Ազգային խայտառակություն

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Փետրվարի 16, 2017
Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Քոչար Օսկանյան


Ամերիկայից ստացվող նորությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, ասես այնտեղ հաճախ է եղել Տիգրան Ուրիխանյանը և խորհրդատվություն է իրականացրել, ավելի ճիշտ՝ փչացրել է քաղաքական էլիտան։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Մայքլ Ֆլինը։ Նշենք, որ սա կարևոր պաշտոն է Ամերիկայում, խորհրդականը փաստացի համակարգում է ուժային կառույցների և հետախուզական հանրույթի գործունեությունը։ Ժամանակին այդ պաշտոնը զբաղեցրել են այնպիսի անհատներ, ինչպիսին են Հենրի Քիսինջերը և Զբիգնև Բժեզինսկին։


Եվ ահա, Ֆլինին հրաժարականի դրդեցին տեղեկատվական արտահոսքերը ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ նրա բանակցությունների մասին, որոնք ստացվել էին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման ճանապարհով։ «Ամերիկյան քաղաքական էլիտան հերթական անգամ ցույց տվեց իր երկերեսանիությունը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով այժմ արդեն նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի շուրջ ծագած սկանդալի իրավիճակում»,- գրում է ամերիկացի մեկնաբան Գլեն Գրինվալդը The Intercept-ի էջերում, հաղորդում է ВЗГЛЯД-ը։  Գրինվալդը հիշեցնում է, որ նման կերպ ստացված բանակցությունների բովանդակության հանձնումը երրորդ անձի կամ դրա հրապարակումն ամերիկյան օրենքներով ծանր հանցագործություն է համարվում։ Այսինքն՝ հանցագործներ են համարվում ինչպես հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք Կիսլյակի հետ Ֆլինի զրույցը «հասցրել» են ԶԼՄ-ներին, այնպես էլ ամերիկյան խոշոր պարբերականների և կայքերի լրագրողները, որոնք հրապարակել են բանակցությունների բովանդակությունը։


Փաստորեն, խորհրդականը դարձել է երկակի հանցագործության զոհ, որի համար հազիվ թե որևէ մեկը պատժվի։ Թրամփի բազմաթիվ հակառակորդներն այս քայլին պատասխանել են այն ոգով, որ եթե իրազեկողների արարքն ապօրինի է, դա դեռ չի նշանակում, թե այն անարդար է։ Իսկապես, նշում է հեղինակը, շնորհիվ արտահոսքերի հասարակությունը կարևոր ինֆորմացիա է իմացել. նախագահի խորհրդականը ստել է օտարերկրյա պետության ներկայացուցչի հետ բանակցությունների մասին։ Միևնույն ժամանակ, ամենայն հավանականությամբ, ինֆորմացիան տարածողների մոտիվները ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել ազնվության հետ, ասում է Գրինվալդը։ Նա հիշեցնում է, որ թե՛ Ֆլինը, թե՛ Թրամփը հետախուզական հանրույթում շատ թշնամիներ ունեն, այնպես որ նախագահի խորհրդականի դեմ ձեռնարկված գրոհը, հավանաբար, վրիժառություն էր։


Ինչևէ, ամենազարմանալին այն է, թե որքան արագ են նրանք, ովքեր գովերգում են արտահոսքերի կազմակերպիչներին, մոռանում այն մասին, թե ինչպես էին իրենք քննադատում նման ստոր արարքները ոչ վաղ անցյալում։ Ժամանակին Բարաք Օբաման ամենաագրեսիվ պատերազմը ծավալեց ընդդեմ Ռիչարդ Նիքսոնի կառավարման ժամանակների իրազեկիչների, որոնք կապ ունեին ուոթերգեյթյան սկանդալի հետ։ Իսկ հիմա այդ նույն մարդիկ ողջունում են արտահոսքերն ընդդեմ Թրամփի և պահանջում են պատասխանատվության ենթարկել Էդվարդ Սնոուդենին, Չելսի Մենինգին և նրանց համախոհներին։


«Բայց այս ամենը Վաշինգտոնի էժան, վախկոտ խաղերն են։ Ռեալ համոզմունքներ չունեցող մարդիկ առանց ամոթի փոխում են մոտեցումները տրամագծորեն հակառակ ուղղությամբ՝ հենվելով բացառապես այն բանի վրա, թե արդյոք օգնում կամ վնասում է դա իրենց առաջնորդներին։ Այսպիսով, այդ նույն դեմոկրատները, որոնք ընդամենը երեք ամիս առաջ անլեգալ արտանետումները դիտարկում էին որպես ծանր մեղք, այսօր դա համարում են հերոսական դիմադրության ակտ»,- ամփոփում է Գրինվալդը։


Այժմ՝ գլխավորի մասին։ Գլխավորն այն է, որ ամերիկացիներն, այնուամենայնիվ, պահպանել են տարրական օրինավորությունն ու պարկեշտությունը և կարողանում են նայել ճշմարտության աչքերին, անգամ եթե դրանում չկա քաղաքական նպատակահարմարություն։ Իհարկե, անօրինական գաղտնալսել և գաղտնադիտելը հանցավոր է։ Եվ այս մասին ահազանգում են անգամ Թրամփին ընդդիմադիր ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները։ Ժամանակին Հուլիոս Կեսարին սպանության նախօրեին մի գրություն մատուցեցին, որտեղ տեղեկացվում էր նրա դեմ պատրաստվող դավադրության մասին։ Կեսարը չկարդաց այն՝ ստորագրություն չտեսնելով, քանի որ անոնիմ գրություններ կարդալը ցածր է արիստոկրատի և լեգեոնների կողմից կայսր հռչակվածի արժանապատվությունից։ Այսօր մարդիկ և առանձնապես քաղաքական գործիչները ոչ միայն կկարդան ցանկացած անստորագիր գրություն, այլև նույնիսկ իրենք կկազմակերպեն կեղտոտ գործողություններ ապօրինի և անբարո գաղտնալսումների, ֆոտո- և տեսանկարահանումների գծով։


Իհարկե, հազիվ թե Ուրիխանյանը կարողանար իր նեխած ազդեցությունը թողնել ամերիկյան հատուկ ծառայությունների և մամուլի վրա, բայց այն, ինչով նա զբաղվում է այստեղ, կարող է ցանկացած ստոր սրիկայի հիացմունքն առաջացնել։ Այսպես, ապօրինի գաղտնալսումների և սարքված տեսագրությունների հաջող մոնտաժով նա նստեցրել է խմբագիր Անի Հովհաննիսյանին։ Ավելին, ցանկացած պահի, ըստ նրա զինակիցների, իր մոտ առնվազն ութ ձայնագրող սարք ունի։ Ավելին, ոչ ադեկվատ վիճակում գտնվող (ի հետևանք գլխի տրավմայի) մեկ այլ խմբագրի մոտ ուղարկում է մարմնավաճառների և լուսանկարում է՝ նպատակ ունենալով հետագայում շանտաժի ենթարկել։ Բայց, մեծ ինտելեկտուալ լինելով, անձամբ ինքն է այդ լուսանկարներն ուղարկում մամուլին, որտեղից էլ դրանք հայտնվել են Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ սույն փաստով քրեական գործ է հարուցված, իսկ ինքը շուտով կհայտնվի, մեղմ ասած, հետույքային վիճակում։


Եվ տեղի մամուլը, որը նման պերսոնաժ ունի, անգամ երիտասարդ կնոջ ձերբակալությունից հետո չդատապարտեց դեռևս լակոտի կարգավիճակի չհասած պատգամավոր Ուրիխանյանին, բացի, հասկանալի է, Shame.am-ից։ Մի խոսքով՝ երբեմն կարելի է օրինակներ վերցնել ամերիկացիներից։ Այնուամենայնիվ, սկզբունքայնության տոտալ բացակայությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է անձի քայքայման, իսկ նման էակների շրջապատում ապրելը զզվելի է։ 







Դիտումների քանակ 75717


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ