Սովորական խայտառակություն

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Փետրվարի 17, 2017
Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Մենք արդեն առիթ ունեցել էինք կռահումներ անելու այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խոստացել էր խոսել Ամանորի տոներից հետո, բայց չխոսեց, կարող էր իր խոստումը կատարել Տրնդեզից հետո: Կատակը` կատակ, սակայն ժամանակային առումով դա առավել նպաստավոր պահ էր նրա համար, երբ հիմնական քաղաքական ուժերը ձևավորված կլինեին, հավակնորդները` հստակեցված, և հնարավորություն կստեղծվեր ծանրութեթև անել, թե ինչպիսին կարող է լինել ապագա իշխանությունը:


Իրականում Ռոբերտ Քոչարյանը կարող է ընդհանրապես լռել: Նրա խոսքը որևէ էական նշանակություն ունենալ չի կարող: Բայց քանի որ որոշ ուժեր համարվում են հենց Քոչարյանի հոգեզավակներ, հասարակությունը կուզեր առաջին ձեռքից լսել այդ մասին, այլ ոչ թե ականջ դներ, թե ինչպիսին են նրա դիտարկումները ներքաղաքական զարգացումների շուրջ:


Եթե ավելի հստակեցնենք, խոսելը պետք է հենց Քոչարյանին, այլ ոչ թե նրա լսարանին: Եվ դա է պատճառը, որ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօր հարկ է համարել հիշեցնել անհիշելին: «Հիշո՞ւմ եք՝ ես ասել էի, որ երբ վերջնական պատկերը կպարզվի, այդ ժամանակ էլ ՀՀ երկրորդ նախագահը կներկայացնի իր տեսակետը: Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները երեկ ներկայացվել են ԿԸՀ, նշանակում է խոսելու ժամկետները մոտ են: Բնականաբար, ընտրությունների մասին հայտարարությունը կլինի շուտով»,- ասել է Սողոմոնյանը:


Սա, այլ բան չի կարող լինել, քան ժամանակավրեպ ելույթ, մի խոսք, որով Քոչարյանը թերևս կցանկանար ապահովագրել ինքն իրեն և ստուգել` գոնե մի փոքր ազդեցություն ունի՞ ընտրազանգվածի վրա, թե վերջնականապես դա սպառվել է: Ու թեև հրապարակային խոսքը հասարակության տրամադրությունները ճշտելու լավագույն ձևը չէ, բայց նա կարող է ազատ արտահայտվել: Այսօր այնքան շատ են խոսողները, որ դրանց թիվը մեկով ավելացնելով էական ոչինչ չի կատարվի:







Դիտումների քանակ 32416


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Հուլիսի 4, 2018


Մեծ ուրախություն է տիրում Հայաստանում: Այսքան մեծ ուրախություն չի եղել անգամ անկախության հռչակման ժամանակ, էլ չենք խոսում հայկա...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Քոչարյանը կուտը կերավ

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018


Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որ...

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017


Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախ...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Ապրիլի 21, 2017


Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյ...

Քոչարյանի էջը փակվում է

Քոչարյանի էջը փակվում է

Ապրիլի 15, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անտեսանելի ստվերը միշտ առկա էր վերջին շրջանի բոլոր կարևոր իրադարձությունների թիկունքում, ա...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Մարտի 6, 2017


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարկ համարեց խոսել: Խոսեց այն ժամանակ, երբ իր կարծիքն ու գնահատականներն այլև...

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Հունվարի 17, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման հիմա արդիական ու պահանջարկ վայելող է: Դեռ կենսունակ է այն մտայնությունը, թե նա մեծ ազդեցո...

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Հունվարի 10, 2017


Ամանորը եկավ ու անցավ: Սուրբ Ծնունդն էլ եկավ ու անցավ: Իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ ոչ եկավ, ոչ էլ անցավ, մինչ...

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Դեկտեմբերի 22, 2016


Այսօր թերթերից մեկը գրել էր, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համա...

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Դեկտեմբերի 15, 2016


Օրեր առաջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրել էր, որ այս շաբաթ կտեղեկացվի առաջիկա խորհ...

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Դեկտեմբերի 7, 2016


Կա մեկը, ով այս պահին ամենաշատն է մտահոգված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով: Այդ մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Եվ եթ...

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Դեկտեմբերի 5, 2016


«Համախմբում» կուսակցությունը դաշնակիցների լարված փնտրտուքի մեջ է: Այն պահից ի վեր, երբ Վարդան Օսկանյանն ու նրա հուշարարները հաս...

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Նոյեմբերի 28, 2016


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ շաբաթներ առաջ տված խոստումը, թե մոտ ժամանակներս կհրապարակի իր վերաբերմունքը ներքաղաքական իրավի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ