Սովորական խայտառակություն

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Հունվարի 21, 2017
Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Հարազատ կուսակցությունից մինչև հոգու խորքը վիրավորված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հատկապես այն պահից ի վեր, երբ նրան զրկեցին նաև ՀՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության ղեկավարի պաշտոնից, առավել մարտական է տրամադրվել և անմիջապես ուրացել է բոլոր այն խոստումները, թե անկախ ամեն ինչից՝ շարունակելու է աշխատել հենց ՀՀԿ–ի համար: Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Լիսկան, նեղ շրջանակներում դժգոհել է կուսակցական ընկերներից, իսկ հետո սպառնացել է, թե ինքն իր ձեռքերը լվանալու և մի կողմ է քաշվելու նախընտրական շրջանում: «Տեսնեմ ո՞նց եք Սյունիքում ձայն հավաքելու»,– ասել է նախկին մարզպետը:


Այս տրամադրության ֆոնին շատ հետաքրքրական է, որ հենց այսօր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինքը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: «Ես եմ վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում եմ Սյունիքի բնակչությանը, իմ եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել և շատ լավ ծանոթ է այդ մարզին, այդ պատճառով էլ առաջադրվելու եմ այդ մարզում»,- իր որոշումը հիմնավորել է նա` ձեռքի հետ մի լավ խեղաթյուրելով ոչ հեռավոր անցյալի դեպքերը: Բայց էականն այդ չէ, այլ այն, որ Արամ Զավենիչը գնում է մի տեղ, որտեղ այսօր անուղղակիորեն դաշնակից ունի: «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքի համաձայն՝ Արամ Սարգսյանը կարող է նույնիսկ Լիսկայի օգնությունն ակնկալել, որովհետև թեև նրանք ժամանակին բազում անգամ անվանարկել են իրար, բայց հիմա շահերի ընդհանրություն կա: ՀՀԿ-ից վրեժ լուծող Լիսկան կարող է դա անել Արամ Սարգսյանի օգնությամբ:


Հետգրություն


Հնարավոր է՝ շուտով Հայաստանում ունենանք ևս մեկ եվրարժեքներ դավանող, արևմտյան գաղափարներ կրող գործիչ: Եվ դա կլինի պրն Լիսկան: Առաջին, ինչպես հայտնի է, Արամ Սարգսյանն է, ում ուշքը գնում է արևմտյան ամեն ինչի համար, ընդհուպ մինչև ամենածայրահեղ լիբերալը:







Դիտումների քանակ 31720


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Ապրիլի 16, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը քաղաքական դիակ է, ինչպես որ նրա ստեղծած կուսակցության վրա վաղուց ...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Էլ ի՞նչ է ուզում Արամը

Էլ ի՞նչ է ուզում Արամը

Մարտի 17, 2018


«Ելք» դաշինքի ներսում ծայր առած անհամաձայնությունները դեռևս ոչ մի գնով չեն հանգուցալուծվում: Այս հարցում իր «անգնահատելի» դերն ...

«Ելքի» գայթակղության քարը

«Ելքի» գայթակղության քարը

Փետրվարի 20, 2018


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը որոշեց ունենալ սեփական վարչապետի թեկնածու, ինքն իր համար բավականին լուրջ խնդիր ստեղծեց: Եվ սա ոչ ա...

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Փետրվարի 14, 2018


Կինեմատոգրաֆը մեր երկրում նահանջ է ապրում: Այս տեսակետը շատերն են կիսում, բայց ոչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Աս...

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

Հոկտեմբերի 20, 2017


Ոմանք դեռ հիշում են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ ամրագրված էր, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն երեք՝ «Հ...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Արամը փողոցում մենակ կլինի

Արամը փողոցում մենակ կլինի

Սեպտեմբերի 26, 2017


Ամեն ոք փողոց դուրս գալու իր դրդապատճառներն ունի: Փողոցային կյանքին է կարոտել նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետու...

Ո՞վ է ավելի մեծամիտ

Ո՞վ է ավելի մեծամիտ

Սեպտեմբերի 20, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բառապաշարում հայհոյանքները սկսել են շատ մեծ տեղ գրավել, քանի որ նա այլևս ոչինչ չի անում, բացի զ...

Արամի դրամային արժեհամակարգը

Արամի դրամային արժեհամակարգը

Հուլիսի 18, 2017


Ընդդիմադիր քաղաքական գործիչների ամենասիրած թեմաներից է իշխանական թևի ներկայացուցիչների հարստության ու շքեղ ապրելակերպի մասին քն...

Արամ Սարգսյանը պահանջարկ չունի

Արամ Սարգսյանը պահանջարկ չունի

Մայիսի 12, 2017


Արամ Զավենի Սարգսյանի ավելորդությունը «Ելք» դաշինքի կազմում օր-օրի ավելի հիմնավոր է դառնում և այդ խանգարիչ հանգամանքն էլ իր հեր...

Արամը շանտաժի է ենթարկում Ծառուկյանին

Արամը շանտաժի է ենթարկում Ծառուկյանին

Ապրիլի 28, 2017


«Ելք» դաշինքը խելքի է եկել, Արամ Սագսյանին թույլ չի տալիս մասնակից դառնալ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Բայց Ար...

Արամ Սարգսյանը կգնա Եվրատեսիլ

Արամ Սարգսյանը կգնա Եվրատեսիլ

Ապրիլի 19, 2017


Այս երեկո կայացավ «Ելք» դաշինքի դրամահավաք-միջոցառումը, որն ուղղված է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քա...

Ոտքերդ քվեիդ չափով պարզիր

Ոտքերդ քվեիդ չափով պարզիր

Ապրիլի 8, 2017


Ի տարբերություն մյուս ընդդիմադիր ուժերի, «Ելք» դաշինքը համեմատաբար լավ արդյունքներ արձանագրեց խորհրդարանական ընտրություններում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը