Ազգային խայտառակություն

Սրբազա՞ն, թե՞ քաղաքապետի օգնական

Հունվարի 17, 2017
Սրբազա՞ն, թե՞ քաղաքապետի օգնական

Մենք արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանկարծ որոշել էր անդրադառնալ քաղաքական խնդիրներին, մասնավորապես Վանաձորի քաղաքապետի ընտրության շուրջ շարունակվող տարաձայնություններին ու պաշտպանել էր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շահերը: Այս տհաճ միջադեպի շուրջ բարձրացած աղմուկը դեռ չէր հանդարձվել, իսկ Սեպուհ սրբազանը կրկին որոշեց նախահարձակ լինել, և կիրակնօրյա պատարագից առաջ ու հետո դարձյալ քննադատություն է հնչեցրել ընդդիմադիր ուժերի և մասնավորապես ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին: Ըստ տեղեկությունների, բարձրաստիճան հոգևորականը նույնիսկ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել այդ մարդկանց և նրանց ընտանիքների նկատմամբ:


Հետաքրքրականն այն է, որ երբ նրան հարցրել են իր պահվածքի ու այն մասին, թե արդյո՞ք հոգևորականը պետք է զբաղվի քաղաքական հարցերով, սրբազանը արձագանքել է. «Մի՞թե հաշտություն, խաղաղություն ասելը քաղաքականություն է»: Սակայն չի բացատրել, թե ինչո՞ւ հատկապես հիմա որոշեց խաղաղության աղավնու դեր ստանձնել, երբ նույն բանը չէր անում ոչ թեժ ընտրապայքարի և դրան հաջորդած օրերին, այլ փոխարենը օրհնանքի խոսքեր էր շռայլում Մամիկոն Ասլանյանի հասցեին` արժանանալով վերջինիս բարեհաճությանը, իսկ Մարուքյանին բաժին է հանում միայն հայհոյանքները:


Մի բան հստակ է. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ոչ միայն կորցրել է չափի զգացողությունը, այլ թեմի առաջնորդից վերածվել է քաղաքապետի օգնականի` կատարելով նրա հանձնարարականները և սատարելով քաղաքական ուժերից մեկին: Սա, ինչ խոսք, հրաշալի տեսանելի է Մայր Աթոռից, սակայն կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռ չի շտապում քաշել իր ենթակայի սանձերը: Տպավորություն կա, որ նա էլ լռությամբ է խրախուսում օգնականի վերածված սրբազանի պահվածքը:







Դիտումների քանակ 34789


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մայիսի 4, 2018


ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այն համակիրներից էր, որն ի սկզբանե ավելի շատ էր քննադատու...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Ապրիլի 23, 2018


Հանրությանը ողջախոհության, բարոյական պահվածքի, սթափ դատողության մասին կոչերի պակաս այս օրերին չունեցանք: Նմանատիպ կոչեր հատկապե...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ապրիլի 19, 2018


Նախկին պատգամավոր, հիմա արդեն ընդամենը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շոյվում է, երբ իրեն համ...

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Ապրիլի 19, 2018


Այս օրերին բոլոր նրանք, ովքեր ուրիշ անելիք չունեն, նստում ու կոչեր են գրում` հասցեագրված կամ իշխանություններին, կամ ընդդիմությա...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Ապրիլի 3, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին պատաս...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Մարտի 16, 2018


Ինչպես հայտնի է, տևական ժամանակ Միացյալ Նահանգներում էր գտնվում ԱԺ պաշտոնական պատվիրակությունը: Հիմա նրանք արդեն վերադարձել են ...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Ոչ բաժանված, ոչ միասին

Ոչ բաժանված, ոչ միասին

Փետրվարի 17, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն այսօր ընթանում էր այն կասկածների ֆոնին, թե «Ելք» դաշինքը կարող է տրոհվել, և դաշին...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Հունվարի 8, 2018


Հայաստանում ով ասես, որ չի խոսում հեղափոխություն իրականացնելու մասին, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա: Բավական է մի փ...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ