Սովորական խայտառակություն

Դահուկներով դեպի խորհրդարան

Մարտի 1, 2017
Դահուկներով դեպի խորհրդարան

Նման խայտառակ պատմություն երևի միայն Հայաստանում կարող էր կատարվել: Ծաղկաձորում անցկացվող լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը պետք է լիներ միջազգային մրցաշար, բայց քանի որ հրավիրված երկրներից ոչ մի մարզիկ չի եկել, միջազգային մրցաշարն անցկացնում են միայն մեր մարզիկներով: Այս ցավալի կացության մասին տեղեկացրել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը:


«Միջազգային մրցաշարը մենք մեզանով ենք անցկացնում, քանի որ օլիմպիական վարկանիշային միավորներ է այն տալիս: Ստացվում է՝ ինքներս մեզ կարող ենք օլիմպիական վարկանիշներ տալ», - ասել է նա:


Հետաքրքրականն այն է, որ մարզիչը խոսել է ամեն ինչի մասին, սակայն ոչ մի բառ չի ասել, թե ինչ պատճառաբանությամբ են օտարները հրաժարվել ժամանել Ծաղկաձոր: Չէ՞ որ նման դեպքերում ոչինչ հենց այնպես չի կատարվում, իսկ սպորտն այնպիսի ոլորտ է, որ ենթադրում է փոխայցելություններ, ուրեմն և արտասահմանցի մարզիկների հրաժարվելը չէր բխի իրենց շահերից, եթե չունենար լուրջ շարժառիթ:


Հատկանշական է նաև, որ հատկապես այս օրերին լրատվամիջոցներով ամենահաճախ շոշափվող թեման Հայաստանի սպորտային հաջողություններն են: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում որոշ թեկնածուներ շտապում են բարձրաձայնել, թե իրենք որքան մեծ ներդրումներ են կատարել այդ ուղղությամբ, իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդհանրապես սպորտից բացի ուրիշ ոչինչ չի ցուցադրում` անընդմեջ հիշեցնելով, թե ով է մեր երկրի օլիմպիական կոմիտեի նախագահը:


Ի դեպ, շատ լավ է, որ հիշեցնում են, քանի որ լեռնադահուկային սպորտը ևս օլիմպիական մարզաձևերից է, ու թե ինչեր են արվել այս ուղղությամբ, ակամա բացահայտում է նույն մարզիչը` խոստովանելով, որ մարզիկների մարզումները կազմակերպելու պայմաններն իսպառ բացակայում են, իսկ մեր դահուկորդները մրցաշարերին պատրաստվում են հիմնականում դրսում: Ահա և արդյունքը: Օտարները արհամարհում ու չեն գալիս, մերոնք էլ մրցում են իրենք իրենց հետ:






Դիտումների քանակ 35770


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

Ցուցամոլությանը զոհաբերվող սպորտը

Ցուցամոլությանը զոհաբերվող սպորտը

Հոկտեմբերի 29, 2016


Մի քիչ դժվար է հավատալ, որ մեր հանրապետությունում գոյություն ունի Դահուկասպորտի ֆեդերացիա, և այդ կառույցի ղեկավար լինելն էլ համ...

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Հունիսի 14, 2016
1

Երեկ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն էր: 60-ամյակը: Ես չեմ խոսում Վրաստանում Հայաստանի դեսպանի մասին: Ես խոսում եմ աշխարհահռչակ ծա...

Մեքենա չկա՝ նախարարությունն էլ չկա

Մեքենա չկա՝ նախարարությունն էլ չկա

Մայիսի 26, 2016


Ծառայողական մեքենաների կրճատման «ֆլեշմոբը» եթե ոմանց համար գնալով առավել գայթակղիչ է դառնում, ապա ոմանց կյանքում էլ նախանշում է...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ