Ազգային խայտառակություն

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Հունվարի 16, 2017
Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուր տարածվեց այն մասին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Հաշված ժամերի ընթացքում տեղեկությունը տարատեսակ մեկնաբանություններով, դրամատիկ մանրամասներով ներկայացվեց հանրությանը: Ամեն անկյունում մեղավորներ էին փնտրում, պնդում էին, թե սա ոտնձգություն է քաղաքում արդար ընտրություններ անցկացնելու կողմնակիցների նկատմամբ, ինչի առաջամարտիկը իբր գեներալի որդին էր:

 

Հետո ընտրություններ եղան, Կարեն Գրիգորյանը հաղթեց, իսկ այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը ներկայացնում է կատարվածի իրական պատկերը և ի՞նչ է պարզվում. ոչ մի մահափորձ էլ տեղի չի ունեցել: Ավելին, եղել է ճիշտ հակառակը: «Արդյունքում՝ չի հիմնավորվել Ա. Թումանյանի կողմից Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանի կամ որևէ այլ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը, փոխարենն ապացույցներ են ձեռք բերվել Ա. Թումանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, առաջադրվել են մեղադրանքներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Փաստորեն պնդումները, թե իբր ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայրը, ոտքից գլուխ կեղծիք է եղել: Իսկ դրա փոխարեն ապացուցված փաստ է, որ հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը ու ենթարկվել ֆիզիկական բռնության:


Հիմա քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել գեներալի որդու երեք կամակատար մանկլավիկներին: Սրանք հավանաբար կգնան, կնստեն մի քանի տարի, իսկ Մանվել Գրիգորյանն ու նրա դաստիարակությունը լիովին յուրացրած որդի Կարենը կշարունակեն իշխել ու տնօրինել մյուսների ճակատագրերը այնպիսի հանգստությամբ, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել: Մինչդեռ օրենքը, որքան մեզ հայտնի է, պատիժներ է սահմանում նաև կազմակերպիչների և այն մարդկանց նկատմամբ, ովքեր կեղծ ու միտումնաբար խեղաթյուրված տեղեկություն են փոխանցում հանրությանը` մոլորեցնելով նրանց հատկապես ընտրությունների նախաշեմին: Դիտելով այդ օրերին Կարեն ու Մանվել Գրիգորյանների, ինչպես նաև նրանց մամլո քարտուղարի և նախընտրական շտաբի անդամների հարցազրույցները` իրավապահները բոլոր հիմքերը կունենան այս մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար:







Դիտումների քանակ 44551


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Մի գիշերում ուրացավ

Մի գիշերում ուրացավ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Ծիծեռնակաբերդում չկարողացավ կամ չցանկացավ...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Հունվարի 12, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Լենինից մինչև գեներալ Մանվել

Լենինից մինչև գեներալ Մանվել

Հուլիսի 15, 2017


Խորհրդային տարիներին աշակերտական կազմակերպությունը կոչվում էր պիոներիա: ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացվեց: Ասացին, որ չի կարելի ...

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մայիսի 22, 2017


Մինչև վերջին պահն այն ակնկալիքը կար, որ նորընտիր խորհրդարանը գոնե որակապես կտարբերվեր հնից և օրենսդիրների շարքերում տեղ չէին ու...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Մայիսի 8, 2017


Այսօր` Երկրապահի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, ԵԿՄ նախագահ, գեներալ Մա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Փետրվարի 8, 2017


Հեռուստալրագրողներին «տելեվիզոր» անվանող գեներալ Մանվել Գրիգորյանը խրոնիկական արգահատանք է տածում ամեն կարգի տեսախցիկների հանդե...

Ընտանիքի ինտելեկտուալը

Ընտանիքի ինտելեկտուալը

Դեկտեմբերի 28, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են երկպառակության առիթ դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքում: Տեղեկություննե...

Գեներալի որդին նաև դիզայներ է

Գեներալի որդին նաև դիզայներ է

Դեկտեմբերի 17, 2016


Նախատոնական տրամադրությունները հասան նաև Էջմիածին: Այսօր այդ քաղաքում միացվեց ամանորյա լուսավորությունը: Ավանդույթի համաձայն՝ հ...

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Նոյեմբերի 12, 2016


Գեներալ Մանվել Գրիգորյանը շատ է սիրում, երբ պատմում են Արցախում իր հերոսությունների մասին: Ճիշտ է, դրանց մեծ մասը հենց ինքն էլ ...

Գեներալ Մանվելի խելքը չի կտրում

Գեներալ Մանվելի խելքը չի կտրում

Հոկտեմբերի 27, 2016


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այլևս հետաքրքիր չէ գեներալ Մանվել Գրիգորյանի համար, քանի որ նա արդեն նախարար չէ: Մ...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը