Ազգային խայտառակություն

Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Հունվարի 14, 2017
Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Արդեն գրել էինք այն մասին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը մի գիտական հոդված էր նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ավելի ճիշտ` երաժշտության ասպարեզում վերջինիս անգնահատելի ծառայությունների մասին, պարոն Տարոնին գրեթե կանգնեցնելով Կոմիտասի ու Արամ Խաչատրուրյանի կողքին: Իսկ ահա Աննա Ասատրյանի անմիջական շեֆը` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այդ խայտառակ պատմության շուրջ բարձրացած աղմուկից հետո հիմա ջանում է չքմեղանալ, ձևանալ անտեղյակ և նույնիսկ հանդիմանել իր ենթակային:

 

Մարտիրոսյանը պնդում է, որ անձամբ չի կարդացել, ծանոթ չէ հոդվածին ու այդ պատճառով չի ցանկանա մեկնաբանել, միաժամանակ հավելելով. «Գիտական աշխատանքը պետք է գիտական թեմաներին նվիրված լինի, եթե գիտական աշխատանքը ուրիշ բաներ է շոշափում, ուրեմն այն գիտական չէ, չգիտեմ՝ ինչպես կարելի է որակել»:


Սա տարօրինակ արձագանք է թեկուզ այն պարզ պատճառով, որ Ակադեմիայի ղեկավարը պարզապես պարտավոր է իմանալ, թե ինչով են մարդիկ զբաղվում իր ղեկավարած հաստատությունում և ինչ աշխատանք են մատուցում երկրին ու գիտությանը: Մյուս կողմից` գիտական հոդվածների հրապարակումն, ինչպես հայտնի է, սիրողական գրքեր տպագրելու պես չէ, այն անպայման ենթակա է ԳԱԱ գիտխորհրդի հաստատմանը և ուրեմն կարիք չկա ասելու, թե հոդվածը երկրնքից է ընկել, իսկ իրենք հետո են իմացել դրա մասին:


Սակայն Ռադիկ Մարտիրոսյանը մեկ այլ զարմանալի միտք էլ է ասում` նկատելով, որ «ցանկացած գիտաշխատող չափը պետք է պահպանի բովանդակային և այլ առումներով»: Օրինակ, ակադեմիկոս Մարտիրոսյանն այդ չափը հրաշալի պահում է: Նա կարող է Հայաստանի մասին ասել, որ սա քոսոտ երկիր է, բայց գոնե այնքան է չափի մեջ, որ մինչև օրս Տարոն Մարգարյանին ակադեմիկոսի կոչում չի շնորհել և նրա կիսանդրին չի տեղադրել Ակադեմիայի ճեմասրահում: Իսկ սա, եկեք խոստովանենք, որ իրոք արժանի է խրախուսանքի:






Դիտումների քանակ 21862


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ծխելու լեզվական վնասները

Ծխելու լեզվական վնասները

Հունիսի 10, 2017


Հակածխախոտային պայքարը, որի մասին հանկարծ Հայաստանում հիշեցին ու որոշեցին առավել քան բուռն թափ հաղորդել, մինչ այս պահը դեռևս նե...

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Ապրիլի 22, 2017


Օրերս մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, թե առաջիկայում կմասնավորեցվի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը: Ասվո...

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016


Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու ...

Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Սեպտեմբերի 21, 2016


ՀՀ ԳԱԱ-ն սնվում է պետբյուջեից։ Սնվում է նվաստացուցիչ գումարներով։ ԳԱԱ-ի երկու հազար աշխատակիցների չնչին մասը զանազան դրամաշնորհ...

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

Հունիսի 27, 2016


Այսօր կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է ...

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մայիսի 14, 2016
1

Այն բանից հետո, երբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի շնորհիվ մեզ հայտնի դարձավ, որ քոսոտ երկիր ենք, իսկ քոսոտ երկրներում ռազմարդյ...

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Մայիսի 13, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համար մեր երկիրը քոսոտ է միայն այն ժամանակ, երբ նրանից աշխատանք...

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Մայիսի 10, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի նման քոսոտ երկիրը չի կարող զ...

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Մայիսի 5, 2016
3

Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ...

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ապրիլի 15, 2016
1

Պատերազմը հիշեցնել տվեց, որ մենք նաև Գիտությունների ազգային ակադեմիա ունենք և այդ հաստատությունում աշխատող գիտնականները պիտի մա...

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Փետրվարի 15, 2016
4

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ շվեյցարական HSBC բանկում խոշոր գումարների լվացման դեպքերի և կասկածելի անձանց ցանկում Ամենայն ...

Հայաստանի մի այլ ձևի եռյակը

Հայաստանի մի այլ ձևի եռյակը

Հոկտեմբերի 15, 2015


Այս եռյակի միության վրա չի կարելի զարմանալ, քանզի նրանց միավորել է Հայաստանի ամենատարածված ֆենոմենը` խայտառակությունը: Եվ ուրեմ...

Ռադիկ Մարտիրոսյանը ներում է Ռամիլ Սաֆարովին

Ռադիկ Մարտիրոսյանը ներում է Ռամիլ Սաֆարովին

Ապրիլի 3, 2015
1

Երբ 2012թ. օգոստոսի 31-ին ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին Հունգարիայի իշխանությունները արտահանձնեցին Բաքվին, Հայաստանը հայտարարե...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ