Միջազգային խայտառակություն

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017
Բատկան խելքը թռցրել է

Օսկան Քոչարյան


Ծառուկյանին հնարավորություն է ընձեռվել



Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզնիկ է, թեև կոլխոզի նախագահի մակարդակի, ապա բանը կարող է խելագարության հասնել։ Այսպես, պաշտոնական Մինսկը ուրբաթ օրը որոշել է Ադրբեջանին հանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Բելառուսական դատախազությունը նման որոշում է կայացրել ադրբեջանական կողմի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, թեև Լապշինն անձամբ կամ փաստաբանի միջոցով դեռ կարող է բողոքարկել սույն վճիռը։


Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի բնակիչ, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Լապշինը, որն ավելի շատ հայտնի է որպես բլոգեր Puerrtto, դեկտեմբերի կեսին կալանքի էր վերցվել Մինսկում, Բաքվի պահանջով։ Ավելի վաղ Ադրբեջանը նրան Ղարաբաղ այցելության համար ներառել էր սև ցուցակի մեջ։ Հիշեցնենք, որ 2013թ. Բաքուն առաջին անգամ հրապարակեց այն օտարերկրացիների սև ցուցակը, ովքեր հանրապետություն էին այցելել առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության։ Ցուցակը պարբերաբար թարմացվում է։


Ըստ Բաքվի վարկածի՝ Լապշինն առանց ադրբեջանական կողմի թույլտվության 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին ապօրինի այցելել է Ղարաբաղ՝ խախտելով «Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանի մասին» և «Անձնագրերի մասին» օրենքների դրույթները։ Բացի այդ, անցած տարվա ապրիլի 6-ի և հունիսի 29-ի իր դիմումներում բլոգերը «հանդես է եկել ղարաբաղյան շրջանի անկախությունը ճանաչելու կոչերով»։ Այս հանցագործությունների համար Լապշինին սպառնում է 5-8 տարվա բանտարկություն։ Դե, իսկ «դիմումներ» ասելով ադրբեջանական դատախազությունը նկատի ունի Լապշինի արած երկու պոստերը LJ-ում։


Ավելացնենք, որ Մինսկն այս քայլին գնացել է հակառակ Սերգեյ Լավրովի անձնական հորդորների։ Ռուսաստանի խորհրդարանում կոլխոզի նախկին նախագահի այս քայլն ընկալում են որպես հակառուսական քայլ։ Բայց, ինչպես տեսնում ենք, ապարդյուն։


Սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մահանում։ Կարծում ենք, Լապշինի փրկության գործողությունում պետք է ընդգրկել Գագիկ Ծառուկյանին, որն ամենաքաղցր հարաբերությունների մեջ է բատկա Լուկաշենկոյի հետ։ Եթե Ծառուկյանը կարողանա բելառուսական գերությունից ազատել Լապշինին, ապա նա անմիջապես կփայլատակի որպես համաշխարհային քաղաքական մեծություն՝ գոնե Լավրովի մակարդակի։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էլ չի կարողանա ոտք մեկնել նրա հետ, իսկ դա արդեն...







Դիտումների քանակ 48589


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Հունիսի 29, 2018


Բելառուսական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ այդ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018


Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 28, 2018


Գագիկ Ծառուկյանն այսօր հնարավորություն ուներ կատարել իր կյանքի ամենաօգտակար քայլը Հայաստանի համար, սակայն չարեց դա: Նա չառաջադր...

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ապրիլի 27, 2018


«Ծառուկյան» դաշինքի միացումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, ԲՀԿ-ի հայտարարությունները, Գագիկ Ծառուկյան-Փաշինյան երկու փակ հանդիպո...

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Ապրիլի 25, 2018


Այսօր բացահայտել էինք հեղափոխության առաջին երկու զոհերի ինքնությունը: Այժմ մեզ հայտնի է երրորդ զոհը` Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի ա...

Հեղափոխության ապագա զոհերը

Հեղափոխության ապագա զոհերը

Ապրիլի 25, 2018


Այսօր դեռ չի խոսվում Փաշինյան Նիկոլի հրահրած հեղափոխության զոհերի մասին: Սակայն դրանք անպայման կլինեն, անկախ նրանից՝ խոսում են ...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ