Սովորական խայտառակություն

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017
Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ով հայտնել էր, որ «Ֆիրդուսի շուկան» կքանդվի, իսկ արդեն տարվա երկրորդ կեսին կսկսեն իրականացվել շինարարական աշխատանքներ: Նույնիսկ դժվար է կռահել, թե Սարգսյանն ինչու էր հատկապես հիմա որոշել տեղեկացնել այդ մասին, երբ հրաշալի գիտի, որ հիշյալ շուկան քանդելու մասին խոսում են արդեն ոչ ավել, ոչ պակաս` 20 տարի, իսկ շուկան, արի ու տես, հաստատուն կանգնած է իր տեղում:


Նարեկ Սարգսյանը նաև հրաշալի գիտի, որ քանդման ենթակա է այդ փողոցում գործող շուկան ու շրջակա տները, սակայն առ այսօր բնակիչներին անհրաժեշտ վճարումները կատարված չեն և լուծված չէ այն հարցը, թե նրանք ուր պիտի գնան:


Եվ ահա, իբրև այդ շտապողականության հետևանք, այսօր Ֆիրդուսի փողոցի բնակիչներն ու առևտրականները բողոքի ցույց էին կազմակերպել` հայտարարելով, որ կդիմենք ամենակտրուկ և ծայրահեղ գործողությունների, սակայն ոչ մի թիզ չեն զիջի: Իսկ երբ մարդիկ նման սպառնալիք են հնչեցնում խորհրդարանական ընտրություններից ամիս ու կես առաջ, ապա իրավիճակը բոլորովին նոր երանգներ է ձեռք բերում:


Ի՞նչ է ստացվում: Նարեկ Սարգսյանն իր քայլով ընտրազանգված է փոշիացնում, ստվարացնում է դժգոհների շարքերը, հնարավորություն է ստեղծում իշխանություններին մրցակից քաղաքական ուժերին հանդես գալ խոստումներով, թե իրենց հաղթանակի դեպքում նրանք արդարացի լուծում կտան Ֆիրդուսի շուկայի առևտրականների խնդիրներին: Իսկ Սարգսյանը Նարեկը խոսում է ընդամենը քանդելու, վտարելու, տարածքը զավթելու և նմանատիպ «բարբարոսական» քայլերի մասին:


Ինչ-որ պահի նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե նա այդ բանն արել է միտումնաբար: Գաղտնիք չէ, որ Նարեկ Սարգսյանը շաատ դժգոհ էր իրեն նախարարի աթոռից զրկելու և մի քանի աստիճան ներքև հրելու համար: Ու հիմա գուցե թե վրեժ է լուծում այդ անարդարության համար: Ո՞վ կարող է նրան մեղադրել: Նա իր գործն է անում, հասարակությանը տեղեկացնում է ապագա ծրագրերի մասին: Իսկ եթե շտապել է, ասել է բաներ, որ հանգիստ կարող էր ասել ամիսուկես հետո, ապա թող ներող լինեն: Միամիտ է ստացվել:







Դիտումների քանակ 63585


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Մեդալներ ձախողվածների համար

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017


ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շն...

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016


Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր ք...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
1

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ մի...

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահա...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015


Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրան...

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015


Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ա...

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Սեպտեմբերի 26, 2015


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն հասցրել է մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը մեջ-մեջ անել: Եվ քանի որ այլևս ոչ մի թիզ հո...

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Մայիսի 7, 2015


Ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդարանը քննարկում է խոպանչի շինարարների ճակատագիրը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ