Սովորական խայտառակություն

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017
ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ ձևավորել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ շտաբը գլխավորելու է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ավելի ճիշտ, Զուրաբյանն ինքն էլ շտապեց ավետել շահեկան նշանակումը, և որպեսզի կարևորագույնը չստվերվի երկրորդականով, նույնիսկ հարկ չհամարեց պատասխանել կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների հստակեցման վերաբերյալ հարցին: «Մենք այս պահին նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում և մամուլին ասելու բան չունենք»,-­ ասաց Զուրաբյանը:


ՀԱԿ-ի որոշումն արդեն իրողություն է, և հազիվ թե այն վերանայելու անհրաժեշտություն ծագի: Սակայն չի կարելի չնկատել, որ դա իրականում կոպիտ սխալ է, և նման կարևորագույն աշխատանքը Լևոն Զուրաբյանին վստահելն արդեն իսկ դատապարտված է ձախողման: Դժվար է ասել, թե ՀԱԿ-ում ընտրությունն ինչ սկզբունքով է կատարվել, բայց բավական է ընդամենը հայացք նետել նորանշանակ շտաբի պետի վերջին շրջանի աշխատանքներին, որպեսզի պարզ դառնա, թե որքան չնչին է նրա գործունեության արդյունավետությունը: Ասվածի լավագույն ապացույցը կարող են դիտվել Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված բանակցությունները, որոնցից շատերը դժգոհ մնացին, ՏԻՄ ընտրությունները, որտեղ ՀԱԿ-ը վերջին տեղում էր, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության բազմաշերտ տրոհումը, ՀԱԿ-ի հեղինակության ներկայիս աստիճանը և բազմաթիվ փոքր ու մեծ դրվագներ, որոնց վրա Զուրաբյանի կնիքը կա: Ու հիմա այդ մարդը պատրաստվում է համակարգել կուսակցության տեղական կառույցների աշխատանքը` գերազանց հասկանալով, որ վստահության բոլոր չափաբաժիններն արդեն սպառված են: Ահա այս պատկերն ունենալով` մնում է միայն մտածել, որ կամ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս հավատարիմ մարդիկ չունի, կամ նա Զուրաբյանի անձն օգտագործելու է իբրև ցուցադրանք, իսկ հիմնական աշխատանքը տարվելու է ստվերում, այլ մարդկանց միջոցով:







Դիտումների քանակ 20027


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Հունվարի 29, 2018


ՀԱԿ կուսակցության կարկառուն դեմքերից մեկը` Լևոն Զուրաբյանն այսքան ամիսներ հետո էլ ոչ մի գնով չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Դեկտեմբերի 11, 2017


«Ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց մարգարե լինել և կանխատեսել, թե ինչ կլինի»: Այս խոսքերի հեղինակը ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն...

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Նոյեմբերի 29, 2017


Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին մեր երկրում, հավանաբար, նոր մարդ է և այնքան էլ հստակ չի կողմնորոշվ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Ապրիլի 25, 2017


Սահմանադրական դատարանում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և այդ պատասխանատ...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Զուրաբյանը տնավորվել է դեսպանատանը

Զուրաբյանը տնավորվել է դեսպանատանը

Ապրիլի 17, 2017


Հինգ օր առաջ էր, երբ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Միացյալ Թագավորությա...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Մի տիկնոջ խորհուրդը Զուրաբյանին

Մի տիկնոջ խորհուրդը Զուրաբյանին

Ապրիլի 12, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Մի...

Ընդդիմության ամոթի նախապայմանը

Ընդդիմության ամոթի նախապայմանը

Ապրիլի 10, 2017


Ծանոթ իրավիճակ է, երբ պարտվածները չեն սիրում հաղթողներին: Սակայն հայաստանյան ընդդիմությունն իր համակրանքների ու հակակրանքների ա...

Կատարյալ ՀԱԿ-ի անկատար պահանջը

Կատարյալ ՀԱԿ-ի անկատար պահանջը

Ապրիլի 7, 2017


Սպասվում էր, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած քաղաքական ուժերից գոնե Կոնգրես- ՀԺԿ դաշինքը այլևս ոչինչ չէր ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ