Սովորական խայտառակություն

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Փետրվարի 13, 2017
Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեծ հույսեր ուներ, որ առաջիկա ընտրություններում ինքը նշանակալի ֆիգուր կլինի: Բայց երբ հասկացավ, որ իր անձն ու տեսակը որևէ մեկին պետք չեն, որոշեց իրեն ամբողջովին նվիրել սպորտին, իսկ ավելի ճիշտ` ֆուտբոլ դիտելուն: Եվ քանի որ ինքը Դարբինյանն է ու նույնիսկ հեռուստացույցի առջև չի կարող իր բուն էությանը դավաճանել, հիմա էլ սեփական ամբիցիաները պարպում է կապույտ էկրանի առաջ:

 

Օրինակ, օրերս Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց էր տվել BBC-ին: Ֆուտբոլիստին հարցրել էին Հայաստանի մասին, նա էլ պատմել էր, թե այսօր ինչ վիճակում է իր հայրենիքը: Բայց արի ու տես, որ Դարբինյան Արմենչիկին դուր չէր եկել Մխիթարյանի պատասխանը, և նա շտապել էր իր դժգոհությունն արտահայտել ֆեյսբուքյան մի գրառմամբ: Դարբինյանը գրել էր. «Հասկանում եմ մեր հրաշք տղայի մղումը` մեկ անգամ ևս բարձրաձայնել մեր արդար պայքարի մասին, բայց տեղը չէր… Սա մեր կռիվն է, մեր պատերազմը, աշխարհը պետք չէ դրան խառնել, աշխարհին դա ոչ միայն հետաքրքիր չէ, նաև վանող է… պատերազմող տարածքներից աշխարհը սովորաբար գերադասում է հեռու մնալ...»:


Եթե նման բան ասեր պատահական մեկը, ինչ-որ տեղ դեռ կարելի էր հասկանալ: Բայց երբ նման մտքեր է գրառում երկրիդ նախկին վարչապետը, սկսում ես իսկապես ողբալ թե՛ քո պետության թշվառության, թե՛ կառավարման համակարգի համար: Արմենչիկին եթե ականջ կախելու լինենք, ընդհանրապես կարելի է փակել ԱԳՆ-ն, խզել աշխարհի հետ բոլոր կապերը, սառեցնել միջազգային իրավունքին առնչվող բոլոր պայմանագրերը, հրաժարվել բոլոր այն կառույցների անդամակցումից, որտեղ հնչեցվում են մեր երկրի համար կենսական կարևորության խնդիրներ ու մեր իրավունքներն են պաշտպանվում, քանի որ Արմենչիկը որոշել է, որ դա մեր անձնական օգտագործման կռիվն է, և անհրաժեշտ է աշխարհից հեռու պահել ողջ իրականությունը:


Բայց սա դեռ բոլորը չէ: Նախկին վարչապետի դեմագոգիկ դասընթացը հասնում է նրան, որ Դարբինյանը գրում է. «Եվ այս ամենը համեմվեց մեր անճոռնի բազմահարկերից կախված լվացքներով, չգիտես որտեղից հայտնված որբ ու անտեր երեխաների դեմքերով, տանկերի, ԲՏՌ-ների ու զենքի ցուցադրմամբ… Հեչ տեղը չէր, դեպքը չէր, ձևը չէր...»:


Մի ասող լինի, այ թշվռական, քանի՞ հոյակերտ շենք ես կառուցել, որ անճոռնիները պակասեն, քանի՞ կենցաղային հարմարություն ես ստեղծել բնակիչների համար, որ լվացքն այլ տեղ չորացնեն: Կամ դու չգիտե՞ս, թե որտեղից են որբերը, ինչո՞ւ են որբ և ի՞նչ կարելի էր անել, որ որբ չմնային: Բա ինչո՞ւ չարեցիր: Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին չեն կուրացրել իր համաշխարհային փառքն ու միլիոնները: Դրանց առկայությամբ հանդերձ նա հիշում ու բարձրաձայնում է իր հայրենակիցների խնդիրների մասին: Իսկ մինչև ուղնուծուծը քաղքենի Արմեն Դարբինյանը ինչպես որ եղել, այնպես էլ մնացել է Հայաստանի վնասատու բնակիչը:







Դիտումների քանակ 56752


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Մայիսի 8, 2018


Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հավանաբար ապրեց իր կյանքի ամենադժվարին ամիսներից մեկը: Ճիշտ մեկ ամիս առաջ նա ջերմորեն շնորհավո...

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Ապրիլի 25, 2018


Այն, որ ցանկացած հեղեղ իր հետ ինչ աղբ ու զիբիլ ասես, որ չի բերում, դա կռահելի ու ենթադրելի է հենց սկզբից: Բայց նույնիսկ աղբի պա...

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Ապրիլի 12, 2018


ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բացահայտորեն ակնարկում է այն մասին, որ շատ լավ կլի...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Դեկտեմբերի 1, 2017


Նախկին վարչապետ, այժմ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը կրկին արթնացել է: Այս անգամ նրան արթնացրել են կոռուպցիայ...

Ամոթահար Դարբինյանը

Ամոթահար Դարբինյանը

Ապրիլի 6, 2017


Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ իր համար պարզեց, ...

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Հոկտեմբերի 25, 2016


ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի անունը կրկին դուրս է լողացել մոռացության ջրեր...

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Հուլիսի 21, 2016
1

Ներկա իրավիճակի մեջ շատերը կարող են իրենց ներկայացնել տուժող կողմ: Բայց մի հոգի էլ կա, ով հանկարծ որոշել է բարձրաձայնել սեփական...

Չգնահատված Դարբինյանը

Չգնահատված Դարբինյանը

Հուլիսի 12, 2016


ԵՏՄ վարչապետի և ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնները Հայաստանին անցնելու խնդրում մինչև օրս էլ դեռպահպանվում են որոշ անհարթություններ: Մաս...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հունիսի 4, 2016


Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը լրջորեն մտադրվել է պատուհան բացել դեպի Արևելք: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ՌՀՀ պրոռե...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Ապրիլի 9, 2016
5

Վատն այն է, որ Բակո Սահակյանն այս օրերին հարկադրված դարձել է աղջիկտեսի առարկա: Ով ասես չեկավ նրան տեսնելու, և հիմնականում` արմե...

Դարբինյանները կենսագրություն են սրբագրում

Դարբինյանները կենսագրություն են սրբագրում

Մարտի 26, 2016
1

Այսօր ՀՀ ամենախայտառակ ընտանիքներից մեկում` Դարբինյանների ընտանիքում, մեծ տոն է: «Արքայաձոր» ռեստորանում ՀՀ նախկին վարչապետ Արմ...

Արմեն Դարբինյանի համալսարանը փոխում է պրոֆիլը

Արմեն Դարբինյանի համալսարանը փոխում է պրոֆիլը

Հունվարի 14, 2016


Այս օրերին համացանցում հետաքրքիր մի տեսանյութ է շրջանառվում: Այնտեղ ներկայացվում է մի էլիտար հարսանյաց հանդես, որը տեղի է ունեց...

Փնտրվում է Արմեն Դարբինյանի մատը

Փնտրվում է Արմեն Դարբինյանի մատը

Հոկտեմբերի 1, 2015


Օրերս մամուլը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումն այն մասին, որ Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովը ա...

Աբրահամյան-Բաղդասարյան դաշինքով` դեպի վերջնական ապագա

Աբրահամյան-Բաղդասարյան դաշինքով` դեպի վերջնական ապագա

Հուլիսի 15, 2015
3

Աբրահամյան-Բաղդասարյան տանդեմի մուրազի իրականացման էֆեկտն ըստ արժանվույն չգնահատելն առնվազն կարճամտություն է: Պատկերացնո՞ւմ եք,...

Կործանիչների, օգուտ տված կործանիչների և այլ կատեգորիաների մասին

Կործանիչների, օգուտ տված կործանիչների և այլ կատեգորիաների մասին

Հունիսի 30, 2015
1

1961 թվականի հունվարի 20-ի կեսօրին Ջոն Քենեդին, ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, բացականչեց խոսքեր, որոնք հետագայում գրվեցին նր...

Հովիկ Աբրահամյանը վտանգված է

Հովիկ Աբրահամյանը վտանգված է

Մայիսի 14, 2015


Վարչապետ Աբրահամյանին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ Արմեն Դարբինյանից, անգամ հրաժարվել նրա հետ ցանկացած շփումներից: Բավական է Ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ