում ունի նոր սերնդի մասին: Շատ ավելի մեծ է հավանականությունը, որ երիտասարդները կգան, ու նրանց չի հետաքրքրի, թե ով էր և ինչ էր Նարեկ Սարգսյանը:

 







Դիտումների քանակ 21220


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Մեդալներ ձախողվածների համար

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017


ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շն...

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017


Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգս...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
1

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ մի...

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահա...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015


Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրան...

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015


Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ա...

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Սեպտեմբերի 26, 2015


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն հասցրել է մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը մեջ-մեջ անել: Եվ քանի որ այլևս ոչ մի թիզ հո...

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Մայիսի 7, 2015


Ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդարանը քննարկում է խոպանչի շինարարների ճակատագիրը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ