Սովորական խայտառակություն

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Դեկտեմբերի 23, 2016
Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Գնումների ոլորտը թափանցիկ դարձնելու նախաձեռնությունը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամենասիրած թեմաներից է: Նա պատրաստ է ժամերով խոսել դրա մասին, բայց մինչև այն պահը, երբ խոսքը կհասնի «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով այսուհետ գաղտնիք կհամարվեն նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի ծախսերը: Գաղտնիքը՝ գաղտնիք, սակայն մարդիկ իրավացիորեն մտավախություններ ունեն, որ դա իր հերթին կարող է բերել կոռուպցիոն ռիսկեր:

 

Եվ ահա նախարար Արամյանն այս հարցին պատասխանելու համար իրեն նետում է բոլորովին անծանոթ և իր իրավասություններից դուրս գտնվող մի միջավայր՝ դիմելով աղետալի համեմատությունների, ինչի արդյունքում այնպես է ստացվում, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանեցին միայն այն բանի համար, որ այդ երկրում «Գնումների մասին» օրենքը Հայաստանի ֆինանսների նախարարի ձեռքի տակով չէր անցել:


«Եթե ցանկացած անձ, այդ թվում՝ ես, տեղեկանում եմ, թե որ ընկերությունն է սպասարկում նախագահի կամ վարչապետի մեքենաները, կարծում եմ՝ մեծանում են անվտանգության ռիսկերը»,- ընդգծում է Արամյանը և խորհուրդ է տալիս չընկնել էմոցիաների գիրկը: Իհարկե, կարելի է հետևել նախարարի խորհրդին, հույզերը մի կողմ դնել, մտահոգվել անվտանգությամբ, հասկանալ, որ ապրում ենք բարդ տարածաշրջանում և նման այլ բաներ: Բայց այսքանով հանդերձ նորից ու նորից պիտի հարցնենք, որ եթե բոլորովին պարտադիր չէ իմանալ, թե, ասենք, վարչապետը կամ ԱԺ նախագահը որ ռեստորանում պետք է իրենց հյուրերին ճաշ տան, ապա սա ի՞նչ կապ կարող է ունենալ նրանց կատարած գնումների հետ: Մի՞թե հրապարակելով թվերն այն մասին, թե այդ ճաշը որքան արժեցավ երկրի բյուջեի համար, մենք ինչ-որ մեկին հարվածի տակ ենք դնում: Ի վերջո, մեր ի՞նչ գործն է, թե պաշտոնյան ինչ մեքենայով, ինչ երթուղով, ում հետ և որ խորտկարանն է գնացել: Դա թող մնա Վարդան Արամյանի, ԱԱԾ-ի, Ոստիկանության, անվտանգության ծառայության գաղտնիքը: Մեզ ընդամենը ասեք, թե ծախսն ինչքան կազմեց, որովհետև եթե հանկարծ վաղը պարզվի, որ ոչ մի հյուր էլ չեն կերակրել, այլ տվյալ չինովնիկն այդ գումարով սիրելի կնոջ համար թանկարժեք զարդեր է գնել, ապա Արամյանի փաստարկներն ի՞նչ կարող են շտկել: Թե չէ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը միակ ու անբեկանելի օրինակ դարձնելով օրենքի նախագիծ չեն տանում խորհրդարան:







Դիտումների քանակ 38615


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չեն անում, բայց մտածում են

Չեն անում, բայց մտածում են

Փետրվարի 10, 2018


Խոստովանությունն այն մասին, որ առաջիկայում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, ոչ միայն մեծ հիասթափության պատճառ դ...

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Փետրվարի 8, 2018


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ավտոմեքենաների գույքահարկի չափի սահմանման մասին առանձնահատուկ վերաբերմունք ունի և կողմ չէ այ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Դեկտեմբերի 25, 2017


Երկնային կյանքին հավատալու մի քանի եղանակներ կան: Օրինակ, մոլեռանդ հավատացյալները դա ընդունում են մի կերպ, իսկ ահա Աշտարակի քաղ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Նոյեմբերի 15, 2017


Աղքատ երկրի համար խնայողությունը ծայրահեղ անհրաժեշտություն է: Եթե միջոցներն անբավարար են, ուրիշ ոչինչ չի մնում, քան հրաժարվել ո...

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Նոյեմբերի 6, 2017


Լինում են անցանկալի հարցեր` անցանկալի պատասխանների համար: Մարդիկ սովորաբար հակված են շրջանցել դրանք: Բայց միշտ չէ, որ դա հաջողվ...

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Հոկտեմբերի 31, 2017


Սև հումորի գլուխգործոց կարելի է համարել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն միտքը, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է...

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Հոկտեմբերի 30, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ 2018 թվականին Հայաստանի պետական ապարատը կկրճատվի գրեթե 5560 մարդով: Ֆինանսների նախարար Վարդա...

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Սեպտեմբերի 28, 2017


Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվ...

Հազարը մեկի դիմաց

Հազարը մեկի դիմաց

Սեպտեմբերի 27, 2017


Ամբողջ տարին կրճատում ու կրճատում էին: Ամբողջ տարին փակում ու փակում էին: Ամբողջ տարին օպտիմալացնում ու խնայում էին: Հիմա այդ ք...

Էշն էլ դա կանի

Էշն էլ դա կանի

Սեպտեմբերի 25, 2017


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առա...

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Հուլիսի 27, 2017


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ: Բայց...

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Հունիսի 21, 2017


Ազգային ժողովն այսօր քննարկում էր կառավարության ծրագիրը և առաջին գծում բուռն պայքար էր մղում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյ...

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Մարտի 30, 2017


Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն իր համակիրներին պատմում էր այն մասին, թե ինչպես է ինքը փշաքաղվել, երբ իմացել է, որ իրենց դաշին...

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Հունվարի 12, 2017


Հետտոնական տրամադրություններն իրենց հետքն առաջին հերթին թողեցին կառավարության որոշումների վրա: Այսօր շարունակվեց կադրային ու կա...

Երկու վտանգի արանքում

Երկու վտանգի արանքում

Դեկտեմբերի 26, 2016


Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմում է շուրջ 5.6 միլիարդ դոլար, որը շարունակել է աճել՝ կազմելով ՀՆԱ-ի...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Նոյեմբերի 2, 2016


2017թ. բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը աչքալուսանք տվեց ժողովրդին՝ տեղեկացնելով, որ թոշակներն ու ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ