Ազգային խայտառակություն

Օհանյանը` ծեծող ու թքող, Օսկանյանը` կադաստր

Փետրվարի 17, 2017
Օհանյանը` ծեծող ու թքող, Օսկանյանը` կադաստր

Սեյրան Օհանյանն այսօր ասուլիսի էր գնացել, հետն էլ տարել էր Օսկանյան Վարդանին ու Մարտիրոսյան Արմենին: Պարզվեց, որ, չհաշված պատերազմական տարիները, Օհանյանը Հայրենիքին օգուտ է տվել նաև զինադադարից 11 տարի անց` 2005 թվականին: Ուրեմն, այդ տարվա հունիսի 21-ին իր աշխատասենյակում պրն Օհանյանը ծեծել է Սասնա ծուռ Պավլիկ Մանուկյանին, դա էլ քիչ է` թքել է ջրով բաժակի մեջ և ծուռ Պավլիկին ստիպել խմել այն: Ասուլիսին Օհանյանը ծեծի պահը հաստատեց, բայց, չգիտես ինչու, հիգիենայի նկատառումներից ելնելով, թե չէր խորհրդակցել կնոջ հետ` նա հերքեց թքելու փաստը: «…Բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել»,- համեստորեն ասաց նախկին նախարարը: Բայց իզուր: Այդ քայլը նրան ձայներ կապահովեր երկրում շատ քիչ մնացած նորմալ մարդկանց մոտ, որոնք մի կերպ աչք կփակեին Օհանյանի կոլեգաների ախպար լինելու հանգամանքի վրա: Ինչևէ, դրան էլ ենք գոհ. կարևորը` Պավլիկին կարողացել է պատժել ըստ արժանվույն, հերթը հիմա Սերժ Սարգսյանինն է: 

 

Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի հետ առճակատմանը, Օհանյանը մի կողմից ասաց, թե որևիցե բան չունի նախագահի դեմ, մյուս կողմից՝ փաստեց, որ ընդդիմադիր է: Կողքից էլ Վարդան Օսկանյանն ընդգծեց իր առավելությունն Օհանյանի հանդեպ` ասելով, թե, իբր, Օհանյանը չի ասում, բայց մենք ասում ենք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Ինչպիսի՜ հերոսություն:


Բացի այդ, Օսկանյանն այսօր հանդես եկավ նաև կադաստրի դերում: Երբ Օհանյանը համոզում էր, որ տուն չունի, վարձով է ապրում Վահագնի թաղամասում, իսկ այն հողակտորը, որն իրեն նվիրել էր երջանկահիշատակ Վահագն Հովնանյանը, այլևս իրենը չէ, քչերը հավատացին, բայց Օսկանյանն անմիջապես հաստատեց այդ պատմական փաստը, կարծես թե կադաստրի կոմիտեի բոլոր տվյալներին ծանոթ է:


Իսկ ասուլիսի ամենակարևոր պահն այն էր, երբ Օհանյանը հայտարարեց, թե, իբր, իր դեմ արշավ է սկսվել, որին նա հակահարվածելու է: Թե ինչով` չասաց: Բայց հուշենք նրան, որ այսպիսի խելքով և գործընկերներով լավ է մոռանա հակահարված բառն ու հասկացությունը` կխայտառակվի ավելի շատ և հանրության աչքերում գեներալից կդառնա եֆրեյտոր: Իսկ սա արդեն այն կացությունն է, երբ գերեզմանն ավելի նախընտրելի է:

 







Դիտումների քանակ 48365


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը

Ապրիլի 16, 2018


Ընդամենը օրեր առաջ էր, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի գրառում էր կատարել, որն ավելի շատ հրաժեշտի նամակ էր հիշեցնում:...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Հունվարի 17, 2018


ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը վերջնականապես մեկնում է քաղաքական կենսաթոշակի: Հի...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

«Համախմբումը» ոչ ևս է

«Համախմբումը» ոչ ևս է

Նոյեմբերի 9, 2017


Ինչպես հաճախ է լինում Հայաստանում, այս կամ այն կուսակցության գործունեություն պայմանավորվում է մեկ անձի ցանկությամբ և ակտիվությա...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

Հունիսի 29, 2017


Խորհրդարանական ընտրությունների ավարտից ի վեր ՕՐՕ-ն ընդհանրապես, իսկ «Ժառանգությունը»՝ մասնավորապես մոռացավ, որ իր գլխավոր հակառ...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը