Ազգային խայտառակություն

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Փետրվարի 19, 2017
Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Ծառուկ Սարգսյան


Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց մասնակիցներն արդեն հաշվարկում են իրենց ռեսուրսները, հնարավորությունները, պոտենցիալը, որպեսզի պարզեն, թե ինչի դեֆիցիտ կարող են ունենալ: Մենք էլ ենք հաշվարկում և ահագին բան ենք պարզել: Օրինակ, պարզել ենք, որ Տեր-Պետրոսյանի դաշինքը փողի լուրջ դեֆիցիտ կունենա: Նույնը կարելի է ասել «Ազատ դեմոկրատների» մասին, քանզի ոչ Բագրատյանն է փող ծախսող, ոչ Քոքոբելյանը: Օհանյանի դաշինքում սարսափելի սրությամբ իրեն զգալ կտա խելքի ու նամուսի դեֆիցիտը, և այլն:


Բնականաբար, մենք հետևում ենք նաև անհատ թեկնածուների ռեսուրսներին, հնարավորություններին ու պոտենցիալին: Եվ կարող ենք փաստել, որ մեր հարգված հաճախորդներից մեկը` Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայս բռնաբարը, վաղը կկանգնի փաստի առջև, քանզի այնպիսի դեֆիցիտ կգա նրա գլխին, որ քարոզարշավը շարունակելու հնարավորություն չի ունենա: Խոսքը վիագրայի դեֆիցիտի մասին է:


Բանն այն է, որ ժամանակին պրն Շմայսը հրապարակավ հայտարարեց, որ կբռնաբարի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի հասցեին ինչ-որ բան ասել: Այժմ տեսնում ենք, թե որքան մարդ է ելել Օհանյանի դեմ, որքան մարդ է բան ասում նրա հասցեին: Բայց սա դեռ սկիզբն է, քարոզարշավը դեռ չի մեկնարկել: Արշավի մեկնարկելուն պես Շմայս բռնաբարը, որպես իսկական հայ տղամարդ և ազատամարտիկ, ազգի հերոս և նժդեհական, ուղղակի պարտավորված կլինի կատարել իր իսկ տված խոստումը:


Եթե խոսքը վերաբերեր մի քանի տասնյակ կամ հարյուր հոգու, ապա վստահ կարող ենք ասել, որ պրն Մովսիսյանի ֆիզիոլոգիան թույլ կտար նրան պատվով դուրս գալ իրավիճակից: Բայց, ինչպես տեսնում ենք, գործը կհասնի հազարների և անգամ տասնյակ հազարների: Ինչպե՞ս է դուրս գալու այս իրավիճակից ամենայն հայոց բռնաբարը:


Կարծում ենք` պետք չէ տխրել և հուսահատվել: Փառք Աստծո, աշխարհում կա գիտություն, որը զարգանում է և մեզ համար տարբեր դեղամիջոցներ է ստեղծում, այդ թվում նաև Շմայս բռնաբարի համար: Դրանցից մեկը վիագրան է, որը կարծես թե Աստված ստեղծել է հատուկ այսօրինակ բարդ իրավիճակներից դուրս գալու և խայտառակություններից փրկվելու համար: Կարծում ենք, Առաքել Մովսիսյանի շտաբը պետք է Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» ընկերությունից մեծածախ գներով հսկայածավալ քանակներով վիագրա մթերի, որպեսզի պատգամավորի թեկնածու Շմայսը քարոզարշավի ընթացքում չխեղճանա, չհիասթափվի և պատվով գնա մինչև ապրիլի 2-ը:


Դե, իսկ մեզ մնում է միայն Գասպարյան Վովային խնդրել, որպեսզի ոստիկանության զգոնությունը պատշաճ մակարդակի վրա գտնվի: Քանզի Առաքել Մովսիսյանը կարող է այնպիսի ազարտի մեջ ընկնել իր նախընտրական և ընտրությունների հետ կապ չունեցող խոստումների կատարման գործում, որ բանը բանից կանցնի… Ի վերջո, այս երկրում, ընտրությունների մասնակիցներից և ընտրողներից բացի կան նաև անչափահասներ, կանայք, տարեց մարդիկ, որոնք էլ կունենան Գասպարյան Վովայի ոստիկանների օգնության կարիքը քարոզարշավի մեկնարկելուն պես:






Դիտումների քանակ 50797


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Դեկտեմբերի 29, 2017


Ի՞նչ բան են Նոր տարին, Ամանորի հեքիաթը, Սուրբ ծննդյան խորհուրդը: Մարդիկ այս մասին շատ բան կարող են ասել, բայց ոչ երբեք այն, ինչ...

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Նոյեմբերի 24, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նորին մեծություն բռնաբարիչ Շմայսը, ով այս տարվա խորհրդարանական ընտրութ...

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Հոկտեմբերի 12, 2017


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այսքան աղմուկի պատճառ դարձավ և դեռ շարունակում է արյուն պղտորել, ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Շմայսը սիմվոլ է

Շմայսը սիմվոլ է

Հունիսի 2, 2017


Եթե որևէ մեկը հույսեր է փայփայում, թե վերջապես ազատագրվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ներկայությունից, ապա չարաչար...

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Ապրիլի 24, 2017


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խո...

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Ապրիլի 3, 2017


Տխուր լուր ենք ստանում Արմավիրի մարզից. Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ...

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Մարտի 29, 2017


Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայս բռնաբարը, գիտի...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Ազնվագույն Շմայսի նամուսը

Ազնվագույն Շմայսի նամուսը

Փետրվարի 23, 2017


Այսօր Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ նահապետ Գալուստ Սահակյանն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են անկախ ...

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Փետրվարի 5, 2017


Մարդիկ, ովքեր սիրում են երազել երանելի իրավիճակների մասին, Հայաստանի ապագա խորհրդարանը պատկերացնում են մի վայր, որտեղ պիտի մուտ...

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Դեկտեմբերի 24, 2016


Ամանորի նախաշեմին ՀՀԿ գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Եթե իսկ...

Շմայս, թարգի...

Շմայս, թարգի...

Դեկտեմբերի 22, 2016


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքական գործունեություն ծավալելու թեման այս օրերին ամենատարածվածն է, իսկ դրա...

Շմայսը չի ամաչում, բայց նեղվում է

Շմայսը չի ամաչում, բայց նեղվում է

Դեկտեմբերի 12, 2016


ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր «Զինվորական ծառայություն անցնելու» մասին ...

Որտե՞ղ է Շմայսի անվան փողոցը

Որտե՞ղ է Շմայսի անվան փողոցը

Նոյեմբերի 8, 2016


Երբ հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին որոշում է կայացրել փողոցներից մեկը կոչել Արամ Ասատրյանի անունով, վրդովմո...

Շմայսը չի ամաչում, իսկ ՀՀԿ-ն ամաչո՞ւմ է

Շմայսը չի ամաչում, իսկ ՀՀԿ-ն ամաչո՞ւմ է

Հոկտեմբերի 24, 2016


Ինչ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) բավական ակտիվացել է: Գուցե պ...

Շմայս բռնաբարը բռնաբարել է Արագած Ախոյանին

Շմայս բռնաբարը բռնաբարել է Արագած Ախոյանին

Սեպտեմբերի 30, 2016


ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի վիճակը ողբալի է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ից «բոզավազքի» ակտիվ մասնակիցներից էր, բայց հայտարարում է, թե Ծ...

Շմայսի հարաբերականության տեսությունը

Շմայսի հարաբերականության տեսությունը

Սեպտեմբերի 8, 2016


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին լուրն առնելուն պես այսօր ողջ օրը լրագրողները տարբեր պաշտոնյաներից ու քաղաքական գոր...

Շմայսը Քոչարյանին մոռացել է

Շմայսը Քոչարյանին մոռացել է

Հուլիսի 18, 2016
1

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա ծռեր»-ի նախաձենո...

Շմայսը դարձավ անտեղյակ

Շմայսը դարձավ անտեղյակ

Հուլիսի 16, 2016


ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանը ինչ ուզում՝ այն լսում է,...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ