Սովորական խայտառակություն

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

Դեկտեմբերի 29, 2016
ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

Խնայողության խստագույն ռեժիմի անցնելու մասին կառավարության ղեկավարի հանձնարարականը չի տարածվում արտոնյալ խավի վրա: Այս իրողությունը լավագույնս փաստում է կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը, ով նույնիսկ նման պահանջը գրեթե անձնական վիրավորանք է համարում: Ազնվազարմ, ունևոր, բարձրաշխարհիկ, արիստոկրատական արյունից սերված Հարությունյանի համար նվաստացուցիչ քայլ է իր առջև որոշակի պայմաններ դնելը, իսկ բարեկեցիկ կյանքի հատուկ ատրիբուտներից զրկելն ընդհանրապես աններելի հանցանք է:


Բանն այն է, որ Վարդան Հարությունյանը շարունակում է ճանապարհորդել միայն բիզնես կարգով, իսկ եթե որևէ մեկը հանդգնի նրան հիշեցնել վարչապետի խոսքերը, ապա ՊԵԿ ղեկավարից կստանա այսպիսի պատասխան. « Երեկ չեմ սկսել բիզնես դասով թռչել և վաղը չեմ դադարելու այդ դասով թռչել»: Նման արձագանքը ենթադրել է տալիս, որ Հարությունյանի պորտը, հավանաբար, ժամանակին «Բոինգի» մեջ են կտրել, բայց քանի որ գործադիրում դրա մասին տեղյակ չեն, ապա խոցված արժանապատվությամբ պաշտոնյան մանրամասնում է. «Ձևակերպվել է էկոնոմ դասի տոմս, իսկ տարբերությունը ես եմ լրացուցիչ վճարել: Եթե անհրաժեշտ լինի, ապա պատրաստ եմ տոմսի համար ամբողջությամբ վճարել: Ես չեմ փորձում Հռոմի պապից ավելի մեծ կաթոլիկ լինել: Ես չեմ պատրաստվում էկոնոմ դասով թռչել միայն ինչ-որ մեկին դուր գալու համար»:


Տեսնես ո՞վ է այդ մեկը, ում Վարդան Հարությունյանը ոչ մի գնով դուր գալ չի ցանկանում: Եվ մինչ մենք կփորձենք դա կռահել, ՊԵԿ ղեկավարն այդ ընթացքում նաև կհայտարարի, որ հեծանիվով չի երթևեկի, ձի ևս չի հեծնի, այլ կթռչի միայն բիզնես դասով, ըստ որում՝ եթե պետգնումների ընթացակարգերը թույլ տան, ապա նաև իր հաշվին:


Եկեք այս անգամ չհարցնենք, թե պետական ծառայող Հարությունյանին որտեղից այդքան փող: Հաստատ կպարզվի, որ ժառանգություն է ստացել մեծահարուստ նախնիներից: Բայց փոխարենը կարող ենք մեծահարուստ չինովնիկին առաջարկել ավելի օպտիմալ տարբերակ: Արդյոք ճիշտ չի՞ լինի, եթե նա անձնական ինքնաթիռ գնի և հենց դրանով էլ թռչի՝ ուր կցանկանա, բայց պայմանով, որ վառելիքը պետությունը չի գնի: Ընդ որում, վերադառնալը պարտադիր չէ:






Դիտումների քանակ 21627


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

Ոչ միայն խնձոր

Ոչ միայն խնձոր

Մայիսի 2, 2017


Երկարատև ու համառ աղմուկ-աղաղակից հետո վերջապես Պետական եկամուտների կոմիտեն որոշեց քնից արթնանալ և պարզել, թե այդ ինչպե՞ս, ինչ ...

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

Ապրիլի 25, 2017


Տեղեկությունն այն մասին, որ հայկական շուկայում օրը ցերեկով ադրբեջանական խնձորներ են վաճառվում, արագորեն տարածվեց լրատվամիջոցներ...

Մնաց 48 տոկոսը

Մնաց 48 տոկոսը

Հունվարի 23, 2017


Այսօր պետեկամուտների կոմիտեն մի ինքնագովերգող հայտարարություն էր տարածել իր աշխատանքային արդյունավոտության մասին, որի իմաստը հե...

Աչքաչափով կառավարությունը

Աչքաչափով կառավարությունը

Հոկտեմբերի 29, 2016


Նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը դատարկված բյուջեն ամեն գնով լիցքավորելու խնդիրն է, թեև ամեն գնով ասվածը ենթադրում է օ...

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

Հոկտեմբերի 12, 2016


Վարդան Հարությունյանին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու փաստը յուրաքանչյուրն ընկ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Էլ ի՞նչ մնաց ծախելու
Հունվարի 11, 2018


Էլ ի՞նչ մնաց ծախելու

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ