Սովորական խայտառակություն

ՀՀԿ-ն վտանգում է ինքն իրեն

Հունվարի 27, 2017
ՀՀԿ-ն վտանգում է ինքն իրեն

Օսկան Քոչարյան

 

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ և այլ կուսակցությունների հենարանն այսպես կոչված թաղային հեղինակություններն ու օդիոզ դեմքերն են: Հենց նրանք են ձայներ ապահովում, կատարում ընտրակեղծիքներ, առանց նրանց տապալված է ցանկացած ընտրություն: Պետք է ենթադրել, որ կուսակցությունը պիտի շատ բարձր գնահատի նման հեղինակություններին: Բայց ՀՀԿ-ում վերջերս սկսել են անզգույշ վարվել իրենց հեղինակությունների հետ, ինչի արդյունքում վերջիններս ստիպված հեռանում են:


Մհեր Սեդրակյանը ՀՀԿ ամենաամուր հենարաններից էր: Մի քանի ամիս առաջ ոստիկանությունն ինչ-որ խուզարկություն կազմակերպեց նրա տանը, որից հետո Սեդրակյանը վերանայեց հարազատ կուսակցության հանդեպ իր դիրքորոշումը: Թե որքանով էր արդարացված այդ խուզարկությունը դիմակավորված ոստիկանների կատարմամբ` դժվար է ասել: Սակայն դա հանգեցրեց այն բանին, որ ՀՀԿ-ն այսօր չունի Մհեր Սեդրակյան` նա իր տղային ուղարկում է Ծառուկյանի ցուցակ: Սա նշանակում է, որ Էրեբունիում ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն կկրի, քանզի կամպանիայի ողջ գործը կմնա երկրորդական (second hand) հեղինակությունների հույսին, որոնք, բնականաբար, կտապալեն ՀՀԿ-ին:


Ինչո՞ւ հեռացավ Սեդրակյանը: Հավանաբար, նա չհամակերպվեց այն փաստի հետ, որ իր տանն օրը ցերեկով, ողջ թաղի աչքի առաջ դիմակավորված ոստիկաններ են ներխուժում: Հավանաբար, Սեդրակյանը գողականով այսպես է մտածում. ինչպե՞ս է նա վաղը լոբբինգ անելու այն ՀՀԿ-ի համար, որն իր համայնքի աչքի առաջ ոստիկաններով վախեցրեց նրա յոթնամյա թոռնիկին: Սեդրակյանին այլ բան չէր մնում անել, քան փոխել ճամբարը, և նա փոխեց:


Արդյո՞ք հնարավոր չէր խուսափել Սեդրակյանի տան խուզարկումից, մեկ այլ միջոցառում անցկացնել, որը վիրավորական չէր լինի Սեդրակյանի համար: Կարծում ենք` հնարավոր էր: Իսկ թե ինչու իշխանությունը վարվեց այսպես և զրկվեց Սեդրակյանից` դժվար է ասել: Վարկած կա, թե Սեդրակյանի և նրա նմանների հեռանալը վարչապետ Կարապետյանի մարտավարությունն է, ով նախագահ Սարգսյանին համոզել է, թե Երևանի հեղինակավոր անձանց կփոխարինի իր «գազավիկներով», որոնց թեթև ձեռքով գազի փոխարեն մենք ազոտ ենք այրում: Հիմա տեսնենք, թե ով կկատարի Մհեր Սեդրակյանի առաքելությունն Էրեբունիում: Եվ ինչ արդյունավետությամբ:


Մի խոսքով՝ ՀՀԿ-ն ընկել է իր հետևից: Սեդրակյանը որպես հին գայլ կամ պիտի «գողականով» ճիշտ պահեր խաղի կանոնը, կամ ինքն իր դեմ պիտի դուրս գար, մի բան, որ Սեդրակյանի պարագայում չէր կարող տեղի ունենալ: Հիմա տեսնենք, թե ինչպես կփոխարինեն Սեդրակյանի նմաններին «պեդիկյուրով» տղաները…







Դիտումների քանակ 61962


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

11 տարի հետո ուղեղն աշխատեց

11 տարի հետո ուղեղն աշխատեց

Մայիսի 29, 2018


ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Ավելի ճիշտ կլիներ,...

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Մայիսի 19, 2018


Իշխանություն վերցնելը մի բան է, իշխանութուն լինելը` բոլորովին այլ բան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվում էր ...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Մարտի 2, 2018


Ընդամենը երկու օր առաջ էր, երբ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ, թեև «Ելքը» նախապես հա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

Գաղտնի՞ են ներելու

Գաղտնի՞ են ներելու

Փետրվարի 8, 2018


ԱԺ-ում այսօր «Ներման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քն...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Հետո չգաք ու չբողոքեք

Հետո չգաք ու չբողոքեք

Հոկտեմբերի 6, 2017


Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի ...

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Սեպտեմբերի 29, 2017


Թե ով կլինի մեր երկրի ապագա վարչապետը, դեռ հստակ չէ: Ոչ ոք չի շտապում առաջինը խոսել իր հավակնությունների մասին: Սրա հետ մեկտեղ ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Սեպտեմբերի 13, 2017


Քաղաքական նորաձևությունը հրաշքներ է գործում: Բավական է որևէ մեկը ինչ-որ անծանոթ կամ նոր բան ձեռնարկի, երբ անմիջապես ի հայտ են գ...

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ապրիլի 13, 2017


Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հետ մրցակցության են դուրս եկել իրենց ընդդիմադիր համարող երկու ուժեր` «Ելք» դաշինքն ու «...

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Ապրիլի 13, 2017


Հարցն այն մասին, թե ինչու պիտի Հանրապետական կուսակցությունը դաշինքի գնա ՀՅԴ-ի հետ, եթե նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմ...

Արգիշտի արքայից մինչև Թոխմախի Մհեր

Արգիշտի արքայից մինչև Թոխմախի Մհեր

Փետրվարի 27, 2017


Այնպիսի աղետալի գահավիժում, որ ընդամենը հաշված ամիսների ընթացքում ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, քչերին է...

Նույնանունների ծուղակը գործի կդրվի

Նույնանունների ծուղակը գործի կդրվի

Փետրվարի 16, 2017


Դեռ շատերի հիշողության մեջ թարմ է, թե ինչպես երկու տարի առաջ`Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իր թեկնածությունն առա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ