Սովորական խայտառակություն

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017
Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունների ու մեկնաբանությունների տեղիք է տվել: Սակայն իրավիճակը հազիվ թե այնքան միանշանակ է, որքան փորձում են այն ներկայացնել: Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ իբր Լիսկայի` ՀՀԿ կառույցի ղեկավար չլինելը դեռ չի նշանակում, որ նա գործ չունի անելու: «Իրենք իրենց գործն ունեն կուսակցությունում։ Նա ՀՀԿ երկարամյա անդամ է»,- ասում է Բաղդասարյանը:

 

ՀՀԿ-ական պատգամավորի բացատրությունները փոքր-ինչ ընդհանրական ու անորոշ են, հատկապես եթե խոսքն այն Խաչատրյանի մասին է, ով մշտապես հայտնի է եղել հարազատ կուսակցության համար բարձր տոկոսներ ապահովելու հմտություններով: Եվ նրանից միանգամից հրաժարվելը չի կարող մնալ անհետևանք, էլ չենք խոսում այն մասին, որ Լիսկային վերստին օգտագործելու շանսերը խիստ նվազել են:


Հասկանալի է, որ Սուրիկ Խաչատրյանի այս հերթական հրաժարականը ևս հենց այնպես տեղի չունեցավ: Նույնիսկ կարելի է ենթադրել, որ դա եղել է հենց Լիսկայի անձնական ցանկությամբ` մի տեսակ պատիժ ու սպառնալիք իր կուսակիցներին: Սովորաբար նման կերպ վարվում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են շրջապատին ցույց տալ իրենց իրական արժեքը: Հիմա Լիսկան «գին բարձրացնելու» խնդիր ունի: Իսկ այդ նպատակն իրագործելու համար նա ընդունակ է անել ամեն բան, որ իր հաջորդի` ՀՀԿ Սյունիքի կառույցի նոր ղեկավար, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի բոլոր նախաձեռնությունները ձախողվեն:


ՀՀԿ-ում բոլորից լավ գիտեն Խաչատրյանի իրական բնույթը: Եվ որպեսզի հետևանքներն իսկապես աղետալի չլինեն, այդ պատճառով էլ այժմ Վահրամ Բաղդասարյանը շտապում է կուսակցության անունից հայտարարել, թե իրենք Լիսկային վերջնականապես ու մեկընդմիշտ դուրս չեն գրել, և նա շարունակում է դիտվել յուրային: Այլ կերպ ասած` հանգստացնում են զայրացած նախկին մարզպետին, նրա գլխի տակ փափուկ բարձեր են շարում, որպեսզի բացառվի թիկունքից իջեցվող հարվածը: Մնում է հուսալ, որ Լիսկան կհանդարտվի ու տեղի կտա, թեև դա ոչ ոք չի կարող հաստատապես պնդել:







Դիտումների քանակ 32165


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Փետրվարի 14, 2018


Կինեմատոգրաֆը մեր երկրում նահանջ է ապրում: Այս տեսակետը շատերն են կիսում, բայց ոչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Աս...

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամե...

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Դեկտեմբերի 5, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ ինքը չի ժխտում, թե կա աղքատություն երևույթ: Այսինքն, աղքատությունը ...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Մի արատավորեք արատավորվածը

Մի արատավորեք արատավորվածը

Սեպտեմբերի 19, 2017


Արդվիի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալվող ճակատամարտը նախկինի պես մնում է թեժ ու լարված: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նահա...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Կապը կտրած Լիսկան

Կապը կտրած Լիսկան

Փետրվարի 8, 2017


Հայ գիտակրթական համակարգը ծանր կորուստ կրեց: Վարչապետի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը հանվեց Գորիսի ...

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Հունվարի 26, 2017


Այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքից նախ իր սիրելի պաշտոնը խլեցին, իսկ հետո՝ նաև այդ մարզի ՀՀԿ ...

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Հունվարի 21, 2017


Հարազատ կուսակցությունից մինչև հոգու խորքը վիրավորված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հատկապես այն պահից ի վեր, երբ ն...

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Դեկտեմբերի 30, 2016


Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը կարծես թե պատրաստվում է իր կենսագրության ամենացավալի է...

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Դեկտեմբերի 21, 2016


Երբ աշխատանքից ազատեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, շատերը շտապեցին մտածել, թե Լիսկայի ժամանակաշրջանն ավարտվեց:...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Հոկտեմբերի 19, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վաղը կներկայացվի ու կքննարկվի ԱԺ-ում: Մինչ այդ ԱԺ խմբակցությունների մի մասը խո...

Լիսկան և Ֆեյսբուքը

Լիսկան և Ֆեյսբուքը

Հոկտեմբերի 18, 2016


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի հաշտվում իր պաշտոնաթողության մտքի հետ: Այդ ծանր հարվածն այնպես է ազդել նրա վրա, որ...

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Հոկտեմբերի 10, 2016


Երբ ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեցին ու հետո նորից նշանակեցին, նրան մարզի սահմանների մոտ տեղաց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ