Սովորական խայտառակություն

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Փետրվարի 22, 2017
Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Հայտնի բուսաբան Միչուրինը կնախանձեր այն պատվաստումին, որ կատարեց «Ծառուկյան» դաշինքը, երբ իրեն կցեց ՀՀՇ-ին: Սա, թերևս, ներկա նախընտրական զարգացումների ամենատարօրինակ դրսևորումներից մեկն էր: Սակայն արի ու տես, որ սրանից ավելի զարմանալի մի բան էլ կա, և դա ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Արարատ Զուրաբյանի բացատրությունն է, թե ինչու իրենք նման անբնական ընտրություն կատարեցին:

 

Ում հիշողությունը դեռ թարմ է, կարող է վկայել, որ Զուրաբյանն իր ՀՀՇ-ով հանդերձ տարիներ առաջ կրքոտ մեղադրում էր առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար: Հիմա ի՞նչ փոխվեց: Ինչո՞ւ այն, ինչը չէր կարելի ՀԱԿ-ին, արտոնված է ՀՀՇ-ին: Եվ այս առթիվ Զուրաբյանն ասում է. «Մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը, մենք համարում էինք, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունն անհեթեթ է: Բացի դրանից, այն ժամանակ ընտրություններ չկային»:


Համաձայնեք, որ ավելի ծիծաղելի պատասխան հազիվ թե ակնկալեիք: Ուրեմն, եթե ընտրություններ չկան` չի կարելի, իսկ եթե կան` արդեն կարելի՞ է: Իսկ այն, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունն անհեթեթություն է, այս մասին հավանաբար պետք է տեղեկացնել աշխարհի այն բոլոր երկրներին, որտեղ արդեն կայացել են նման հեղափոխություններ: Գուցե մարդիկ ականջ դնեն Զուրաբյանին և հրաժարվեն իրենց պատմության այդ էջից:


Սակայն արձանագրելով, որ Արարատ Զուրաբյանի տեսական դատողությունները երկու ոտքից կաղում են, այնուամենայնիվ, արժե հասկանալ, թե որն է եղել դեպի Ծառուկյան մղվելու իրական շարժառիթը: Եվ ՀՀՇ ղեկավարն այս դեպքում էլ չի հիասթափեցնում` անկեղծորեն ասելով. «Այսօրվա քաղաքական ներկապնակում քաղաքական դաշինք, որպես այդպիսին, չեմ տեսնում: Նաև չեմ տեսնում, որ առանձին կուսակցություններ վառ ընդգծված գաղափարական պայքար տանեն: Քաղաքական գործունեությամբ պետք է մի փոքր պրագմատիկ մոտեցումներով զբաղվել»:


Ահա և ձեզ ողջ ճշմարտությունը: Ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի քաղաքականություն, ընդամենը չոր պրագմատիզմ, այսինքն՝ սառը հաշվարկ, որը Զուրաբյանին կհասցնի խորհրդարան, իսկ ամեն կարգի գաղափարները կնետի աղբանոց:







Դիտումների քանակ 22801


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018


«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, ք...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Մայիսի 18, 2017


Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ական դարձած ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ճակատագիրը մազից էր կախված: «Ծառուկյան» դաշինքի խռովար...

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

Ծառուկյանի վիժվածքները

Ծառուկյանի վիժվածքները

Մայիսի 3, 2017


Եկել է մանդատ ստանալու ժամանակը, և ինչպես Հայաստանում բոլոր հարցերում, այստեղ նույնպես ականատեսն ենք տարրական մարդկային ստորութ...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017


Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդա...

Նոր տրիո՝ Գռզո & company

Նոր տրիո՝ Գռզո & company

Հուլիսի 15, 2016


Արդեն իսկ բացահայտ է դառնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանալու են «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգախոսով, ա...

ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

Հունիսի 4, 2016


Այսօր Հայաստանում գործող ոչ մի ըննդիմադիր քաղաքական ուժ ի վիճակի չէ ինքնուրույն ընտրությունների գնալ: Եվ դա ոչ այն պատճառով, որ...

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պա...

Սերժ Սարգսյանը նոր մամլո խոսնակ ունի

Սերժ Սարգսյանը նոր մամլո խոսնակ ունի

Մարտի 18, 2015
2

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը սենսացիոն հայտարարություն է արել հանրապետության նախագահի հետ իր հանդիպումից հետո: Նա ասել է, թե ի...

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
1

Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ