Սովորական խայտառակություն

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Հունվարի 12, 2017
Մեծի և շատ մեծի տարբերությունը

Հետտոնական տրամադրություններն իրենց հետքն առաջին հերթին թողեցին կառավարության որոշումների վրա: Այսօր շարունակվեց կադրային ու կառուցվածքային ջարդը: Փակվեցին մի քանի հաստատություններ, բազմաթիվ չինովնիկներ գործազուրկ դարձան հանուն այն բանի, որ խնայվեն պետության առանց այդ էլ սուղ միջոցները:

 

Բայց մինչ ոմանք հիմնական նպատակի համար հատուցում են իրենց աշխատանքով ու պաշտոնով, որոշ գերատեսչություններ շարունակում են մնալ արտոնյալ դիրքերում և մտադրություն էլ չունեն որևէ կերպ զիջումների գնալ: Դրանց թվում է նաև ֆինանսների նախարարությունը: Այս կառույցի պատերի ներսում նույնիսկ լսել չեն ցանկանում գերատեսչական ծախսերի կրճատման մասին, էլ ուր մնաց, թե որոշակի քայլեր ձեռնարկեն:


Օրինակ, նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարվել Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հայարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից: Հիշեցնենք, որ այդ տարածքը վարձակալվել էր դեռևս ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի օրոք` 2014 թվականին, թեև նախարարության աշխատակազմն իր զբաղեցրած շենքում որևէ խնդիր կամ նեղվածքի մասին դժգոհություն չուներ: Բայց ամենակարող Խաչատրյանն այն ձեռք բերեց ու 2150 քմ տարածքի դիմաց տարեկան վճարում էր 124 մլն դրամ:


Հիմա եկել է նոր նախարարը` Վարդան Արամյանը: Հարմար առիթ էր հրաժարվել նախորդի թույլ տված անիմաստ շռայլություններից: Բայց արի ու տես, որ թեև Արամյանը դեռ չի վերածվել Խաչատրյանի, սակայն սա էլ հոգեպես պատրաստ չէ լիովին ձերբազատվել նախարարական բարդույթներից: Այդ իսկ պատճառով էլ զոհաբերությունը եղել է մասնակի, այսինքն՝ Արամյանն ընդամենը 400 քմ կամ 8 մլն դրամով է կրճատել այդ շռայլությունը: Արդյունքում՝ շատ մեծ մսխումը դարձել է ընդամենը մեծ մսխում: Այս ֆոնին նա կարող է ասել, թե առաջընթաց կա: Մնում է միայն բացատրել, թե իր ինչին է պետք վարձակալված հսկայական տարածքը:







Դիտումների քանակ 16549


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չեն անում, բայց մտածում են

Չեն անում, բայց մտածում են

Փետրվարի 10, 2018


Խոստովանությունն այն մասին, որ առաջիկայում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, ոչ միայն մեծ հիասթափության պատճառ դ...

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Փետրվարի 8, 2018


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ավտոմեքենաների գույքահարկի չափի սահմանման մասին առանձնահատուկ վերաբերմունք ունի և կողմ չէ այ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Դեկտեմբերի 25, 2017


Երկնային կյանքին հավատալու մի քանի եղանակներ կան: Օրինակ, մոլեռանդ հավատացյալները դա ընդունում են մի կերպ, իսկ ահա Աշտարակի քաղ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Նոյեմբերի 15, 2017


Աղքատ երկրի համար խնայողությունը ծայրահեղ անհրաժեշտություն է: Եթե միջոցներն անբավարար են, ուրիշ ոչինչ չի մնում, քան հրաժարվել ո...

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Նոյեմբերի 6, 2017


Լինում են անցանկալի հարցեր` անցանկալի պատասխանների համար: Մարդիկ սովորաբար հակված են շրջանցել դրանք: Բայց միշտ չէ, որ դա հաջողվ...

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Հոկտեմբերի 31, 2017


Սև հումորի գլուխգործոց կարելի է համարել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն միտքը, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է...

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Հոկտեմբերի 30, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ 2018 թվականին Հայաստանի պետական ապարատը կկրճատվի գրեթե 5560 մարդով: Ֆինանսների նախարար Վարդա...

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Սեպտեմբերի 28, 2017


Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվ...

Հազարը մեկի դիմաց

Հազարը մեկի դիմաց

Սեպտեմբերի 27, 2017


Ամբողջ տարին կրճատում ու կրճատում էին: Ամբողջ տարին փակում ու փակում էին: Ամբողջ տարին օպտիմալացնում ու խնայում էին: Հիմա այդ ք...

Էշն էլ դա կանի

Էշն էլ դա կանի

Սեպտեմբերի 25, 2017


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առա...

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Հուլիսի 27, 2017


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ: Բայց...

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Հունիսի 21, 2017


Ազգային ժողովն այսօր քննարկում էր կառավարության ծրագիրը և առաջին գծում բուռն պայքար էր մղում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյ...

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Մարտի 30, 2017


Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն իր համակիրներին պատմում էր այն մասին, թե ինչպես է ինքը փշաքաղվել, երբ իմացել է, որ իրենց դաշին...

Երկու վտանգի արանքում

Երկու վտանգի արանքում

Դեկտեմբերի 26, 2016


Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմում է շուրջ 5.6 միլիարդ դոլար, որը շարունակել է աճել՝ կազմելով ՀՆԱ-ի...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Դեկտեմբերի 23, 2016


Գնումների ոլորտը թափանցիկ դարձնելու նախաձեռնությունը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամենասիրած թեմաներից է: Նա պատրաստ է ժա...

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Նոյեմբերի 2, 2016


2017թ. բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը աչքալուսանք տվեց ժողովրդին՝ տեղեկացնելով, որ թոշակներն ու ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ