Ազգային խայտառակություն

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Դեկտեմբերի 24, 2016
Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Ամանորի նախաշեմին ՀՀԿ գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Եթե իսկապես եղել է նման հրահանգ, ապա նաև դժվար չէ կռահել, թե ով կարող էր այդ հորդոր-հանձնարարականի հեղինակը լինել: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս դեպքում հայաստանյան էլիտայի անհամեստ դեմքերը որևէ կերպ ցանկություն չունեն հնազանդության նախանշաններ ցուցաբերել, քանի որ մյուս հարցերում զիջել կարող են, բայց փառասիրական մղումների նկատմամբ որևէ սահմանափակում հանդուրժելու պատրաստ չեն:

 

Օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) թեև նշել է, որ ինքն Ամանորի տոներին կլինի տանը, բայց համեստության մասով բորբոքվել է։ «Նման բան չկա, անհեթեթություն ա»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե անհեթեթն ինչն է՝ արգելե՞լը, թե՞ չափավոր լինելը: Ամեն դեպքում Շմայսը հավելել է, որ իրենց տանը սովորականից ավելի համեստ սեղան է դրվում՝ հետևությունները հանձնելով մեր երևակայությանը:


Ենթադրությունները, որ այդ աղքատիկ սեղանի մոտ Առաքել Մովսիսյանը կարող է նույնիսկ սովամահ լինել, հազիվ թե արդարացվեն: Ճիշտ այդպես կշտացած վիճակում տոները կանցկացնի նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), որը տոների հեռանկարում այնքան է շփացել, որ նույնիսկ առանց վարանելու հայտարարել է. «Իմ առաջ ոչ ոք իրավունք չունի արգելքներ դնել... Տանն եմ անցկացնելու, բայց էդ ո՞վ իրավունք ունի մեզ արգելի»:


Եթե միայն Յուվեցի Կարոյին ասեին, թե գոնե տեսականորեն ով իրավունք կարող է ունենալ իրեն արգելելու, որ որկրամոլությամբ չզբաղվի, տեսնես նա կրկի՞ն այդքան համարձակ պատասխան կտար: Բայց առայժմ նա խռոված շեշտելով ավելացնում է. «Որ պատգամավոր ենք, ուրեմն իրավունք չունե՞նք…»: Հենց այս կետի վրա արժե Կարո Կարապետյանին հիշեցնել, որ նա ոչ միայն պատգամավոր է, այլև այն գործարարը, ով մինչև հիմա չի վճարել խաղողագործերի միլիոնավոր դրամների պարտքը և հենց միայն այդ պատճառով հաստատ իրավունք չունի որովայնը չափից ավելի լցնել՝ այն դեպքում, երբ գյուղացիները նրա պատճառով պիտի Ամանորը դիմավորեն դատարկ գրպաններով: Իսկ որ Յուվեցի Կարոն նաև պատգամավոր է, դա արդեն շատ մեծ թյուրիմացություն է, ու տա Աստված, որ նոր տարում այդ աղաղակող սխալն ուղղվի:






Դիտումների քանակ 51511


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Դեկտեմբերի 29, 2017


Ի՞նչ բան են Նոր տարին, Ամանորի հեքիաթը, Սուրբ ծննդյան խորհուրդը: Մարդիկ այս մասին շատ բան կարող են ասել, բայց ոչ երբեք այն, ինչ...

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Նոյեմբերի 24, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նորին մեծություն բռնաբարիչ Շմայսը, ով այս տարվա խորհրդարանական ընտրութ...

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Հոկտեմբերի 12, 2017


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այսքան աղմուկի պատճառ դարձավ և դեռ շարունակում է արյուն պղտորել, ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Շմայսը սիմվոլ է

Շմայսը սիմվոլ է

Հունիսի 2, 2017


Եթե որևէ մեկը հույսեր է փայփայում, թե վերջապես ազատագրվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ներկայությունից, ապա չարաչար...

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Ապրիլի 24, 2017


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խո...

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Ապրիլի 3, 2017


Տխուր լուր ենք ստանում Արմավիրի մարզից. Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ...

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ապրիլի 2, 2017


Այսօր լրագրողների տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Արարատի մարզի, Շահումյան գյուղի 12/35 ընտրատեղամասում Ազգային Ժողովի պատգամավ...

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Մարտի 29, 2017


Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայս բռնաբարը, գիտի...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Ազնվագույն Շմայսի նամուսը

Ազնվագույն Շմայսի նամուսը

Փետրվարի 23, 2017


Այսօր Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ նահապետ Գալուստ Սահակյանն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են անկախ ...

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Փետրվարի 19, 2017


Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց մասնակիցներն արդեն հաշվարկում են իրենց ռեսուրսները, հնարավորությունները, պոտենցիալը...

Ե՞րբ են դատելու Յուվեցի Կարոյին

Ե՞րբ են դատելու Յուվեցի Կարոյին

Փետրվարի 6, 2017


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Յուվեցի Կարոն ընդդեմ Արթուր Զադոյանի քրեական գործի...

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Փետրվարի 5, 2017


Մարդիկ, ովքեր սիրում են երազել երանելի իրավիճակների մասին, Հայաստանի ապագա խորհրդարանը պատկերացնում են մի վայր, որտեղ պիտի մուտ...

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Հունվարի 26, 2017


Ներկա պահին մեծ թվով մարդիկ Հայաստանում խորը դեպրեսիա են ապրում: Այդ հոգեվիճակն այս անգամ ոչ մի կապ չունի սոցիալ-տնտեսական անմխ...

Շմայս, թարգի...

Շմայս, թարգի...

Դեկտեմբերի 22, 2016


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքական գործունեություն ծավալելու թեման այս օրերին ամենատարածվածն է, իսկ դրա...

Նոր տարին կդիմավորեն խաբված

Նոր տարին կդիմավորեն խաբված

Դեկտեմբերի 21, 2016


Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարար Ռոբերտ Մակարյանի միջոցով խոստովանեց, որ մեկ տարի և երեք ամիս շարունակ պետութ...

Շմայսը չի ամաչում, բայց նեղվում է

Շմայսը չի ամաչում, բայց նեղվում է

Դեկտեմբերի 12, 2016


ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր «Զինվորական ծառայություն անցնելու» մասին ...

Որտե՞ղ է Շմայսի անվան փողոցը

Որտե՞ղ է Շմայսի անվան փողոցը

Նոյեմբերի 8, 2016


Երբ հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին որոշում է կայացրել փողոցներից մեկը կոչել Արամ Ասատրյանի անունով, վրդովմո...

Շմայսը չի ամաչում, իսկ ՀՀԿ-ն ամաչո՞ւմ է

Շմայսը չի ամաչում, իսկ ՀՀԿ-ն ամաչո՞ւմ է

Հոկտեմբերի 24, 2016


Ինչ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) բավական ակտիվացել է: Գուցե պ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ