Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-ն ընդդեմ Թրամփի

Հունվարի 20, 2017
ԱՄՆ-ն ընդդեմ Թրամփի

Օսկան Քոչարյան

 

Այսօր ԱՄՆ-ում թագադրում են Դոնալդ Թրամփին։ Դատելով ըստ ամենայնի՝ ընտրյալ նախագահն արմատական կամ գոնե էական ճշգրտումներ է մտցնելու անգլոսաքսոնական աշխարհաքաղաքականությունում։ Թրամփն, իհարկե, չի հրաժարվի աշխարհում ունեցած իր վասալներից, բայց հասկանում է, որ արդեն անհնար է, ավելին՝ հենց ԱՄՆ-ի համար է վտանգավոր այսուհետ ևս ձգտել համաշխարհային հեգեմոնիայի և առաջ մղել կառավարելի քաոսը։ Աշխարհում դոլարի պահանջարկը Թրամփը մտադիր է պահել այլ մեթոդներով։ Մասնավորապես, նա ասել է, որ մտադիր է իրականացնել Ամերիկայի վերաինդուստրիալացում, այսինքն՝ աշխատատեղերը Չինաստանից և Ասիայի այլ երկրներից վերադարձնել ԱՄՆ։ Թրամփը նաև պատրաստվում է չեղարկել նավթի արտահանման արգելքը և ապակոնսերվացնել նավթահանքերը։ Եվ Թրամփը պատրաստ է ճանաչել այլ գերտերությունների ազդեցության գոտիները։ Սա արդեն նշանակում է, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է այլ պետությունների գործերն անքաղաքավարի կառավարելուց, իսկ եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը գրեթե բոլոր համաշխարհային աշխարհաքաղաքական հակամարտությունների նախաձեռնողն է և աղբյուրը, ապա կարելի է եզրակացնել, որ աշխարհում նոր ժամանակներ են գալիս։


Դրա համար էլ ԱՄՆ-ում այսօր պառակտում ենք տեսնում։ Հասարակության կեսը և քաղաքական էլիտայի մեծամասնությունը չի ընդունում Թրամփի նախագիծը, նրանք ուզում են շարունակել ԽՍՀՄ փլուզմամբ սկսված ուղեգիծը։ Այսօր ԱՄՆ-ում տեղի են ունենում բողոքի աննախադեպ ակցիաներ ընդդեմ ընտրյալ նախագահի, ամերիկյան մայդանի նախանշաններ են հասունանում։ Թրամփի դեմ են Հոլիվուդի աստղերը և կոնգրեսը, որը ցայժմ հավանություն չի տվել և ոչ մի նախարարի։ Իսկ դա արդեն հազվադեպ բան է, և Թրամփը գրեթե ի վիճակի չի լինի աշխատել առաջիկա ամիսներին։ Պարադոքսալ է նաև այն, որ Թրամփին ավելի շատ համակրում են արտասահմանում, ինչը նույնպես նախկինում չի նկատվել։ Ավելին, ողջ երկրում տեղի են ունենում վճարված հանրահավաքներ, այսինքն՝ մարդկանց քշում են դեպի ընդվզման հանրահավաքներ փողով, ինչպես Հայաստանում, և այս փաստը մեզ ուրախացրել է։


Մի խոսքով՝ առաջիկա ամիսները ցույց կտան, թե who is mr Trump։ Ասել, թե ԱՄՆ-ի հանդեպ ատելությունն աշխարհում կմարի՝ դեռ վաղ է։ Եվ ինչ էլ որ ասի կամ անի Թրամփը՝ ամենուրեք և միշտ չարախնդալ ցանկացողներ կգտնվեն։ Եվ այս մասին վկայում է ստորև ներկայացվող նյութը։ Այն հրապարակում ենք առանց մեկնաբանությունների։


Ուկրաինական ձեռնարկ ամերիկյան մայդանի համար


Ինչպես ասում են՝ ալահվերդի։ Մեր մայդանից՝ ձեր մայդանին։ Չէ՞ որ մի քանի տարի առաջ հենց ամերիկացիներն օգնեցին տապալել արյունալի տիրան Յանուկովիչի դիկտատուրան։ Իսկ ինչպես առածն է ասում. մեղքը՝ լալով, պարտքը՝ տալով։


Ուրեմն՝ հաղթե՛նք


Եվ այսպես, խաղաղության համար ժամանակն ավարտվում է։ Ամերիկյան եղբայրակիցներին հարկավոր է շտապ վերցնել անձրևանոցները, սուրճ և լավ տրամադրություն ու դուրս գալ փողոց, թե չէ Թրամփին կթագադրեն Վաշինգտոնում։ Դա պարզապես աղետ կլինի առաջադեմ ողջ մարդկության համար, ուստի դա ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։


Ձեռքսեղմովի բոլոր քլինթոնականներին և լիբերալ-գենդերականներին առաջարկում ենք լսել ուկրաինական ձեռնարկին ամերիկյան մայդանի համար, որը կազմվել է Ուկրաինացի ազգի մեծ մայդանի և Ազատության հեղափոխության մոտիվներով։


Ամերիկացի եղբայրակիցներին ցանկանում ենք ստեղծագործական մեծ հաջողություններ հանուն ամեն վատ բանի դեմ ամենայն բարիքի հաղթանակի դժվարին պայքարում։ Թող ավելի շատ լինեն այս տիպի գեղեցիկ և տարբեր կարգախոսները՝ «Դոնալդյակային՝ գիլյոտինի», «Կորչի՛ Թրամփը» և այլն։ Միացրեք երևակայությունը և կրեատիվություն ցուցաբերեք։ Անվադողեր քարշ տվեք և փայտ պատրաստեք։


Դե, իսկ մենք կնայենք, քանզի հիմա մեր հերթն է ծիծաղելու։

 

Աղբյուրը՝ ЖУРНАЛИСТСКАЯ ПРАВДА




































Դիտումների քանակ 58614


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Սեպտեմբերի 21, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել: Բայց ամենաշատը նրանից կարելի է անտեղյակություն սպասել: Այդ բանը նախագահը մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Թրամփ-անհաջողակը

Թրամփ-անհաջողակը

Հունիսի 16, 2017


Դոնալդ Թրամփի երրորդ կինը (ինչպեսև առաջին երկուսը) երբեք առաքինությամբ աչքի չի ընկել, և սոցցանցերի օգտատերերը կանոնավորապես կա...

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017


Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապար...

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Մարտի 26, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է 375 մլրդ դոլար այն քայլերի համար, որոնք ՆԱՏՕ-ն ձեռնարկե...

Դոնալդ Թրամփի աղջիկը տանը չի մնա

Դոնալդ Թրամփի աղջիկը տանը չի մնա

Մարտի 23, 2017


Ընտրությունների մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժերի համար վերջերս մոդայիկ է դարձել խոսել կոալիցիաներից, այսինքն՝ խոսել այն մաս...

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Փետրվարի 16, 2017


Ամերիկայից ստացվող նորությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, ասես այնտեղ հաճախ է եղել Տիգրան Ուրիխանյանը և խորհրդատվությո...

Ինչպես Թրամփը խլեց մեր տունը

Ինչպես Թրամփը խլեց մեր տունը

Փետրվարի 2, 2017


Մենք սա միասին ենք գրել, քանի որ մեր մեջ ընդհանուր ինչ-որ բան կա։ Որոշ բաներ միանգամայն ակնհայտ են։ Մենք Միացյալ Նահանգներ ենք ...

Հայ գրանտակերներին սև օրեր են սպասվում

Հայ գրանտակերներին սև օրեր են սպասվում

Հունվարի 27, 2017


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհին զարմացնելու և զայրացնելու բազմաթիվ առիթներ ունեցավ: Բայց դրանցից մեկը հատկապես անսպ...

Սաակաշվիլին թփերում

Սաակաշվիլին թփերում

Հունվարի 22, 2017


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գնացել էր Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասն...

Ամերիկյան ողբերգություն

Ամերիկյան ողբերգություն

Հունվարի 21, 2017


Չէր հասցրել Դոնալդ Թրամփը ձեռքը վերցնել կառավարման սանձերը, երբ անմիջապես էլ համատիեզերական մասշտաբի ողբերգություն հրահրեց։ Երդ...

Ծառուկյանի պատասխան հարվածը Միացյալ Նահանգներին

Ծառուկյանի պատասխան հարվածը Միացյալ Նահանգներին

Հունվարի 17, 2017


Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանը և քաղաքականությունում գտնվող մյուս հայ օլիգարխները լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ-ում։ Ավելի ճիշտ՝ ա...

Ուկրաինացիներն ուզում են խաբել Թրամփին (կամ սպանել)

Ուկրաինացիներն ուզում են խաբել Թրամփին (կամ սպանել)

Դեկտեմբերի 7, 2016


Ուկրաինացիները չեն դադարում զարմացնել աշխարհին իրենց ինքնատիպությամբ և ֆանտասմագորիայի հանդեպ հակումով։ Հենց որ համաշխարհային Զ...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Քլինթոնի ընտրարշավը վերածվում է պոռնոգրաֆիական թրիլերի

Քլինթոնի ընտրարշավը վերածվում է պոռնոգրաֆիական թրիլերի

Նոյեմբերի 4, 2016


Խումա Աբեդինը Սաուդյան Արաբիայում հարազատ իսլամիստների հետ մեծացած մուսուլմանուհի է և Հիլարի Քլինթոնի վստահված անձը՝ 20-ամյա ստ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ